ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գործը կարդում եմ՝ ուրիշ մարդու մասին ա գրված». Պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու մեջ մեղադրվող հրամանատար (տեսանյութ) 04/21/2023 22:29 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է 44-օրյա պատերազմի մեկնարկի նախօրեին խնջույք կազմակերպելու և առաջնագծում հակառակորդի կուտակումների մասին տեղեկանալուց հետո անձնակազմին մարտական պատրաստության չբերելու, պատշաճ պաշտպանություն չիրականացնելու մեջ մեղադրվող Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին ներգրավվեց նոր հանրային մեղադրող՝ զինվորական դատախազ Հայկ Ռափյանը, ինչից հետո շարունակվեց նախորդ նիստին պաշտպանության կողմի ներկայացրած՝ Սևակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու միջնորդության քննարկումը։
Նշենք, որ պաշտպան Արման Թամրազյանը միջնորդությունը ներկայացրել էր՝ հիմքում դնելով քրեական օրենսգրքի փոփոխությամբ պայմանավորված արարքի ապաքրեականացումը։ Մասնավորապես, նախկին քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասը, որով մեղադրանքն ի սկզբանե ներկայացվել էր Աբրահամյանին և որը համապատասխանեցվել է գործող օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, պատասխանատվություն էր նախատեսում մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որը կատարվել է ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ, մինչդեռ, գործող օրենսգրքով, ըստ պաշտպանի, եթե նշված չէ, որ արարքն անզգուշությամբ է կատարվել, ապա այն համարվում է դիտավորությամբ կատարված և այդ պատճառաբանությամբ պաշտպանության կողմը գտնում է, որ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնների անզգույշ խախտումը ապաքրեականացվել է։ Նախորդ նիստին միջնորդության դեմ առարկել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Նրա առարկություններին այսօրվա նիստին միացավ Հայկ Ռափյանը։
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, մերժեց միջնորդությունը, ինչից հետո անցավ Սևակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման, փոփոխման կամ երկարացման հարցի քննարկմանը։
Մեղադրող կողմը միջնորդեց անփոփոխ թողնել Սևակ Աբրահամյանի կալանավորումը՝ արձանագրելով, որ գործով դատակոչված է ավելի քան 50 վկա, որոնք հարցաքննված չեն, եւ դատավարության այս փուլում մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը։
Պաշտպանության կողմն առարկեց, մեղադրյալ Սևակ Աբրահամյանը հայտարարեց, որ չի խոչընդոտելու գործի քննությանը, ավելին՝ չի հասկանում, թե ինչում են իրեն մեղադրում.«Գործը կարդում եմ՝ ուրիշ մարդու մասին ա գրված» ։ Իսկ նրա պաշտպանը միջնորդեց Աբրահամյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Աբրահամյանի կալանքը՝ երկարացնելով այն ևս երեք ամսով։ Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա էր կալանավորվել: Ըստ մեղադրանքի՝ հրամանատար Սևակ Աբրահամյանը պատերազմի մեկնարկի նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեև տեղեկատվություն է ստացել, որ առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:
Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը: Քրեական գործն ի սկզբանե գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի վարույթում, ապա տեղափոխվել Երևան և այժմ գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից