ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում Ադրբեջանի կողմից բռնարարքներ կսկսվեն՝ առևանգման, մասսայական ձերբակալությունների և այլ տեսակի կտտանքների ձևով. Դավիթ Բաբայան 04/25/2023 18:36 | ԼՐԱՀՈՍ
«Սա ահավոր իրողություն է և այս խնդիրը պետք է շտապ կարգավորվի։ Դրան կարելի է հասնել միայն միասնականության շնորհիվ՝ կոշտ, բայց ազնիվ բանակցություններով՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի և Երևանի հետ,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը և հավելեց,- խոսքը Մինսկի խումբը համանախագահող երկրների մասին է։
Նրա արձանագրմամբ՝ Մինսկի խումբը չի լուծարվել, խմբում ընդգրկված երկրները շարունակում են առանձին – առանձին, ամեն մեկն իր ուղղությամբ ներգրավված մնալ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։ «Բացի այդ՝ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն որպես ժողովրդավարության բաստիոն երկրներ, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պատասխանեն՝ ժողովրդավարական երկրի օկուպացիան, այլ կերպ ասած՝ Ցեղասպանությունը տոտալիտար երկրի կողմից իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Ի վերջո, Մոսկվան, որ այստեղ խաղաղապահներ ունի, թող վերջապես պատասխանի՝ ինքը, ի վերջո, գարա՞նտ է, թե՞ գարանտ չէ, կարողանո՞ւմ է, թե՞ չի կարողանում կատարի իր աշխատանքը, որպեսզի մենք հասկանանք մեր անելիքը»,- ասում է Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կունենա Հակարի կամրջի հարևանությամբ այսօր տեղադրված ցուցանակը, որ ազդարարում է կամրջից այն կողմ այլևս ադրբեջանապատկան տարածքի մասին, արդյո՞ք սրանով ադրբեջանական կողմը հոգեբանական ճնշում չի՞ գործադրի Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ Դավիթ Բաբայանը պատասխանում է՝ հոգեբանական ճնշումը մեղմ է ասված, դա Արցախում և Արցախում ապրողների նկատմամբ սպասվելիք գործողությունների աննշան, չերևացվող մասն է միայն.« Սա Ադրբեջանի կողմից Արցախը ոչնչացնելու, հայության վրա թքելու, Ռուսաստանի Դաշնության, Մինսկի խմբի համանախագահող երկրների և, առհասարակ, աշխարհի վրա թքելու ցուցանակ է, որովհետև թշնամին վստահ է իր անպատժելիության վրա»։
Ցուցանակի տեղադրումը արդյոք Ադրբեջանը չի օգտագործի որպես հիմք՝ Արցախում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ բռնարարքներ իրականացնելու համար հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը ընդգծել է, որ միանշանակ և անպայման բռնանարքներ կլինեն։ Դրանք կլինեն առևանգման, մասսայական ձերբակալությունների և այլ տեսակի կտտանքների ձևով։ Սրանում թող որևէ մեկը կասկած չունենա, ասում է Արցախի նախագահի խորհրդականը։
Հարցին՝ արդյո՞ք ցուցանակի տեղադրումից հետո ադրբեջանական կողմը չի ստիպի, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները հրաժարվեն հայկական անձնագրերից, Դավիթ Բաբայանը պատասխանում է. «Մենք երբեք Ադրբեջանի կազում չենք լինելու։ Նորմալ հայն ու արցախցին պետք է առնվազն կենդանի լինեն, որպեսզի ադրբեջանական անձնագիր վերցնեն կամ ցանկանան իրենց համարել Ադրբեջանի քաղաքացի։ Եթե, նույնիսկ, ամբողջ աշխարհն ու հայությունը մեզանից հրաժարվի, մենք Ադրբեջանի կազմում ապրելու մտքի հետ չենք համաձայնի»։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ շինարարական աշխատանքներ է սկսել ու նոր տեղեկատվական ցուցանակ տեղադրել, որն ազդարարում է՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ