ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիճակը շատ ծանր է, թվում է՝ անելանելի, բայց Արցախն ընտրած ուղուց չի շեղվելու․ նպատակը հստակ է, մնում է՝ շատ ճիշտ հաշվարկել քայլերը․ Արմեն Սարգսյան 04/25/2023 20:30 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի նպատակն Արցախին տիրանալն է և դրա համար օգտագործում է ցանկացած հարմար պահ։ Ի տարբերություն հայկական դիվանագիտության՝ թշնամու դիվանագիտությունը շատ հստակ է․ նրանք բաց չեն թողնում առաջ գալու, գերիշխող դիրք գրավելու ոչ մի հնարավորություն։ Եվ արդեն ինչքան ժամանակ է՝ քայլ առ քայլ առաջ են գալիս՝ ավելի ու ավելի անելանելի դարձնելով մեր վիճակը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը։
«Ադրբեջանն օգտվելով՝ մի կողմից աշխարհաքաղաքական վիճակից՝ խոշոր խաղացողների հակասություններից, մյուս կողմից՝ ՌԴ-ի՝ Ուկրաինայով զբաղված լինելուց, խորանում է մեր տարածքներում։ Ադրբեջանի հաջողություններին նպաստում է նաև ՀՀ քաղաքականությունը։ Նրանք շատ լավ հաշվարկել են ՀՀ-ից սպասվող քայլերը․ Տեղի դեպքերը ևս դա ապացուցեցին։ Գիտեին, որ Հայաստանը որևէ գործնական քայլով չի հակադրվելու իրենց։ Արցախի հարցում էլ, վստահ են, որ ՀՀ ղեկավարությունն առավելագույնը հայտարարություններ է անելու»,-ասում է Սարգսյանը։
Ոչ արևմտամետության, ոչ էլ ռուսամետության հետ չի համակերպվում Սարգսյանը։ Ասում է՝ ամեն ինչ պետք է արվի՝ ելնելով բացառապես սեփական շահից ու նպատակահարմարությունից։ Կոնկրետ այս իրավիճակում Արցախն, ըստ նրա, տարբեր ձևաչափերով պիտի աշխատի ՌԴ-ի և Արևմուտքի հետ, որպեսզի չխորտակվի նրանց՝ հետզհետե խորացող հակասությունների պատճառով։
Քաղաքական գործիչը մեր այսօրվա վիճակի գլխավոր պատճառներից մեկը համարում է միասնական դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն չունենալը։ Ուշադրություն հրավիրելով այն ցավոտ իրողության վրա, որ ՀՀ իշխանությունն Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում ՝ Սարգսյանը շեշտում է․ «Արցախը չի ուզում հակադրվել մայր Հայաստանին, բայց այս՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցում, բացառվում է, որ Հայաստանի իշխանությունների հետ նույն դիրքորոշումն ունենանք։ Արցախի վիճակն, իրոք, շատ ծանր է․ ռեսուրսները քիչ են, մայր Հայաստանի ու Սփյուռքի օգնության կարիքը շատ է զգացվում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Համենայնդեպս, մեր ընտրած ճանապարհից՝ ճանաչման համար պայքարից, չենք շեղվելու»։
Այն, որ ազգովի, միասնական ուժերով պայքարելու դեպքում շատ ավելի հեշտ ու հավանական կլինի հաջողելը, Սարգսյանը կասկած չունի, բայց այս վիճակում էլ համոզված է, որ այլ տարբերակ Արցախն, ուղղակի, չունի։
«Արցախն, ըստ էության, մենակ է մնացել, բայց մի կարևոր հանգամանք կա․ հստակ սահմանված է նպատակը, որին ուզում ենք հասնել․ մնում է մշակենք ուղիները, որոնք թույլ կտան հասնել դրան։ Այդ ուղղությամբ դեռ լրջորեն պետք է աշխատենք, հարմար պահը կարողանանք օգտագործել․․․ Ինչ էլ լինի, մի բան միանշանակ է․ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով Արցախը չի կարող գտնվել։ Այդ կարմիր գիծը վաղուց գծված է ու որքան էլ դժվար լինի ճանապարհը, պիտի անցնենք»,-շեշտում է Սարգսյանը։
Այսքանով հանդերձ, քաղաքական գործիչը լավատես է․ հիշեցնում է ՀՀ առաջին հանրապետության հռչակման ժամանակ առկա իրավիճակը, երբ թշնամին հասել էր Սարդարապատ, Եղեռնից հրաշքով փրկված մեր հայրենակիցներն էլ լցվել էին գյուղերն ու քաղաքները, բայց Հայաստանն անկախություն ձեռք բերեց։ Նման ծանր իրավիճակում անկախանալու հնարավորությունը, Սարգսյանի համոզմամբ, հաջողվել էր պայքարելու շնորհիվ։
Տարբեր ժամանակներում աշխարհաքաղաքական գործընթացներն ու զարգացումները վերլուծելով՝ Սարգսյանը եկել է այն համոզման, որ միասնաբար, համատեղ ուժերով միշտ շատ ավելի հեշտ է եղել պայքարելն ու հաջողելը, քան անջատ։ Հույսը, որ այդ գիտակցումն, ի վերջո, կարմատավորվի մեր ազգի մոտ և կձևավորվի միասնական հայկական դիվանագիտություն, Արմեն Սարգսյանը չի կորցնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ