ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավիճակն ավելի լուրջ է, քան 1989-ին՝ Ադրբեջանն այլևս ցանկացած արցախցու կարող է ռազմական հանցագործ ճանաչել և դատապարտել՝ Ադրբեջանի դեմ զենք վերցնելու համար. բանակցային գործի մասնագետ (տեսանյութ) 04/24/2023 20:33 | ԼՐԱՀՈՍ
«Բոլոր այն լծակները, որ Ադրբեջանը ստացել է այս իշխանություններից, օգտագործելու է՝ հասնելու համար իր նպատակներին, իսկ իր նպատակները Ադրբեջանը երբեք չի թաքցրել։ Այլ հարց է, թե ի՞նչ ենք արել կամ չենք արել մենք՝ թույլ չտալու համար, որպեսզի նա այսպես վարվի Արցախի հետ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, ով այս օրերին Երևանում է։
Հետևելով Փաշինյանի հրապարակային ելույթներին՝ Արթուր Մարտիրոսյանն իր հետևություններն է արել՝ նա գտել է Արցախի լուծման բանալին, ըստ որի՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում և փորձում է ինքնուրույն, միայնակ պայքարել ինքնորոշման իրավունքի համար, այսպիսով՝ իրեն դնելով շատ ավելի վատթար իրավիճակում, քան նույնիսկ 1989-ին էր։ Սա, իհարկե, անձամբ Փաշինյանի լուծման տարբերակն է, սակայն բանախոսը վստահ է՝ այս տարբերակի հետ չեն համաձայնելու ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում.«1989 թվին դեռևս կար, գոյություն ուներ Խորհրդային Միությունը, որին ինչ – ինչ իրավիճակներում դեռ կարելի էր դիմել և ստանալ որոշ հարցերի հայանպաստ լուծումներ։ Այն ժամանակ մենք, գոնե, գիտեինք, որ անհրաժեշտության պարագայում դեռ հնարավոր է Արցախից գալ, Երևան հասնել, որ կյանքի ճանապարհը փակ չէր արցախցիների համար։ Այն, ինչ հիմա է կատարվում խիստ վտանգավոր գոյաբանական իրավիճակ է ստեղծել արցախցիների համար»,- ասում է Արթուր Մարտիրոսյանը։
Վերջինս հավելում է՝ ի վերջո, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է հայտարարել՝ եթե դուք Արցախը ճանաչում եք, որպես Ադրբեջանի մաս, ապա ի՞նչ գործ ունեն ձեր անձնագրերն ու ձեր դրամն իմ երկրի տարածքում. «Ուրեմն, բոլոր նրանք, ովքեր չեն ընդունի ադրբեջանական անձնագիրն ու արժույթը, չեն կարողանա որևէ բանից օգտվել Արցախի ներսում։ Եկեք հարց տանք՝ Արցախի քանի՞ տոկոսն է պատրաստ լինելու ընդունել ադրբեջանական անձնագիր և դառնալ Ադրբեջանի քաղաքացի…Դեռ չեմ խոսում այն մասին, որ դառնալով Ադրբեջանի քաղաքացի, մարդիկ պետք է ենթարկվեն այդ երկրի օրենքներին։ Իսկ ո՞վ է երաշխավորել, որ ինչ – որ պահին Ադրբեջանում չի կարող ընդունվել մի օրենք, ըստ որի՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր զենով պայքարել են Ադրբեջանի դեմ, կարող են համարվել հանցագործներ և դատվել այդ երկրի օրենքներով։ Մնում է հասկանալ թե ինչպե՞ս նրանք կսահմանեն այդ հանցագործությունն ու արցախցիների քանի տոկոսը կամ ովքե՞ր կենթարկվի այդ օրենքով Ադրբեջանում դատապարտվելու»։
Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետը նկատում է՝ եթե Փաշինյանին թվում է, թե Արցախը թշնամուն հանձնելուց հետո վրա է հասնելու այն խաղաղությունը, որի մասին ինքն այդքան խոսում է, ապա սա, մեղմ ասած, իրատեսական չէ. «Եթե նրա հույսը մի փաստաթղթի վրա է լինելու, որով պետք է ամրագրվի այդ խաղաղության բանաձևը, ապա այստեղ պետք է հիշել, որ 2020 թվականից ի վեր՝ մինչ օրս, ադրբեջանական կողմն՝ ի դեմս Ալիևի, չի պահպանել ոչ մի պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ, որով համաձայնության են եկել կողմերը։ Միջազգային հանրություն ասվածը, նույնպես չի երաշխավորելու, որպեսզի Ադրբեջանը պահպանի նախապես ձեռք բերված որևէ պայմանավորվածույուն կամ փաստաթղթի դրույթ։ Արցախի հանձնումից հետո ոչ միայն խաղաղություն չի լինելու, այլև խնդիրների ողջ վեկտորը տեղափոխվելու է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, այս անգամ հարվածի տակ դնելով արդեն իսկ վտանգված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձերի և Արարատի մարզերը»,- նշում է Արթուր Մարտիրոսյանը։
Այն, ինչ անում է Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո, այլևս, նույնիսկ, բանակցություն անվանել չի կարելի։ Նա ուժային դիրքերից անում է այն, ինչ ցանկանում է, այն, ինչ թույլ է տալիս նրան ՀՀ իշխանությունն ու տվյալ իրավիճակը՝ առաջնորդվելով բացառապես միայն ադրբեջանական կողմի շահով, այն է՝ Արցախի վերջնական հայաթափումը, ասում է Արթուր Մարտիրոսյանը և հավելում՝ ի վերջո, Ալիևի, ինչպես նաև Էրդողանի երազանքը չի սահմանափակվում միայն Արցախով։ Թիրախում նաև Հայաստանն է, այլ կերպ ասած՝ սա նոր ծրագիր չէ, այլ այն, ինչին ձգտում էին դեռևս երիտթուրքերը. «Այսօր հենց այդ օրն է, որ պետք է հիշել և մի փոքր խորհրդածել այն մասին, թե ի՞նչ էր նշանակում Ցեղասպանությունը, ովքե՞ր էին թուրքերը և արդյո՞ք այդ Ցեղասպանությունն ավարտվել է, եթե մինչ օրս Թուրքիան չի ճանաչում իր կողմից գործած ոճիրը»,- ամփոփելով զրույցն, ասում է բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ