ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ. ահազանգ. «Հետք» 04/26/2023 15:54 | Տնտեսություն
Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:
Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։
Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապա սառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։
«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Այս իրավիճակում մի կողմից սպառողներն են մոլորության մեջ հայտնվում՝ իրականում գնելով սառեցված թռչնամիս, կարծելով, թե այն թարմ է, մյուս կողմից՝ տեղական արտադրողներն են տուժում։
Միության անդամները, ՍԱՏՄ մասնագետները խանութներում մոնիթորինգ և դիտարկումներ են անցկացրել ու պարզել, որ սուպերմարկետներից մեծ մասում ներմուծված վրացական թռչնամսի պիտակի վրա ո՛չ արտադրման ժամկետն է նշված, ո՛չ էլ արտադրողը։ Միայն որոշ խանութներում նկատել են, որ պիտակի վրա գրված է «վրացական»։
Թռչնաբույծների միության կազմում կա 18 արտադրող, այդ թվում՝ նաև հավի մսի խոշոր և հայտնի արտադրողները։ «Հետք»-ի հետ զրույցներում նրանք նշում են, որ բազմիցս ահազանգել են, նամակներ գրել և հանդիպումներ ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի հետ, ՍԱՏՄ-ի ղեկավար կազմի հետ, առաջարկություններ արել՝ իրավական կարգավորումներով թռչնամսի շուկայում վիճակը կարգավորելու, սակայն խնդրի լուծումը, ըստ նրանց, արհեստականորեն ձգձգվում է:
«Ներկրումը՝ որպես բիզնես, դարձել է ավելի շահավետ։ ԵԱՏՄ երկրներում թռչնամսի ներմուծման մաքսատուրքի ամենացածր դրույքաչափը 20% է, և դա ճիշտ է, քանի որ դրանով տեղական արտադրողներին են պաշտպանում։ Իսկ Հայաստանում հակառակ մոտեցումն է՝ մաքսատուրքը զրոյական է։ Վերջին մեկ տարում առանձնահատուկ արտոնյալ վիճակում է հայտնվել վրացական արտադրող «Չիրինա» ընկերության թռչնամիսը ներկրող 2 տնտեսվարող (որպես լիազորված անձ), որոնք բացի զրոյական դրույքաչափի արտոնությունից, ներկրում են թարմ-պաղեցվածի անվան տակ թռչնամիս»,- նշում է Սերգեյ Ստեփանյանը։
Օրեր առաջ մենք ևս խանութներում դիտարկել ենք վաճառվող թարմ-պաղեցված թռչնամսի գներն ու պիտակները։ Թարմ-պաղեցված թռչնամսի բաժիններում, տեղական մսի պիտակների վրա, բոլոր դեպքերում նշված է արտադրողի անունը։ Ափսեներով փաթեթավորվածների պարագայում՝ նաև արտադրման ժամկետը, արտադրողի անունը, հասցեն և այլն։
Նույն թարմ-պաղեցվածի կողքին «տեղավորվել է» վրացականը։ Մեծ մասամբ պիտակի վրա նշված էր «վրացական», սակայն չկար արտադրման օր, և փաթեթավորված էր միայն մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներով։
Սուպերմարկետներից միայն մեկում պիտակի վրա գրված էր, որ այն վրացական է, նշված էր փաթեթավորման օրը, և որ պիտանի է 5 օր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ