ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ամաչում եմ այս նկարի համար. ունեմ մեղքի իմ բաժինը․ Զոհրաբյան 04/23/2023 20:01 | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուկյան իր էջում գրում է․«Սա մի օր պիտի ասեի
5 տարի առաջ ես եւս մի պահ դուխով էի ու վստահ էի, որ վերջին պահին «համաժողովրդական հեղափոխությանը» միանալը, ջրով թե առանց ջրի՝ լավագույն քաղաքական լուծումն է՝ ճահճացած անարդարություններից, տարբեր ջեբկիր օլիգարխներից, մի քանի գող պաշտոնյաներից ու նրանց կոֆե եփող հաբռգած եվնուխներից երկիրը մաքրելու համար։ 5 տարի առաջ այս օրերին ես անկեղծորեն հավատում էի, որ էլ չեն լինելու հանուն սեփական գյուղապետի գեղամիջյան իմիջի՝ ընտրաթերթիկը դոշով կեղծած դասատուներ ու կաշառքով պեչատ խփող կադաստրի ուռոդներ։
5 տարի առաջ ինձ համար էնքան բնական էր, որ ունենք անվտանգ Հայաստան ու Արցախ, էնքան բնական էր, որ Արցախը հայկական է ու վերջ, որ անգամ էն ժամանակ, երբ Նիկոլը արեց հայտարարություն, ինչով ազդարարեց տեռորի ու բռնության սկիզբը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», չհասկացա ու չհասկացանք, որ սա աղետի զանգն էր՝ Ջոն Դոնի ասած՝ զանգ, որը ղողանջելու է ամենքիս համար։
5 տարի առաջ ունեինք Արցախ։
Ունեինք Հայաստան, որ ինչպես հիմա՝ ամեն օր շագրենի կաշվի նման չի պակասում։ Ունեինք պինդ ողնաշարով բանակ։Ունեինք Հադրութ ու Շուշի։
Ունեին միջազգային հեղինակություն, որից 5 տարում սարքեցին աշխարհաքաղաքական սեղանները մաքրելու ջնջոց։
Ու 5 տարի առաջ ողջ էին հազարավոր մեր որդիները, որոնց աչքերի մեջ վերջին անգամ դաջվեց մահվան Բայրաքթարը։
Ես ավելի մեղավոր եմ, քան էն հարյուր հազարավորները, որոնք սպասում էին իրեն այլեւս Մեսիա հռչակածի՝ «նախկինների թալանի «ատկատ» օպերացիային ու հունական ագորաների արդար դատերին»։
Ես ամաչում եմ այս նկարի համար։
Որովհետեւ այս հինգ տարվա դժոխքի մեջ ես ունեմ մեղքի իմ բաժինը։
Ու հեչ կարեւոր չի, որ իմ մեղքը մի հյուլեի չափ էր, երեւի։
Որովհետեւ, երբ հինգ տարում ողնաշար ունեցող Հայաստանից ու Արցախից սարքում են հաշմանդամասայլակին գամված հիվանդ, որի ապրելու օրերը կալկուլյատորով արդեն հաշվում են բոլորը, մեղքի շատ ու քիչ, մեծ ու պուճուր չի լինում։Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։
Իսկ դա ինքնասպանություններից ամենազազրելին է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ