ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ձերբակալությունների «մասկի շոու» է իրականացվում. Վահրամ Պողոսյանը նույնպես կձերբակալվի՞ 04/26/2023 21:40 | ԼՐԱՀՈՍ
Արցախում լուսաբացները խաղաղ չեն։ Փնտրվում է դավաճան՝ մարդիկ, ովքեր մեղավոր են եղել կամ այդպին կհռչակվեն 2020 թվականի արյունալի պատերազմի, խայտառակ և ամոթալի պարտության և դրանից հետո Արցախն ամբողջությամբ թուրք – ադրեջանական տանդեմին հանձնելու հրեշավոր ծրագր իրականացման գործում։
Այսպես՝ օրեր առաջ, ապրիլի 14-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը։
Այս ազատումը թերևս հերթականների շարքին դասվեր և ոչնչով չգրավեր մեր ուշադրությունը, եթե չլինեին Վահրամ Պողոսյանի շուրջ Արցախում շրջանառվող լուրերը, որոնք մեղմ ասած, հուսադրող չեն։ Ներկայանալ չցանկացող «Փաստինֆո»-ի աղբյուրը վկայում է՝ վերջին շրջանում Արցախում «մասկի շոու»-ների պակաս չի զգացվում՝ իրավապահ մարմիններն ակտիվորեն լծված են դավաճաններ փնտրելու գործին։ Հենց այս անչությամբ՝պետական դավաճանության կասկածանքով, ամիսներ առաջ ձերբակալվեց Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը, իսկ շաբաթներ առաջ նույն կասկածանքով նույն ճակատագրին արժանացավ նաև 2019 թվականից Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, այնուհետև Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Սամվել Բալայանն, ով ի դեպ, ձերբակալումից օրեր առաջ կրկին սեփական դիմումի համաձայն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը վկայում է՝ Սամվել Բալայանի ձերբակալումը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրից՝ դիմակավոր անձանց մասնակցությամբ։
Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն, օրինակ, հրաժարվել էր որևէ կերպ մեկնաբանել Սամվել Բալայանի ձերբակալման մասին լուրերը, ընդգծելով, որ չի ցանկանում այդ մասին որևէ տեսակի ինֆորմացիա փոխանցել։ Վերջինս հորդորել էր լրատվամիջոցներին տեղեկությունները ճշգրտել, ասենք, Արցախի Հանրապետության Կառավարությունից կամ ուժային այլ կառույցներից։ Այլ կերպ ասած, Արցախի բարձրաստիճան պաշտոնյան ոչ հերքել էր ոչ հաստատել նրա ձերբակալման մասին լուրերը։
«Փաստինֆո» -ին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ սրանք ենթադրյալ դավաճանության վերաբերյալ եզակի օրինակներ չեն Արցախում։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության, Վահրամ Պողոսյանի անունը եւս շրջանառվում է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հետ որոշակի համագործակցության արդյունքում կարևոր տեղեկատվության փոխացնման գործի շրջանակներում։ Ավելին՝ Արցախում համառորեն չեն դադարում վերջինիս՝ հնարավոր ձերբակալության մասին լուրերը, լայն շրջանառության մեջ է մտել տեղեկություն նաեւ առ այն, թե նա ելքեր է փնտրում լքելու երկիրը՝ «Արցախում, ամեն երկրորդ մարդ այդ մասին է խոսում, թե Վահրամ Պողոսյանն, ընտանիքի հետ միասին, փորձում է հեռանալ երկրից, սակայն փակ սահմանների պարագայում դա վերջինիս հաջողվել չի ստացվում»,- ասում է աղբյուրը։
Զրպարտությո՞ւն է արդյոք, թե՞ անպատվաբեր իրականություն՝ լուրերն այն մասին, թե Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը կարող է թաթախված լինել դավաճանության ծանր հանցանքի մեջ, ցույց կտա ապագան։ Այստեղ հարկ ենք համարում նշել սակայն՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրատվամիջոցի աչքից չվրիպեց նաև բոլորովին վերջերս՝ մարտի 24-ին
Արցախի Հանրապետության Դատախազության կողմից պաշտոնապես հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ուժային կառույցը համապատասխան միջոցառումներ է գործադրում՝ կանխելու համար երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքների վտանգը։ Հայտարարության մեջ ասվում էր.«Արցախի Հանրապետության դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ:
Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում են Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն, անխուսաափելիորեն, հանգեցնում է ծանր հետևանքների:
ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, ժամանակին կանխելը Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է»,- ասվում է կառույցի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը հավելում է՝ վերոհիշյալ հայտարարությունը կարող է կապ ունենալ նաև բոլորովին վերջերս Արցախի Պետական Համալսարանի աշխատակիցներից մեկի հետ, ով, թյուրիմացաբար կամ կանխամտածված կերպով գիտական աշխատանքի՝ պատվիրված ռեֆերատի տեսքով, կարևորագույն տեղեկատվություն է փոխանցել ադրբեջանական կողմին։ Դեպքի առնչությամբ, ինչպես հաղորդեց աղբյուրը, այս պահին դեռևս վերջնական և հստակ տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ ռեֆերատը պատվիրվել է սոցիալական ցանցի միջոցով՝ հայանուն օգտատիրոջ կողմից, որն, ինչպես, սակայն, հետագայում պարզվել է՝ կեղծ օգտահաշիվ բացած՝ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակից է եղել։ Ռեֆերատի հեղինակը հրավիրվել է Արցախի Ազգային Անվտանգության ծառայություն, որտեղ վերջինս հարցաքննվել է։
Թե ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին շրջանում Արցախում իրականացվող «մասկի շոու»-ները և ինչո՞ւ են դրանք տեղի ունենում գաղտնիության թավ քողի տակ, դավաճա՞ն են իրականում արդյո՞ք պետական դավաճանության մեջ մեղադրվողները, թե՞ քավության նոխազ, ցույց կտա հետաքննությունն ու ժամանակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ