Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գենոցիդի որբերը․․․ Նրանք 400 000-ից ավելի էին, իսկ որբանոցների թիվը 125-ի էր հասնում 04/24/2023   11:54  |  Վերլուծություններ

«Գենոցիդի որբերը»՝ այսպես է վերնագրել պատմաբան-Ցեղասպանության անխոնջ հետազոտող, «Հայոց ցեղասպանություն․ նախափուլ և հետևանքները»՝ մատենաշարի եւ այլ  հատորների հեղինակ՝ Արա Քեթիպյանը։ Ցեղասպանության մասին այս իր հրատարակած 11-րդ հատորն է:

1890-1922 թվականների ամերիկյան մամուլը, ներառյալ առաջատար օրաթերթերը՝ «Նյու Յորք Թայմզ», «Բոստոն Գլոբ», «Քրիստիան Սայնս Մոնիտոր», «Վաշինգտոն Պոստ», «Լոս Անջելես Թայմզ», «Չիկագո Թրիբյուն», փաստել և փաստագրել են Օսմանյան Թուրքիայի՝ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության բոլոր մանրամասները։

«Գենոցիդի որբերը»՝ գրքի վերնագիրն արդեն բացահայտում է թեման, իսկ փաստական նյութին ծանոթանալով շոշափելի տեսնում ես, որ հարյուրից 80 տոկոսն այդ որբուկների՝ ազգությամբ հայեր են։ Անշուշտ կային նաև բազմաթիվ հույներ, ասորիներ․․․

1894-1896 թվականների համիդյան կոտորածների ժամանակից մինչ օրս թուրքական քաղաքականությունը նույնն է, նույն կերպ այն կրկնվում է այսօր՝ Արցախի շրջափակմամբ․․․

Միայն փաստերով առաջնորդվելու կողմնակից Արա Քեթիպյանն ամերիկյան լրագրերի դրվագներն է վկայակոչում՝ «1894-96 թվականների համիդյան կոտորածների ժամանակ օսմանյան կայսրութունը կղզիացնում էր տարածքները, որ ո՛չ մտնող լիներ, ո՛չ դուրս եկող։ Ոչ լրագրող, և ո՛չ օտար-դիվանագիտական անձինք, հյուպատոսականներկայացուցիչներ՝ բոլորի ելումուտն արգելում էին որպեսզի ականատեսներ չլինեին։ Այս պատճառով էին լուրերն ուշացումով հասնում ժամանակի ամերիկյան թերթերին․ 1894-1896 թվականներին տեղի ունեցած դեպքերն 1896- 1897ին նոր միայն զանգվածաբար տեղ էին գտնում մամուլում, մինչդեռ նախորդ երկու տարիներին դրանք չնչին էին։

Խոսելով ամերիկյան նահանգների կազմակերպած դրամահավաքներից, որոնք 1900-ականներին իրականացնում էր ժողովրդավարության քարոզիչ և տարածող ԱՄՆ-ը, Արա Քեթիպյանը որպես օրինակ նշում է Միջին Արևելքի, Թուրքիո տարածքում՝ Կոստանդնուպոլսում, Արևելյան Բուլղարիայում, 1922-ից հետո՝ Հունաստանում, նաև Հայաստանում՝ Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսա- Վանաձորում կառուցված որբանոցների մասին, ի հավելումն՝ Դիլիջանի՝ աչքի վարակիչ հիվանդությամբ՝ տրախոմայով հիվանդ երեխաների համար կառուցված որբանոցը․․․ Անշուշտ, ամենամեծը Ալեքսանդրապոլի որբանոցն էր։ Այնքան վատառողջ էին ՝ցեղասպանության որբերը՝ լեռներից, ճանապարհների եզրերից, անտառներից, տարբեր տեղերից հավաքված երեխաները։ Այնքան սովահար էին բոլորը, որ հատուկ սննդակարգով՝ կաթիլ-կաթիլ պիտի կերակրվեին, այդ էլ՝ բժիշկների հսկողությամբ․․․

Գրքի առաջաբանում հեղինակը հիշատակում է փոքրիկ մի տղայի մասին, որին քաղցած ու բոբիկ գտել-բերել են մանկատան հիվանդանոց։ «Երեխան շարունակ լաց է եղել՝ ամեն կերակուր մերժել է և միայն հաց է ուզել խնամող բուժքույր-բժիշկներից։ Հաց, հաց կուզեմ․․․Ու երբ վերջիններս նրան ասել են՝ հիմա չես կարող հաց ուտել, ասել է՝ ես ուտել չեմ ուզում, ուզում եմ պահել, որ իմանամ՝ հացը մոտս է։

Սա մի օրինակ է, բայց ընդհանրապես, բոլոր երեխաներն են հոգեբանական ահավոր վիճակներում եղել․․․Նույն կերպ, փոքրիկներն իրենց տրված կոշիկները չեն հագել մանկատանը, ու երբ հարցրել են դայակները, թե ինչու՞ չեն հագնում, ասել են, թե՝պահում են, որ երկար քայլելու ճամփեքին հագնեն․․․

Ի դեպ, որբանոցներում սննդաբանների հետ այն ժամանակ աշխատող հոգեբաններ էլ են եղել, որոնք կոչված էին երեխաների մոտ խաղը զարգացնելուն, խաղալ սովորեցնելուն, քանզի հայ որբուկները, որ սեփական անունն էին մոռացել, նույնիսկ խաղալ չգիտեին, չէին խաղացել երբեք․․․

Դոկտոր Մարտին Նիպագեն՝ գերմանացի պրոֆեսոր, գերմանական դպրոցի դասատու՝ 1913-16 թվականներին, նամակ էր հղել Գերմանիո ԱԳՆ-ին, թե՝ ամաչում է իր ժողովրդի իրականացրած հանցանքների համար։ Այդ նույն ընթացքում  ամերիկյան առաջատար թերթերը տպագրել էին դոկտոր Մարտինի պատմածը՝ ով հղում էր արել Իրաքի Մոսուլ քաղաքի՝ Գերմանիո հյուպատոսին, իսկ վերջինս հենց այն դիվանագիտական պաշտոնյան էր, որ Մոսուլից Հալեպ ճամփորդելու ընթացքում շատ վայրերում սեփական աչքերով տեսել էր փոքր երեխաների՝ գետնատարած ձեռքեր, ձեռքեր․․․ և ձեռքերն այնքան շատ են եղել, որ ասում է՝ կարող էին ծածկել ճանապարհը՝ կիլոմետրեր․․․

Դոկտոր Մարտինը հիշատակում է նաև մի փոքրիկ աղջկա մասին, որի զույգ ձեռքերը կտրված էին, այսինքն, թուրքերը ոչ միայն կոտորել կամ աքսորել են, այլ նաև՝ խոշտանգել էին հայ մանուկներին։ Եվ դա արել էին նպատակային։

Այսպիսի բազմաթիվ դրվագներ կան նաև «Բռնի դավանափոխությունները Օսմանյան Թուրքիայում 1895-1920թ․» հատորում ։

Արա Քեթիպյանը գրքի առաջաբանում անդրադարձել է նաև թրքուհի Հալիդե Էդիպ հանում Ադըվարին․․․

«Այս կինը լինելով Կոստանդնուպոլսի աղջկանց ամերիկյան դպրոցի շրջանավարտ, ժամանակի՝ իբրև թե՝ առաջադեմ, արևմտյան արժեքների հետևորդ մտավորական է ներկայացել ամենքին, ամերիկացիներն էլ նրան ցանկացել են հրավիրել, որ ելույթներ ունենա, իսկ իրականում եղել է երիտթուրքերի պարագլուխների գաղափարակիցը, հայ երեխաների թրքացման պատասխանատուն, որին ժամանակին իր իսկ դպրոցական ընկերուհին՝ հայուհի Աղավնի Եղենյանն է մերկացրել՝ հայտնելով ողջ ճշմարտությունը նրա մասին։ «Նա թերթերում գրել է, որ արևմուտքի գաղափարներով իբր լեցուն սույն տիկինը խայտառակ կերպար է: «Այս փոքր մարմնով կինը՝, որ այդքան հաճախ կհպարտանա, թե ամերիկյան արժեքների կրող է, իր ընկերների հետ հայ մայրերի և ջահել կանանց մահը ծրագրել է, հետո սկսած է որբ երեխաները թրքացնելու աշխատանքը»։ Հայուհին գրել է՝ «Խորհուրդ կտամ սա չգա ԱՄՆ», իսկ նրա հոդվածի վերնագիրն էր՝ «Թուրք ժաննա դը Արկը»։

Ամերիկացի բարերար տիկին  Քաբոտ Սթեվենսի խոսքերն են՝ «թուրքական  կառավարությունն ամեն միջոց գործադրել է, որ մանկությունը սպանի»։

Այս խոսքերը Ցեղասպանության հետազոտող Արա Քեթիպյանի՝ վերջին՝ «Գենոցիդի որբերը» գրքում են զետեղված՝ քաղված ամերիկյան մամուլի էջերից։  Սակայն, ամերիկացի ժողովուրդը գաղափար անգամ չուներ,   թե հայ որբերն իրենց հիմնած մանկատներում հանգրվանելուց առաջ ինչ տանջանքների միջով են անցել։ Մի լրատվություն կա՝ սննդի սպասող որբերը, մեկից երեք տարեկան երեխաները  հազիվ, կողքինների վրա հենվելով  կանգնել են և բավական է մի սխալ շարժում, գետին կտապալվեն․․․

 Ընդհանրապես, այդ օրերի Երևանի և Ալեքսանդրապոլի փողոցների  հիմնական տեսարանը՝ ցեղասպանության որբերն էին՝ պատերին հենված, կիսամեռ երեխեքը, որ կյանքի հետ էլ կապ չունեին, մահվան սպասող էին։

1920-1922 թթ․ ամերիկյան մամուլի տվյալներով՝ 1922-ի վերջին  1 մլն 250 հազար քրիստոնյա էր մնացել Միջին Արևելում, մինչդեռ պատերազմից առաջ /առաջին համաշխարհայինից/  երեքուկես միլիոն էին․․․ Ամերիկյան որբանոցներում, միայն Թուրքիո մեջ 110000 որբ երեխա կար,  90000 քրիստոնյա երեխաներ իսլամացած էին։ Գենոցիդի որբերը 400 000-ից ավելի էին, իսկ որբանոցների թիվը՝ 125-ի էր հասնում։ Այս որբերի 80 տոկոսը հայ որբերն էին։

Ամերիկյան մամուլի ներկայացմամբ՝ հայ աղջիկները, որ հարեմներում են եղել,  շատ մեծ պրոբլեմներ են ունեցել։  Դրանցից մեկը միայն հիշատակենք, որով բացահայտվում է, թե թուրքերն ինչ սպառնալիքի տակ են պահել նրանց։  

«Օրինակ,  տաքգլուխ հայ երիտասարդներ կային, որ մտնում էին թուրքերի տները, ուր  հայ աղջիկներն էին, ամեն տուն չէին մտնի, նախապես իմացել են, հարկավ, բայց քանի որ թուրքերը սպառնացել են, թե՝ որ ասեք հայ եք, սպանելու ենք, նրանք չեն խոստովանել, թաքցրել են, ասել են՝ «թուրք ենք»։

Նաև՝ շատ են դեպքերը, երբ  հայ կանայք որոնք թուրքական տների մեջ են եղել ու զավակ են ունեցել, սպանել են իրենց զավակին, որովհետև արատ են համարել թուրքից երեխա ունենալը Ի դեպ, որդեգրումների մասին ևս գրքում շատ հրապարակումներ կան մամուլից։

Ինչպես մանկատներում երեխաներին պահելու համար հանգանակությունների, այնպես էլ՝ որդեգրումների մասին կանխավ գովազդում էր ամերիկյան մամուլը, իսկ երբ  որբերին որդեգրության  էին տալիս, պիտի 100 տոկոսով  վստահ լինեին, որ ծնողները մահացած են։ Օրինակ դեպքեր են եղել, երբ որդեգրության են տվել երեխային և հետո ծնողը գտնվել է։

Այդպիսի նշանավոր մի դեպքի մասին է պատմում Արա Քեթիպյանը՝ «Մի աղջիկ, որ 1919-20 թվին էր ծնված, տարագրության  ժամանակ ծնողներին կորցրել էր և նրան  ուղղակի  մահամերձ վիճակում գտել էին ամերիկացի  բժիշկ ամուսինները։ Վերջիններս հույս անգամ չեն ունեցել, թե՝ աղջիկը կապաքինվի։ Բայց․․․ աղջիկը  լավացել է, հաղթահարել է։ Հետո՝  բժշկի կինը շատ է սիրել հայ  աղջկան և ամուսինները որոշել են  որդեգրել նրան։  Այս ամենից հետո՝ միայն աղջկա  ծնողները գտնվել են, այցելել են իրենց դստերը, բայց․․․ գտնվելուց հետո բժիշկ ամուսիններին ասել են, թե՝  ավելի լավ է մնա ձեզ մոտ, քանզի  մեզ հետ ապագա չունի»։  Քեթիպյանի պատմելով՝   ամերիկացու հետ ընտանիք կազմած, երեխաներ և թոռներ ունեցած  այս հայուհին,  2009-ին, 90 տարեկանում է  մահացել․․․

Այս պատմությունները և հեգեբանական զգայնությունները փաստում են, որ  այն ժամանակ Ամերիկան իսկապես ժողովրդավար և իսկապես  հումանիստական է եղել, ավելին,  մտածել են՝ ճիշտը  հայ որբերին մանկատներում պահելն է, որ նրանք չկտրվեն իրենց մշակույթից և ազգակիցներից։ Հանգանակություն-դրամահավաքներն էլ ընթացել են ամեն որբ երեխայի ամսական  սննդի համար 5 դոլար սկզբունքով։ Եվս 5 դոլար՝ հագուստի համար։ Հանգանակություններ կազմակերպվել են բոլոր նահանգներում, բազմաթիվ քաղաքներում․․․

Ֆրենկ Բրաունը՝ միջազգային  կիրակնօրյա դպրոցների միության ընդհանուր քարտուղարը ասում է՝ «Մեր կազմակերպության շատ առաջնորդներ գնացին Միջին Արևելք՝ մեր հավաքած օգնությունը տանելու, որտեղ  տեսանք երեխեք՝ հայ, սիրիացի, հույն և պարսիկ՝  այնքան տառապած էին այդ երեխաները, որ անգամ իրենց անուններն էին  մոռացել․․․»

Իրենք նրանց մի ընդհանուր անունով են կոչել՝ «Աքսորյաններ», որ կնշանակի աքսորի զավակներ, որոնց հավաքել, որբանոցների մեջ են բաժանել։

Ամերիկյան պարբերական մամուլի հրապարակումները փաստում են ամերիկացիներին համակած սարսափների մասին։ Խոսքն այս դեպքում վերաբերվում է Ցեղասպանությունից փրկված հայ  որբերի մարմինների վրա թուրքերի ձեռքով արված ահավոր դաջվածքներին։ Այս մասին գրված է նաև գրքի  առաջաբանում՝ ասում է Քեթիպյանը․ «Երբ երեխաները հասան ԱՄՆ, նրանցից շատերի վրա դաջվածքներ կային, ամերիկացիք առաջին անգամ տեսնելով սարսափել են, քանի որ մինչ այդ կարդացել էին թերթերում թուրքերի այդ գազանությունների մասին։ ԱՄՆ ժողովուրդը ոտքի էր կանգնել օգնելու հայերին, բայց որքան էլ տեղյակ էին կոտորածներին, պատկերացնել չէին կարող թե ինչ են արել թուրքերը։ Կարծում եմ, հայ կանանց  ու երեխաների հետ կատարվածը սեփական աչքերով տեսնելը, նրանց ճակատագրերին առնչվելը՝  ամերիկացիների կեցվածքը փոխեց էապես։ Ի դեպ, շատ կանայք   ԱՄՆ հասնելով՝  իրենց դեմքն այրել են, որ չերևան․․․ այդ մասին թերթերում նշված են»։

ՈՒշագրավ մի դեպքի մասին են նաև ծանուցել ժամանակի ամերիկյան թերթերը։ Պարզվում է՝ մի անգամ Կոստանդնուպոլսում հրդեհ է բռնկվել  թուրքական թաղում, ուր տները փայտից են եղել ու մինչ օգնություն կհասնեին պատկան կառույցները,  200 հայ տղերք՝ որբանոցի տղաները շղթա են կազմել և դույլերով կրակը մարել են։  Պատկերացրեք, իրենց ծնողներին սպանած,  իրենց որբ թողած թուրքերին հայ որբերը փրկել են՝ հանգցնելով նրանց այրվող  տների կրակը․․․

Սա կենսաբանություն է․․․

 

Անահիտ Եսայան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
11:30 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում. Ալեքսանդր Ազարյանի ուղերձը
11:00 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի Արտաքին Գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման փաստը
10:50 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԲայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի. Նիդերլանդների դեսպանը Թումանյանի խոսքերով զորակցություն հայտնեց հայ ժողովրդին
10:38 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուզո
10:19 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու. Ալեն Սիմոնյան
10:15 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՊայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը. Գարեգին Բ
12:46 22/04/2023  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը
11:41 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
12:08 19/04/2023  |  ԼՐԱՀՈՍԶորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում

Արխիվ

[]