ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ով է պատասխանատու մայրաքաղաքում իրականացվող վայրագ շինարարության համար. Կառուցապատողները բնակիչներին զրկում են թե անվտանգ տեղաշարժվելու, թե տարրական պայմաններից` ջրամատակարարումից 04/23/2023 13:01 | Վերլուծություններ
Կառավարության 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս քպական իշխանության ղեկավարը որպես շինարարական աճի մասին փաստող օրինակ Երևանում և հարակից մարզերում իրականացվող կառուցապատումների մասին էր հպարտորեն խոսում՝ աննախադեպ, չտեսնված-չլսված թվեր արտաբերելով։
Իրականում այդտեղ հպարտանալու պատճառ չկա, քանի որ այն, ինչ իրականացվում է 2019-ից մինչ օրս, վայրագ շինարարություն է, ընդ որում, բացարձակ քաղաքաշինական նորմերի խախտմամբ, առանց հաշվի առնելու տարածքների հնարավորությունները։ Այսօր մի վիճակ է, երբ ավտոտնակի վրա անգամ կարող է շենք կառուցվել և իշխանություններն այն կարող են համարել շինարարական բում։
Երևանում ուղղակի տեղ ու տարածք այլևս չկա, բայց քաղաքային իշխանությունը նոր կառուցապատումների շինթույլտվություններ է տալիս՝ չմտածելով անգամ, որ տվյալ տարածքում արդեն իսկ գոյություն ունեցող բնակելիների համար են նախատեսված կոմունիկացիաները։
Արդեն տևական ժամանակ է Լենինգրադյան փողոցից Նոյ թաղամաս տանող հատվածի՝ 2000-ականների առաջին տասնամյակում կառուցված բազմաբնակարանի բնակիչներն ահազանգում են, հաճախակի և տևական ջրամատակարարման ընդհատումներից։ Որքան էլ տարօրինակ է, բայց «Վեոլա ջուրը» պարզաբանում է, թե՝անտեղյակ է, իրենցից կախված չէ, կառուցապատողներն իրենց նախաձեռնությամբ դադարեցնում են մյուս բնակիչների ջրամատակարարումը ու միայն բողոքներից հոտ` վերականգնվում։ ՈՒրեմն, ինչ-որ պատասխանատու կառույցի գիտությամբ և թողտվությա՞մբ է այս ամենը․․․
Շենքն ասես երկկողմանի շրջափակման մեջ է հայտնվել նոր կառուցապատումների հեղինակների կողմից՝ վերածվելով փնթի շինհրապարակի։ Բնակիչների՝ դեպի շենք մոտեցումների ճանապարհները քանդել, փոսորոկների և խորդուբորդությունների են վերածել, իսկ գիշերային լուսավորության բացակայությունը, որ դարձյալ կառուցապատումների հետևանք են համարում բնակիչները, ուղղակի վթարավտանգ իրավիճակներ են ստեղծում և՛ ավտոմեքենաների, և՛ հետիոտնի համար։
Պարզ է, որ տվյալ տարածքը այդքան խիտ կառուցապատումներ չպետք է ենթադրեր, սակայն, ո՞վ է այսօր հաշվի առնում քաղաքաշինական նորմերը։ Կառուցապատողները քանդում են շենքի շուրջբոլորը՝ գազի, ջրի խնդիրները լուծելու համար և տարածքի բնակիչների շենքերում մի օր ջուրը, մյուս օրը՝ լույսն է կտրվում։
Բնակիչը զանգահարել խմբագրություն դժգոհում էր, թե՝ «Ճանապարհը դեպի բակ անլույս է ու չգիտես՝ ավտոմեքենայով գիշերվա կեսին ո՞նց անցնես, նորմալ կլինի, թե՞ ձորը կընկնես։ Քաղաքապետարանը հետիոտնի տեղ պիտի ապահովեր, բայց միայն իրենց համար պարգևավճար են ապահովում, տարածքը լրիվ վերածել են շինհրապարակի, մինչև Դալմա շենքեր են կառուցվում»։
Հարց է ծագում՝ այս՝ «արագի մեջ» բազմահարկերի շինթույլտվությունները, որ Երևանի տարբեր հատվածներում՝ ակնհայտ խախտումներով՝ առանց շենքերի միջև հեռավորության, հակահրդեհային և այլ պարամետրերի անտեսմամբ իրականացվում են, ինչի՞ են հանգեցնելու: Ի վերջո, այս խայտառակ վիճակի պատասխանատուն ո՞վ է, եթե ոչ քաղաքային իշխանությունը, որի գործառույթների շրջանակում է շինհրապարակների վերահսկողությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից