Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին է ներկայացվել Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 04/22/2023   13:09  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:  Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ 2022թ. մարզում առկա ընդհանուր 96.900 հա գյուղնշանակության հողատարածքներից մշակվել է 43.850 հեկտարը, որից 58 տոկոսը վարելահողեր, 26 տոկոսը պտղատու այգիներ, 16 տոկոսը խաղողի այգիներ, հիմնվել են 1632 հա բազմամյա տնկարքներ: Համայնքային գյուղնշանակության 23.625 հա հողերից վարձակալության է տրվել 5308-ը: Պատասխանատուների ներկայացմամբ, 2022թ. մթերվել է 91 հազար 190 տոննա խաղող, 7651 տոննա պտուղ և 10 հազար 715 տոննա բանջարեղեն, իսկ 2021թ.՝ համապատասխանաբար 86035 տ, 7935 տ և 5268 տ: Նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի, ընդհանուր առմամբ մարզում առկա է 2 հազար 169 հա ինտենսիվ այգի:  Տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղապահովագրության, ինչպես նաև հողօգտագործման թեմաներով:

Զեկուցվել է նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված միջոցառումների մասին, ըստ որի` իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման, քաղաքաշինական փաթեթների, շին. թույլտվության, միկրոռեգիոնալ փաստաթղթի, ապօրինի շինարարության և ճանապարհների պահպանության ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 112 շինաշխատանքներ, որոնց թվում  են գազիֆիկացման, ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների վերանորոգման և կառուցման, ասֆալտապատման, հասարակական շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների բարեկարգման, լուսավորության ու ֆոտովոլտային կայանի ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ զեկույցի, 111 դպրոցներից 25-ը գտնվում է ֆիզիկական լավ վիճակում, 55-ը՝ միջին, 31-ը՝ վատ վիճակում: 80 դպրոցում խնայված միջոցներով իրականացվել են վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ, վերաբաշխման արդյունքում 10 դպրոցում իրականացվել է ճաշարանների վերանորոգում, հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, 15 դպրոցի համար ձեռք է բերվել գույք, լուծվել են հրատապ խնդիրներ: Մարզում գործում է 65 մանկապարտեզ, որոնք ունեն 5043 սան և 53 նախակրթարան՝ 1217 սան, 2023թ. սեպտեմբերին նախատեսվում է ևս 9 նախակրթարանի բացում, որը կունենա 208 սան:

Վարչապետին ներկայացվել է նաև մարզի ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ըստ որի 2021-2022թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 561 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 40 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 52 ուսուցչի: 2022-2023թթ. ուսումնական տարում հերթական ատեստավորում է անցել 813 ուսուցիչ, կամավոր ատեստավորում է անցել 101 ուսուցիչ, տարակարգ է շնորհվել 36 ուսուցչի: Առկա է ուսուցիչների 229 թափուր հաստիք:

Սպորտի ոլորտում իրականացված ծրագրերի մասով ընդգծվել է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը, սիրողական խճուղային հեծանվավազքը, սիրողական լողը,  դպրոցական թիմային խճուղավազքը, սիրողական սեղանի թենիսը: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» ֆուտբոլի առաջնությունը:

Առողջապահության ոլորտի հետ կապված ներկայացվել է բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, ըստ որի` Արմավիր բժշկական կենտրոնը և Բաղրամյան առողջության կենտրոնը գտնվում են լավ վիճակում, Էջմիածին ԲԿ-ն վերանորոգվում է, Մեծամոր ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Զեկուցվել է, որ հաշվետու տարում 2021թ. համեմատ վճարովի ծառայությունների 22 տոկոս աճ է արձանագրվել: Ձեռքբերումների շարքում առանձնացվել է Հայկական ակնաբուժական նախագիծը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար խաղահրապարակի կառուցումը, համակարգչային շերտագրման ծառայության ներդրումը, 17 բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 205 մլն դրամ: Նշվել է, որ բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել նաև տնտեսված միջոցներով: Համագործակցություն է ծավալվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի հետ: 

Վարչապետին զեկուցվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ 2018-2022թթ. ընթացքում հաստատվել է 229 հայտ, որից նույն ժամանակահատվածում իրականացվել է 209-ը: Նշվել է, որ ընդհանուր գումարը կազմել է 7 մլրդ 999 մլն դրամ, որից կառավարության մասը կազմել է 3 մլրդ 540.5 մլն դրամ, համայնքի մասը՝ 4 մլրդ 410.9 մլն դրամ, մասնավորի մասը՝ 47.5 մլն դրամ:  2018-ից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում սուբվենցիոն ծրագրերը հասել է  8 մլրդ 537․3 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, գազիֆիկացում, հասարակական շենքեր, ջրամատակարարում/ջրահեռացում, ոռոգման համակարգեր, մանկապարտեզների, պուրակների, այգիների վերակառուցում, բարեկարգում, լուսավորության անցկացում և այլն:

2023թ. համար մարզը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի 36 հայտ՝ 160 ենթածրագրով: Ծավալը կազմում է 13 մլրդ 99 մլն դրամ, որից դեռևս հաստատվել է 22-ը՝ 119 ենթածրագրով. ծավալը կազմում է 9 մլրդ 55 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է 6 մանկապարտեզ, հիմնանորոգվում՝ 27-ը, վերանորոգվում՝ 10-ը, 26 մանկապարտեզում իրականացվում են այլ աշխատանքներ: Արմավիրում նախորդ տարի ավարտվել է 3 դպրոցների կառուցման աշխատանքները, ներկայումս ընթացքի մեջ են երկուսի շինաշխատանքները: Առաջիկայում կառուցման ծրագրերում կընդգրկվեն ևս 10 դպրոցների կառուցման աշխատանքները: 

2018 թվականից մինչ օրս Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մարզում իրականացվել են 24 մլրդ դրամի ծրագրեր, Առողջապահության նախարարության կողմից` 151 մլն դրամի, ԿԳՄՍ-ի կողմից` 25 մլրդ դրամի ծրագրեր:

Արմավիր քաղաքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվում է կառուցել Սմարթ կենտրոն: Այդ նպատակով ներդրվելու է 8,2 մլն դոլար: Մարզում ընթացքի մեջ են մասնավորի կողմից բնակարանաշինության խոշոր ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել 4 հազար 762 բնակարան: Ընդհանուր առմամբ  իրականացվելու է 300 մլն դոլարից ավելի ներդրում:

Մարզում համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102 տոկոս: Նախորդ տարվա համար նախատեսված 4,26 մլրդ դրամի փոխարեն համայնքները հավաքագրել են 4,35 մլրդ դրամ: 2021 թվականի համեմատ համայնքների սեփական եկամուտներն, ընդհանուր առմամբ, աճել են 654 մլն դրամով:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը կարևորել է մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման խրախուսումը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է գնահատել կառավարության կողմից գյուղոլորտում իրականացվող վերոնշյալ ծրագրերը և քայլեր ձեռնարկել դրանք լավարկելու և էլ ավելի մատչելի դարձնելու համար:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է գույքագրել պետական նշանակության խոշոր հողատարածքները և հետևողական աշխատանքներ տանել ներդրողների ներգրավման ու ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող մթերային արտադրություններին և ընդգծվել արտադրանքի ստանդարտը փոխելու և արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:34 22/04/2023  |  ՄեկնաբանությունՎե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը. Հայր Ասողիկը՝ Փաշինյանի հայտարարության մասին
11:28 22/04/2023  |  ՄեկնաբանությունԱփսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
11:18 22/04/2023  |  ՄեկնաբանությունԵթե Հայաստանի «ամենահոգևոր» և « ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում» ի դեմս երկու նախագաների.Տեր Զարեհ
11:03 22/04/2023  |  ՄեկնաբանությունՊողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան
10:56 22/04/2023  |  ՄամուլԱրցախի ներքաղաքական «ռասկլադի» մոդերատորի դերում. «Փաստ»
10:31 22/04/2023  |  ՄամուլՍպասում են Փաշինյանի հրահանգին. ով է կանգնած Հովիկ Աղազարյանի նախաձեռնության հետևում. «Ժողովուրդ»
23:31 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍՏեր Վահրամը հիշեցնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
22:14 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը, և հետևաբար, պետք է որոշել՝ ինչ անել. Փաշինյան (տեսանյութ)
21:51 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱսեիք՝ լսի, հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը, դժվա՞ր էր այդ ամեն ինչն անել. Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրեց նախկիններին
21:40 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍ«2020 թվականի պատերազմը 2020 թվականի սեպտեմբերին չի սկսվել». Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]