ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է շատ արագ կտրուկ ու պատասխանատու որոշումներ կայացնենք թե՛ մենք, թե՛ Ռուսաստանը, որը ստանձնել է Արցախում խաղաղապահի առաքելությունը. Դավիթ Բաբայան 04/24/2023 14:05 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանն Արցախին միացնող հատվածում՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումով, ըստ էության, կազմալուծվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Այդ քայլը լուրջ հարված է ոչ միայն մեզ, այլև Ռուսաստանի դաշնությանը։ Իրավիճակը հասել է մի կետի, որ շատ արագ թե՛ մենք, թե՛ Ռուսաստանը, որը ստանձնել է Արցախում խաղաղապահի առաքելությունը, կտրուկ ու պատասխանատու որոշումներ պետք է կայացնենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ տեակետը հնչեցրեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Անհասկանալի իրադարձություններ են կատարվում․ ի՞նչ է նշանակում ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և դա ամրագրված է 2020թ․ եռակողմ փաստաթղթով։ Վաղն էլ Կրեմլո՞ւմ է Ադրբեջանն անցակետ տեղադրելու և դա մարսելու։ Եթե միջազգային խաղացողները՝ այդ թվում Ռուսաստանը, մտածում են, թե կարող են Արցախն օգտագործել ու դեն գցել, ապա սխալվում են։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդպես պատվազրկեն մեզ, ոչ էլ պատրաստվում ենք հնազանդվել Արդբեջանի դրած պահանջներին։ Անդառնալի իրադարձություններ կարող են լինել, եթե շատ արագ ազգովի ոտքի չկանգնենք և ցույց չտանք, թե ով ենք մենք որպես ազգ ու ինչ ենք կարող անել Արցախը փրկելու համար»,-ասաց Բաբայանը։
Շեշտելով տարբեր երկրների անվտանգության հարցում Արցախի ունեցած կարևոր դերակատարումը՝ Բաբայանը նկատեց՝ որևէ մեկը նման կերպ Արցախի հետ վարվելու իրավունք չունի ու, եթե հանկարծ արցախահայության հետ մի բան պատահի, ապա այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի հանցանքները չտեսնելու տված միջազգային հանրությունը պապանձվելու, որևէ գործուն քայլով Ադրբեջանին չսանձելու համար պատասխան է տալու։
«Իրավիճակը փրկելու մի փոքր հնարավորություն դեռ ունենք և դա կարող ենք անել ազգովի շատ արագ ձևակերպելով մեր ուզածը և որոշում կայացնելով։ Ինչպես շեշտեցի, կտրուկ որոշումներ ու քայլեր պետք է անի նաև ՌԴ-ն, բայց, եթե նա դա չի անում, ուրեմն մենք չպետք է սպասենք․ ժողովրդի կամքը, ինչպես հարկն է, պետք է արտահայտվի»,-շեշտեց Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պատահականորեն չի հենց ապրիլի 23-ին անցակետ տեղադրել Լաչինի միջացքում․ նա այդ քայլով նաաև միջազգային հանրությանը, ՌԴ-ին է ուղերձնել հղել։
Ցավով արձանագրելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների անտարբերությունն արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քայլերին՝ Դավիթ Բաբայանը շեշտում է՝ երկակի ստանդարտներ կիրառելու համար շատ են փոշմանելու։
Բաբայանը նկատում է՝ սոցիալական ու տարբեր այլ խնդիրների համար Երևանի փողոցներ դուրս եկող ակտիվիստները, զանազան կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչները ևս հանցավոր լռություն են պահպանում այն դեպքում, երբ Արցախը գոյաբանական վտանգի առաջ է կանգնած արդեն ավելի քան 4 ամիս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ