ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ և Ֆրանսիայի փաստաբանների պալատների պատվիրակությունները այցելել են Տեղ համայնք 04/25/2023 16:45 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությանը, որի կազմում էին Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի անդամ Էմմանուէլ Էսկաղ Դը Ռոմանովսկին, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին, փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյանը, Օ Դը Սենի փաստաբանների միության նախորդ նախագահ Միշել Գիշաղը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։
Վերջիններիս խնդրանքով, ապրիլի 23-ին ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի գլխավորությամբ ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են Սյունիքի մարզ՝ մասնավորապես Տեղ համայնք՝ ծանոթանալու Հայաստանի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:
Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պատվիրակություններին համայնքում դիմավորել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ ներկայացրել Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող լարված իրավիճակն ամենայն մանրամասնություններով:
Ուշագրավն այն է, որ փաստաբանների այցը համընկավ նոր սարսափելի իրողության հետ: Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու երկրների պատվիրակություններն արձանագրել են Ադրբեջանի հերթական ագրեսիան:
Ադրբեջանական ուժերը փակել էին Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
Ըստ էության, դա վերջին այլընտրանքային ճանապրհն է Հայաստանի և Արցախի միջև:
Ավելորդ չէ, հիշեցնել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները ամրապնդված են նաև երկու երկրների փաստաբանների պալատների միջև:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում, նրանց ներկայացրել են ադրբեջանական ուժերի կողմից մշտապես արձանագրվող ոտնձգությունները հայ ժողովրդի և հայկական տարածքների նկատմամբ:
Հայ գործընկերները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին:
Ապրիլի 24-ին Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությունը, Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ միասին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այնուհետև ֆրանսիացի գործընկերները դարձյալ հյուրընկալվել են ՀՀ Փաստաբանների պալատում, ապա Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
Ամփոփելով Հայաստան կատարած այցը, Ֆրանսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին՝ ջերմ ընդունելության, բարեկամական հարաբերությունների և Հայաստանի գողտրիկ վայրերում մշակութային այցելություններ կազմակերպելու համար:
Հանդիպման ավարտին Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն և Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին հայ գործընկերներին հայտնել են, որ Ֆրանսիա վերադառնալուն պես ամենատարբեր հարթակներում կբարձրաձայնեն Հայաստանում արձանագրած իրավիճակը, քանի որ իրենք խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան Հասյաստանի սուվերեն տարածքի և խաղաղ բնակչության նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ