ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Շահինյանի նկատմամբ ձերբակալման ընթացքում ֆիզիկական ուժի ամենափոքր ներգործությունն անգամ կդիտվի խոշտանգում. Բաբայան 04/24/2023 14:18 | Մեկնաբանություն
Երկու օր առաջ այստեղ հրապարակային հայտնել էի, որ Հովհաննես Շահինյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով ստանձնել եմ պարոն Շահինյանի պաշտպանությունը: Տեղեկացրել էի նաև, որ այդ գործով ՀԿԳ ավագ քննիչին գտնելը դարձել է անհնարին գործ: Նաև նշել էի, որ կսպաես մինչև ապրիլի 24-ը, ժամը 12:00-ն և քննիչից լուր չստանալու դեպքում կդիմեմ Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քիչ առաջ պաշտոնական էլեկտրոնային հարթակով գրություն ուղարկեցի գլխավոր դատախազին, որի բովանդակությունը հրապարակում եմ ստորև:
ՀՀ գլխավոր դատախազ
տիկին Աննա Վարդապետյանին
Տիկին Վարդապետյան
Իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով իրավաբանական խորհրդատվություն ստանալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Շահինյանը (այսուհետ նաև՝ Վստահորդ) հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման մեծ քանակությամբ ծառայողները ներխուժել են Վստահորդիս ծնողների բնակարան և հայտնել են, որ Վստահորդիս նկատմամբ քննիչի կողմից կայացվել է ձերբակալման որոշում և իրենք եկել են այդ որոշումը կատարելու: Ծառայողները տեղեկանալով, որ Վստահորդս գտնվում է արտասահմանյան գործուղման մեջ՝ հեռացել են: Որևէ լրացուցիչ տեղեկություն նրանք չեն հայտնել:
Այդ օրվանից արդեն անցել է 5 օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է կայացվել այդպիսի որոշում, քրեական օրենսգրքի որ հոդվածն է մեղսագրվում Վստահորդիս՝ Հովհաննես Շահինյանին: Ավելին, մինչ այս պահը պաշտոնապես տեղեկացված չեմ, թե ով է հանդիսանում նշված քրեական վարույթն իրականացնող քննիչը, մինչդեռ հենց նույն օրը, հոկտեմբերի 19-ին, պաշտոնական գրությամբ (հսկիչ համարը՝ ICCF-B1B5-8625-F5C6) դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի տեղեկացվեմ քննիչի տվյալների մասին: Դրանից հետո սեփական նախաձեռնությամբ որոնողական գործառույթների շրջանակներում պարզել եմ, որ այդ քննիչը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է: Ճշտել եմ նաև ծառայողական հեռախոսահամարը, որին կատարածս զանգերին, սակայն, մինչ օրս պարոն Կարապետյանը չի պատասխանում: Ավելին, իմ կողմից վարվող տարբեր քրեական վարույթներով տարբեր քննիչների միջոցով ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանին եմ փոխանցել հեռախոսահամարս և խնդրել, որպեսզի վերջինս կապ հաստատի ինձ հետ: Այդ փորձերս նույնպես անցել են անարդյունք: Անցել է արդեն 5 օր և քննիչ Կարապետյանից որևէ տեղեկություն չունեմ:
Տիկին դատախազ,
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հովհաննես Շահինյանը գործող քաղաքական իշխանության ամենակոշտ քննադատներից է, պարբերաբար հանդես է գալիս հրապարակային կոշտ քննադատություններով, հայտարարել է, որ մասնակցելու է Երևան քաղաքի Ավագանու սպասվող ընտրություններին՝ քննչականի այսպիսի գործելակերպը ինձ հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ նախաքննության մարմինը դիտավորյալ թաքնվում է փաստաբանից (պաշտպանից), որպեսզի ժամանակ շահի և կատարի անօրինական գործողություններ, օրինակ՝ Վստահորդիս նկատմամբ հայտարարի անօրինական հետախուզում դրանով ստեղծելով պատրանք, թե իբր վերջինս թաքնվում է քննությունից: Բացի այդ, գտնում եմ, որ քննիչը սեփական նախաձեռնությամբ կամ հատուկ հանձնարարությամբ (վերջինին հակված եմ ավելի շատ հավատալու) նպատակ ունի Վստահորդիս ձերբակալելու ընթացքում ոչ իրավաչափ ֆիզիկական ուժի կիրառման հնարավորություն ստանալ, դրա հետևանքը տեսագրել և հետագայում այդ տեսագրությունը հանրայնացնել: Ավելի պարզ ասած՝ քննչական մարմինը հետապնդում է շոու կազմակերպելու նպատակ, որին հասնելու միջոցների միջև քննչականը, ցավոք, սահմաններ չի դնում:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հովհաննես Շահինյանն այս պահին գտնվում է արտասահմանյան գործուղման մեջ, նա Հայաստանի Հանրապետությունից մեկնել է ավելի վաղ, քան քննիչի կողմից ազատությունների սահմանափակման վերաբերյալ որոշում ընդունելն էր: Պարոն Շահինյանն ունի իր օրակարգը, իր աշխատանքային գրաֆիկին համապատասխան վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն: Նա երբևէ չի թաքնվել քննությունից, պատրաստ է ներկայանալ քննչական մարմիններին: Հիմնավոր անհրաժեշտության դեպքում Վստահորդս պատրաստ է նաև վերադառնալ իր գրաֆիկից ավելի վաղ, սակայն դրա համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի ես հնարավորություն ունենամ ծանոթանալու Վստահորդիս նկատմամբ փաստացի իրականացվող քրեական հետապնդմանը, իսկ դրա համար, ինչպես գիտեք, անհրաժեշտ է գոնե ունենալ քննիչի հետ կապ հաստատելու հնարավորություն: Այդպիսի հնարավորությունից արհեստականորեն զրկումն ուղիղ խոչընդոտ է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Այս պայմաններում վստահորեն կարող ենք պնդել, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ ձերբակալման ընթացքում ֆիզիկական ուժի ամենափոքր ներգործությունն անգամ կդիտվի խոշտանգում:
Վերոգրյալից ելնելով խնդում եմ ձեռնարկել հրատապ և անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հնարավորություն ունենամ օրենքով սահմանված կարգով պաշտպանելու Վստահորդիս իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, ակնկալում եմ, որ Ձեր ներգործությամբ հանրավորություն կստեղծվի ամենասեղմ ժամկետում ներգրավվելու քրեական վարույթին»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով