ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ միայն Սոթքի հանքն, այլև Հայաստանի 5 մարզից՝ 70 գյուղ հանձնվելու է Ադրբեջանին. Հայկ Նահապետյան 04/21/2023 13:44 | Քաղաքական
Սոթքի հանքավայրի և Տեղ գյուղի դեպքերը լավագույն ցուցիչն են նրա, թե ինչպես կարող է Ադրբեջանը վերցնել իրեն հետաքրքրող ցանկացած հատված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այն հանգամանքը, որ Սոթքի հանքավայրի շահագործումն, արդեն օրեր շարունակ, դադարեցված է և չի վերականգնվում, աշխատակիցներն էվակուացված են, դիտորդական այցով այնտեղ են եղել նաև ԵՄ դիտորդները, խոսվում է նաև, որ իջեցվել է հանքշահագործման տեխնիկայի մի մասը, վկայում է հանքի ապագայի վերաբերյալ բոլորովին չբացառվող տխուր հեռանկարի մասին»,- նշում է Հայկ Նահապետյանը։
Փորձագետի արձանագրմամբ՝ Սոթքի հանքի մի մասն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է գտնվում. «Որքան տեղյակ եմ, այդ հանքի շահագործման հետևում Մեծ բրիտականական ընկերություն է կանգնած։ Հանքարդյունաբերությունն Ադրբեջանում, մեծ իմաստով էներգակիրները մեծ մասը նույնպես, բրիտականական ընկերությունների վերահսկողության տակ են։ Քանի որ հանքի մի մասն ադրբեջանցիներն են շահագործում, մյուս մասի վրա, ինչպես տեսնում ենք, արդեն իսկ հստակ արգելքներ են դրվում, որպեսզի հայկական կողմն այն չշահագործի, որովհետև հանքարդյունաբերությունն ահռելի եկամուտներ բերող աշխատանք է։ Հանքի աշխատանքների այս կերպ խոչընդոտումով, հավանաբար, ադրբեջանական կողմը հույս ունի Տեղ գյուղի նման գետնի վրա դեմարկացիա իրականացնել, այսինքն, վերցնել հանքի վերահսկողությունն ամբողջովին սեփական վերահսկության տակ, որից հետո քարտեզները գծելու ընթացքում, այսինքն՝ դելիմիտացիայի ժամանակ, հանկարծ կպարզվի, որ հանքը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ ԵՄ դիտորդների այցը հանքավայրի տարածք, կարծում եմ, հենց այդ նպատակն է հետապնդել։ Սոթքի հանքը, հանկարծ, իրենց մոտ եղած քարտեզների մեջ կարող է հայտնվել, իսկ թե ի՞նչ քարտեզներով են առաջնորդվում Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն կատարող եվրոմիության ներկայացուցիչները, պաշտոնապես հրապարակված չէ, ոչ մեկի համար այն պարզ չէ»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Այս գործելաոճը հատուկ է փաշինյանական տրամաբանությանը, որի վերաբերյալ ռազմական փորձագետն ունի իր հստակ դիտարկումները. «Բոլոր ժամանակներում, բացառության մեկ դրվագի՝ Սոչիի հանդիպմանը, երբ խոսք է գնացել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, Փաշինյան Նիկոլն օգտագործել է՝ սկզբում դեմարկացիա, հետո դելիմիտացիա եզրույթները։ Ինչո՞վ է այդ դրվագը հատկանշական՝ նա շատ լավ տեղյակ է, որ դելիմիացիան քարտեզների վրա կատարվող աշխատանքն է, որից հետո, ստեղծված համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ, այդ քարտեզների հիման վրա կատարված աշխատանքները կիրառում են, արդեն, գետնի վրա։ Ինչո՞ւ է Փաշինյանը, բացառությամբ մեկ դրվագի, եռակողմ բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործում դեմարկացիա, հետո նոր՝ դելիմիտացիա եզրույթները։ Ես հասկացա խնդիրը՝ Փաշինյանը՝ գործնականում և փաստացի, հանձնելու է տարածքները, որն իրենից ներկայացնում է դեմարկացիայի պրոցես, որից հետո, այդ դեմարկացիան անցկացվելու է քարտեզների վրա, որն էլ, իր հերթին՝ դելիմիտացիան է։ Ինչն էլ հենց այս պահին կատարվում է Սյունիքում, որի համար էլ ադրբեջանական բանակային ստորաբաժանումների դիմաց Փաշինյանը կանգնեցրել է գործառույթներով և լիազորություններով խիստ անհամաչափ հայկական սահմանապահ զորքը։ Ահավասիկ, Սյունիքում Փաշինյանն արդեն սկսել է դեմարկացիոն աշխատանքները, այսինքն՝ գետնի վրա Ադրբեջանը վերցնում է այն հատվածները, ինչ իրեն պետք է, որից հետո, առանց այդ հատվածների էլ կկազմվի Հայաստանի նոր քարտեզը, այսինքն՝ տեղի կունենա դելիմիտացիայի պրոցես»,- ահազանգում է ռազմական փորձագետը։
Ըստ նրա՝ Սոթքի հանքավայրի և Տեղ գյուղի դեպքերը լավագույն ցուցիչն են նրա, թե ինչպես կարող է Ադրբեջանը գալ վերցնել՝ իր ցանկացած հատվածը, որը հետագայում, արդեն՝ դելիմիտացիայի ժամանակ կհայտնվի իրենց տարածքում. «Փաշինյանը չի հայտարարում, որ Ադբեջանն իր տարածքներն օկուպացրել է։ Ուրեմն, ինքը համաձայն է, որ այդ տարածքներում գան ու նստեն ադրբեջանցիները։ Ուրեմն, ինքը նախօրորք տվել է իր համաձայնությունը՝ կլինի դա բանավոր, թե գրավոր, ես այս պահին հստակ ասել չեմ կարող։ Շարունակելով փաշինյանական տրամաբանության ողբերգությունների շարքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում, առնվազն ՀՀ 5 մարզում նույն վիճակն է լինելու՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում և Վայոց Ձորում։ Իմ գնահատմամբ, առաջիկայում թվով 70 գյուղ հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, որից 36-ը՝ թշնամու ուղիղ հսկողության տակ, իսկ 34-ը՝ 1 – 2 կմ խոցելիության տիրույթում։ Այսինքն, այդ գյուղերի բնակիչների առջև, այլևս, գոյաբանական խնդիրներ են առաջ գալու՝ ապրե՞լ, թե՞ լքել բնակավայրը, երբ դրանք շրջապատող բարձունքներն ամբողջովին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ են։ Այս իշխանության օրոք, այդ գյուղերը վաղ թե ուշ անկասկած դատարկվելու են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից