ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սա դեռ սկիզբն է ցավերի». Սերոբ Գասպարյան 04/24/2023 19:13 | ԼՐԱՀՈՍ
«Երբ մեկ տարի առաջ ես ու Պավլիկ Մանուկյանը՝ հանուն Արցախի դուրս եկանք փողոց, որ այսօրվա օրը չլիներ, կեղծ ընդդիմությունը դուրս եկավ մեր դեմ պայքարելու, որպեսզի Նիկոլին պահեին աթոռին, իսկ Նիկոլը կատարեր իրենց իսկ ցանկությունը՝ վաճառեր մեր Հայրենիքը և, ահա, Արցախը վաճառվեց։ Արցախի իշխանություններն էլ, իրենց հերթին, անմասն չմնացին այս դավաճանական քայլից։ Այս ամենը կանխատեսելով, մենք դուրս եկանք փողոց, որպեսզի այն կանխենք, սակայն եղավ այն, ինչ եղավ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն, անդրադառնալով երեկ տեղի ունեցած ռազմական գործողությանը, որով Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որից հետո հայտարարեց, թե այնտեղ հսկիչ- անցագրային կետ են տեղակայել:
Մեր ժողովուրդն, ինչպես միշտ, նայեց գունավոր բեմերին, բաժանած ջրին ու մի կտոր հացին և գնաց նրանց հետևից, ովքեր տարիներ շարունակ բեմադրել էին այս կապիկությունը, ովքեր հենց իրենք իշխանության էին բերել կալանավայրից վաղաժամ համաներումով ազատ արձակված Նիկոլ Փաշինյանին, որպեսզի բեմադրեին այն, ինչ կատարվում է մեզ հետ արդեն հինգը տարի շարունակ։ Նա ուներ հովանավոր, ի դեմս՝ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր – Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և այդպես շարունակ։ Վերջապես այս ժողովուրդը պետք է հասկանա, որ այս բոլորը՝ իրար հետ միասին, վաճառեցին չքնաղ Արցախն ու Հայաստանը, ասում է Սերոբ Գասպարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ չհաջողվեց տապալել օրվա կապիտուլյանտ իշխանություններին և կանխեկ Արցախի հանձնումը, որ արդեն օրախնդիր է դարձել մեզ համար։
Սա դեռ սկիզբն է ցավերի, ասում է Սերոբ Գասպարյանը և հավելում՝ Նիկոլն ու Ալիևը պասերով են աշխատում, նրանք նաև այդպես խոսում են։ Ալիևը հայտարարում է՝ կընդունե՞ք Ադրբեջանի քաղաքացիությունը, մնացեք և ապրեք, չե՞ք ցանկանում՝ հեռացեք։ Սա, ըստ բանախոսի, հստակ պայմանավորվածության արդյունք է, որ ունեն օրվա ազգադավ իշխանությունները՝ թշնամի երկրի ղեկավարի հետ։ Սակայն հույսը վերջում է մահանում, ասում է ազատամարտիկը. «Արցախն ինչպես որ՝ երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այնպես նաև հիմա և երբեք չի լինելու և դրանում մեզ օգնության է գալու մեր հավատը։ Միաժամանակ, քանի դեռ մեր երկրում կան իրենց հողը սիրող ազնիվ հայորդիներ, քանի դեռ նրանք չեն հեռացել այս երկրից ու պատրաստ են հանուն Հայրենիքի շարունակել պայքարը, այս երկիրը չի հաջողվելու խլել մեզանից։ Ադրբեջանն, ի վերջո, կործանվելու է, իսկ Արցախը միանալու է Մայր Հայրենիքին։ Սա է լինելու մեր վերջնական հաղթանակի արդյունքը, սակայն, սրան հասնելու համար մենք պետք է կարողանանք պայքարել և անենք դա ազնիվ, առանց հայրենավաճառների հետ մեր Հայրենիքը սակարկելու»,- ամփոփելով զրույցն, ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ