ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը, և հետևաբար, պետք է որոշել՝ ինչ անել. Փաշինյան (տեսանյութ) 04/21/2023 22:14 | ԼՐԱՀՈՍ
Մենք կարծում ենք, որ ունենք բավարար լեգիտիմություն, բավարար մանդատ՝ Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող որոշումներ կայացնելու: ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ ասում են՝ գնալու է, այս է ստորագրելու, այն է ստորագրելու: Կրկին եմ ասում՝ եթե բանը հասնի այնտեղ, որ թուղթը հասել է այն կետին, որ ստորագրենք, թե չստորագրենք, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել «Ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պատմությունը. հիշո՞ւմ եք՝ որքան ինչ ասես ասեցիք, ոտքի տակ տվեցիք նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը: Այդ նոյեմբերի 9–ի հայտարարությունը մեր երազած հայտարարությունը չէր, բայց այսօր մենք ինչի մասին խոսում ենք, ինչ ասում ենք՝ մեր դիրքորոշումը իրավականորեն Լաչինի միջանցքի հետ կապված, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Լեռնային Ղարաբաղի շփման գծի հետ կապված, տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված, գերիների հետ կապված, ամեն ինչը հիմնավորում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:
Ըստ նրա՝ այդ հայտարարությունը կյանքի չի կոչվում, եւ սա է պատճառը, որ այսօր պնդում են, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է լինեն մեխանիզմներ, որոնք բացառեն նման իրավիճակը: «Ասում եք՝ ինչի՞ մասին եք բանակցում, ամեն ինչի մասին ասել եմ իմ ելույթում, կետ-կետ, ասել եմ մեր դիրքորոշումների և պրոբլեմների մասին, որոնք կան: Բայց ձեզ ասեմ՝ այն թուղթը, որը ձեզ առաջարկում ենք, կարող ենք ցույց տալ այդ թուղթը, երբ մենք ուղարկել ենք ադրբեջանական կողմին, նույն պահին ես պատրաստ եմ, այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել: Այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը, և հետևաբար, պետք է որոշել՝ ինչ անել»,- ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ, իրենց կարծիքով, ունեն բավարար լեգիտիմություն, բավարար մանդատ՝ Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող որոշումներ կայացնելու: «Եթե դուք ցանկանաք, մենք այդ որոշումների մեջ կլինենք լիակատար թափանցիկ ձեզ համար՝ որպես խորհրդարանական ուժ: Բայց, ցավոք, չենք կարող ուղիղ եթերում լինել թափանցիկ, կարող ենք աշխատանքային մակարդակում լինել թափանցիկ»,- ասել է Փաշինյանը:
Բոլոր դեպքերում շնորհակալ եմ այս քննարկման համար: Պիտի խոստովանեմ, որ այս քննարկումն իմ լավատեսությունը մեծացրեց՝ իր բոլոր դժվարություններով և պրոբլեմներով, որովհետև այս փուլում լավատեսությունը մեզ շատ անհրաժեշտ է, նույնքան էլ վճռականությունը, իմաստությունը, ճկունությունը, կայունությունը: Եվ ես ուզում եմ խորհրդարանական մեծամասնությանը շնորհակալության հայտնել՝ Հայաստանի Հանրապետության կայունությունը, ինքնիշխանությունը, պետականությունը պահպանելու դիրքերում ամուր կանգնած լինելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ