ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքի հոդվածը «նիսիայով» չի աշխատում. Վերմիշյանը ՀՀ «ամենահին» քաղաքական բանտարկյալն է. փաստաբան 04/22/2023 15:21 | ԼՐԱՀՈՍ
Ավելի քան երեք տարի կալանքի տակ գտնվող՝ Քաղաքաշինության կողմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի համար դատախազը 15 տարվա ազատազրկում է պահանջում, պաշտպանը՝ արդարացում։
Այս իշխանությունների կառավարման տարիներին կոռուպցիոն ենթադրյալ դրսևորումների վերաբերյալ առաջին քրեական գործերից մեկով դատաքննությունն ավարտվում է, կողմերն արդեն հանդես են եկել ճառերով։ Մեղադրյալներն ութն են՝ Վահագն Վերմիշյանը, Վազգեն Պողոսյանը, Գագիկ Գալստյանը, Ջոն Ֆարխոյանը, Ռազմիկ Խուրշուդյանը, Մուշեղ Ավետիսյանը, Էլեն Գրիգորյանը և Վրեժ Ասրյանը, որոնց համար մեղադրանքի կողմն ազատազրկում է, իսկ պաշտպանության կողմը՝ արդարացում՝ արձանագրելով, որ կաշառք ստանալու և կաշառք տալու իրադարձություն տեղի չի ունեցել։
Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ հրապարակային դատաքննության ընթացքում կարողացել են ամբողջությամբ հերքել և ապացուցել, որ կաշառքի դրվագ տեղի չի ունեցել։ Ըստ մեղադրանքի՝ անձին «Վաստակավոր շինարարի» կոչում տալու համար Վահագն Վերմիշյանն ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, մինչդեռ, պաշտպանը դա աբսուրդային է համարում։
«Կաշառք տալն իրենից ներկայացնում է՝ պաշտոնատար անձին տալ գումար կամ գույքային որևէ վարձատրություն, կամ խոստում, կամ որևէ առավելության խոստում կամ իրականության մեջ դա տալը, որ անձն իր լիազորությունների մեջ գտնվող որևէ գործողություն կատարի կամ չկատարի։ Ասում են՝ Վերմիշյանը գումար է ստացել, որ անձին «Վաստակավոր շինարարի» կոչման համար առաջարկ ներկայացնի վարչապետին։ Դա, չգիտեմ, գործընկերների՝ մեղադրանքի կողմից՝ կամ անգրագիտության, կամ Վահագն Վերմիշյանին կալանավորելու շատ մեծ ցանկությանը վերագրենք»,-նշեց փաստաբանը։
Այսպես, Վերմիշյանը անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու առաջարկություն վարչապետին ներկայացրել է 2019թ. հոկտեմբերի 17-ին, ինչից մեկ ամիս անց ՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի մեդալները նվիրել է թանգարանին, որոնք Վահագն Վերմիշյանը գնել էր ավելի վաղ։
Փաստաբանի փոխանցմամբ, ճարտարապետները իմանալով Վերմիշյանի այլ քայլի մասին, որոշել դրամական փոխհատուցում տալ՝ դա համարելով իրենց պատվի հարցը։ Դա տեղի է ունեցել արդեն նոյեմբեր ամսին։
Այսինքն՝ նախաքննական մարմինը Վերմիշյանին մեղադրում է հոկտեմբերին կատարած գործողության համար նոյեմբերին ենթադրյալ կաշառք ստանալու մեջ։ «Չկա որևէ ապացույց, որ Վահագն Վերմիշյանը, օրինակ, հոկտեմբեր ամսին պահանջել կամ ստացել է կաշառք։ Սա իրավական անգրագիտություն է։ Բացառապես անգրագետ մասնագետը կարող էր նմանատիպ որակում տար, որովհետև կաշառքը՝ ի սկզբանե գումար տալն է, որ պաշտոնյան որևէ լիազորություն կիրառի։ Այսինքն՝ հոդվածը «նիսիայով» չի աշխատում, այսինքն, պաշտոնյան որևէ գործողություն անի, հետո՝ գումար տան։ Նման կարգավիճակում գործում է կաշառքի խոստումը, բայց տվյալ դեպքում մենք կաշառքի խոստման վերաբերյալ փաստարկ ևս չունենք»,- ասել է փաստաբանը։
Կոչուբաևը համոզված է, որ հետապնդումներն ունեն բացառապես քաղաքական մոտիվներ, Վերմիշյանը ՀՀ «ամենահին» քաղաքական բանտարկյալն է, նրա նկատմամբ հետապնդումը բավարարում է քաղաքական հետապնդման չափանիշներին։
«Ճիշտ է, գործը քննում է Մնացական Մարտիրոսյանը, բայց որպես պաշտպան համոզված եմ և հավատում եմ արդարադատությանը, հավատում եմ, որ Մնացական Մարտիրոսյանն այս անգամ կունենա անհրաժեշտ անկախություն և կկայացնի արդարացման դատավճիռ։ Անգամ իր համար էին տեսանելի այն դատավարական աղաղակող խախտումները, որ եղել են գործի նյութերում, ի սկզբանե ԱԱԾ-ն իրավասություն չի ունեցել քննելու գործը, օրենքի խախտմամբ ձեռք են բերել գաղտնալսումներ, որոնք անթույլատրելի ապացույցներ են։
Նման պայմաններում անգամ Մնացական Մարտիրոսյանը չի կարող կայացնել մեղադրական դատավճիռ, համոզված եմ, որ Վահագն Վերմիշյանը դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի»,- նշեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ