ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե իշխանությունն Աստծուց է, ինչո՞ւ 2018-ին դուրս եկար իշխանության դեմ. հայագետը՝ Փաշինյանին 04/23/2023 15:33 | Քաղաքական
«Այս իշխանությունն, արդեն 5 տարի, թուրք – ադրբեջանական տանդեմի հետ ձեռք – ձեռքի տված, ակտիվ քայլեր է իրականացնում՝ արմատախիլ անելու ամեն ազգային բան, որ կա մեզանում՝ կլինի դա սգի, ուրախության, հաղթանակի, թե ոգեկոչման տոն կամ առիթ, ավանդույթ կամ ծես։ Ծանր հարվածների տակ են, հատկապես, քաղաքական ենթատեքստ ունեցող տոները, ինչպիսին, օրինակ, Հաղթանակի տոնն էր, մեր Եռատոնը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
Ազգադավ այս իշխանությունները, ըստ հայագետի, հատկապես, իրենց թիրախում են պահում նաև Ցեղասպանության պահանջատիրության և հիշատակի տոնը. «Սրանք պատվեր են ստացել՝ ամեն գնով հայ ժողովրդի մեջից ջնջել Ցեղասպանությունը։ Սրանք, արդեն, դասագրքերից, բուհերից, իրենց ելույթներից, առհասարակ՝ մեր պատմությունից են ցանկանում ջնջել ողբերգական այդ դրվագը, կարծես, նման բան չի էլ եղել։ Թրքահպատակ սրանց քաղաքականությունը տանում է ամեն սուրբ բան մոռացության տալու ճանապարհով։ Պարտականություն են վերցրել մարդիկ՝ կատարել թուրքական իշխանությունների ծրագիրը։ Սրանց հանձնարարված է ի չիք դարձնել այն, որ թուրքերը պետք է ընդունեն դարասկզբին կատարած իրենց ոճրագործությունը, որ պետք է ներողություն խնդրեն և հատուցեն իրենց կատարածի համար։ Տարիներ շարունակ, անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ աշխարհի շատ ու շատ երկրներ ընդունեցին Հայոց Ցեղասպանության փաստը, դատապարտեցին Թուրքիային՝ գործած ոճիրի համար, հիմա սրանք եկել ու ասում են, որ նման բան չ եղել։ Նշանակում է տասնյակ պետություններ նույնպե՞ս առ ոչինչ են դատապարտել կամ առ ոչի՞նչ է դառնում տասնամյակներ շարունակ մեր պետության կատարած աշխատանքը»,- հարցադրում է կատարում Հայկազուն Ալվրցյանը։
Վերջինս նկատում է՝ պատահական չէ, որ դավաճանական և ազգադավ այս գործընթացը ստանձնել են այս իշխանության այն առաջամարտիկները, ովքեր, հատկապես, աչքի են ընկնում իրենց տգիտությամբ. «Գիտե՞ք, ամեն ազգային և սուրբ արժեք մերժելու համար պետք է, նախ և առաջ, տգետ լինել։ Այս իշխանության շարքերում անուղեղների մի հավաքածու կա, ովքեր, հատկապես, լծված են թուրքական պատվերները կատարելու իրենց «սուրբ» գործին, որովհետև ազգային գաղափարներով դաստիարակված և սնված որևէ անհատ երբեք ձեռք չի բարձրացնի իր իսկ արժեքի վրա։ Սրանք վտանգավոր, հակազգային ուժ են, ովքեր, այս պահի դրությամբ, մեր ազգային ինքնության և պետականության թիվ մեկ սպառնալիքն են, ովքեր դպրոցական ծրագրերից հեռացնում են հայ դաստիարակելու հիմնական առանցքը, նենգափոխում են Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու պատմությունից են հրաժարվում, ազգային նշանավոր հերոսների հիշատկն են ուրանում, ովքեր իրենց շիրիմներով ազգակերտիչ հուշ են… Մի խոսք կա՝ Սուրբ մեռելների պղծումով են զբաղված սրանք։ Սակայն, այս ամենը սրանց չի հաջողելու։ Ավելի վատթար իրավիճակներում ենք եղել ու հավաքելով մեր հարվածային ուժը՝ դուրս ենք եկել հաղթանակած։ Այս անգամը, նույնպես, բացառություն չի լինելու»,- համոզմունք է հայտնում հայագետը։
Անդրադառնալով օրվա խորհրդին, հայագետը նկատում է՝ այսօր ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ջահերով երթը ոչ միայն ամենահաջող կերպով անցնի, այլև վաղվա՝ ապրիլ 24-յան օրը, հստակ մեսիջ դառնա թուրքական տանդեմի համար. «Հատկապես ապրիլի 24-ը ոչ թե սգի, այլ` ազգային պահանջատիրության և պայքարի օր է մեզ համար։ Քանի որ սրանք, նույնիսկ, եղածն են տալիս, ինչպես Շուշին հանձնեցին թուրքին, ապա ինչքան հեշտությամբ կհրաժարվեն պատմական Հայաստանի նկատմամբ մեր ունեցած արդար հատուցման և պահանջատիրության պայքարից։ Այ սա է, որ մենք, հերթական անգամ՝ այս տարի, հատկապես, առավել մեծ եռանդով պետք է թույլ չտանք»,- ասում է պարոն Ալվրցյանը։
Բանախոսը նկատում է՝պայքարի և ըմբոստության բացակայությունն է օրվա ազգադավ իշխանություններին առիթ տվել՝ այլևս առանց ամոթի և վախի, արդեն, բարձրաձայն և անթաքույց ժխտողական և ուրացող հայտարարութուններով հանդես գալ. «Այն կոչերը, թե թուրքերի հետ պետք է հաշտվել կամ որ թուրքերն են մեր փրկությունը, այսպիսի զառանցանքներ միայն կարող է իրեն թույլ տալ այնպիսի իշխանություն, որ անպատիժ է մնացել։ Սրանք անպատիժ մնացին։ Սա էր մեր մեծ սխալը, որ հանգեցրեց այս օրվան։ Անպատիժ մնալու հետևանքն է, որ հակահայ այս դավաճանն իրեն ու իր իշխանությունն Աստծու հետ է համեմատում։ Եթե իշխանությունն Աստծուց է, ինչո՞ւ 2018-ին դուրս եկար իշխանության դեմ, ողորմելի սատանա։ Մարդիկ հաճախ սատանա բառը նույնիսկ փաղաքշական իմաստով են արտահայտում, սակայն, եկեք հասկանանք՝ ի՞նչ է նշանակում սատանա…Սատանա նշանակում է հակառակորդ, սատանան Աստծո հակառակորդն է։ Սրանք իրավունք չունեն, անգամ, Աստծու անունը տալու, որովհետև սատանայապաշտ են։ Չգիտեմ, տեղյակ չեմ՝ իր իշխանությունն Աստծո հետ համեմատած այս ողորմելին թղթո՞վ գիժ է, ինչպես որ իր պատգամավորներից շատերն են, ովքեր գժի թուղթ հանելով, ազատվել են պարտադիր ծառայությունից, սակայն, ուզում եմ ասել, որ առանց թղթի, բնական գժերն ավելի վտանգավոր են։ Դրանք մոլագարներ են, ովքեր, այո, իրենց նաև Աստծո տեղ կարող են դնել, ինչը ոչ մեկ անգամ տեսանք Նիկոլի պարագայում»,- ամփոփելով զրույցն, ասում է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ