ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը հստակ գիտակցում է՝ այս ամենին վերջ կդրվի այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը. Արցախցու կամքն անկոտրուն է. Հակոբ Հակոբյան 04/25/2023 16:39 | ԼՐԱՀՈՍ
«Արցախում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի փոխարինման մասին լուրերը դեռևս պաշտոնական չեն։ Այդ մասին խոսակցությունների մակարդակով ինչ – որ ակնարկներ հնչում են, սակայն համապատասխան կառույցներից լուրը չի հաստատվել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Խոսելով ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի չորս՝ Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր ու Եղցահող գյուղերի ճակատագրի մասին, որոնք ամբողջությամբ օղակի մեջ են հայտնվել, կորցնելով կապը, նույնիսկ, Ստեփանակերտի հետ, Հակոբ Հակոբյանը նշում է՝ վերոհիշյալ գյուղերը կրկնակի անգամ ենթարկվեցին շրջափակման, սակայն սրանից առաջ էլ՝ ավելի քան հինգը ամիս շարունակ, գտնվում էին Հայաստանից կտրված շրջափակման մեջ, այն իրավիճակում, որում Արցախն է ամբողջությամբ՝ իր 120.000 բնակիչներով. «Իհարկե, կամրջի փակումով իրենց մոտ իրավիճակն ավելի խստացվեց, որովհետև մինչ այդ մարդկանց, գոնե, հաջողվում էր այս կամ այն կերպ կապ հաստատել Գորիսի հետ, սակայն վերոհիշյալ չորս գյուղերից, արդեն, ելումուտն ուղղակի անհնար է դարձել։ Սա այն իրողութունն է, որում արդեն հինգը ամսից ավելի ապրում է յուրաքանչյուր արցախցի»։
Հակոբ Հակոբյանը հստակեցնում է՝ հարցին պետք է հրատապ կերպով լուծում տրվի, հակառակ պարագայում՝ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր ու Եղցահող գյուղերի ճակատագիրը, մեղմ ասած, հուսադրող չի լինելու, որովհետև կամրջի փակումով թշնամու շրջափակման մեջ հայտնվելուց հետո, այնտեղ, նույնիսկ, սնունդ կամ հիվանդների տեղափոխումն ուղղակի անհնարին է դարձել։
Հարցին՝ ի՞նչ լուծում է առաջարկում ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության իշխանությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ նրանք ընդհուպ մինչև այս պահը, երբ Արցախը բախվել է միջազգային ահաբեկչության ամենացայտուն դրսևորման հետ, չեն հասկացել իրավիճակի լրջությունը և բավարարվում են անպտուղ հայտարարություններ անելով, որից այն կողմ՝ որևէ գործուն քայլ ձեռնարկված չէ։ Բանախոսը նկատում է՝ տեղյակ չէ, թե Արցախի իշխանությունն այս պահին ինչով է զբաղված։
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ կարելի է մեկնաբանել ադրբեջանական կողմի դրսևորած փնթի շտապողականությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ նրանք շատ լավ են հասկացել՝ 30 տարի շարունակ Արցախի ֆիզիկական անվտանգության, ինչպես նաև միջազգային իրավունքի իրացման երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս օրվա իշխանությունների, լվացել է ձեռքերն ու իր իսկ նախաձեռնությամբ՝ դադարել է նման դերակատարումը, հետևաբար, իրենց բացառիկ հնարավորություն է ընձեռնվել՝ անել այն, ինչ ցանկանում են.
«Քանի դեռ այս իշխանությունները Հայաստանի Հանրապետության ղեկին են, Ադրբեջանը չի դադարելու կամայական ապօրինությունները՝ ձգտելով ձեռք գցել այն առավելագույնին, որին տարիներ շարունակ երազել է։ Անկասկած, սա խիստ պատեհ ժամանակահատված է ադրբեջանական իշխանությունների համար՝ ճնշում բանեցնելով կոտրել արցախցու կամքը և տիրանալ ոչ միայն Արցախին, այլև զավթողական հավակնություններն իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ, ինչն էլ արվում է։ Մյուս կողմից՝ Ալիևը հստակ գիտակցում է՝ այս ամենին վերջ կդրվի այն պահից սկսած, երբ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, որոնք ոչ միայն թույլ չեն այս կամայականությունները, այլև կզսպեն Ադրբեջանի անթույլատրելի նկրտումներն՝ առհասարակ։ Սպասենք և հուսանք, որ այդպես էլ կլինի, որովհետև արցախցու կամքն անկոտորւմ է, իսկ Հայաստանում, վստահ եմ, քաջ գիտակցում են, որ իշխանափոխությունն, ուղղակի, օրհասական խնդիր է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի անվտանգության համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ