ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 միավոր գույք և 26 մլրդ դրամ 04/20/2023 17:04 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցի քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ հայցի բուն քննությանն անցնելը Հովիկ Աբրահամյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ կասկածի տակ դնելով դատավորի անկողմնակալությունը, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ դատարանը չի հետաձգել քննությունը նոր ներկայացուցչի ներգրավման հիմքով, չի երկարացվել հայցադիմումի պատասխանի ժամկետը, որով խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը: Միջնորդությունը, սակայն քննարկման առակա չդարձվեց, թողնվեց առանց քննության, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա, գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները: Նկատի ունենալով, որ այդ պահանջը չի պահպավել, դատարանը որոշել է առանց քննության թողնել միջնորդությունը, իսկ դրա վերաբերյալ Աբրահամյանի ներկայացուցիչներին՝ հայտարարությամբ հանդես գալու և դատարանի գործողությունների դեմ առարկելու հնարավորություն դատարանը չտվեց՝ նշեկով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս։
Դատախազ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։ Դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել 59 միավոր գույքի նկատմամբ, ինչպես նաև՝ 26 մլրդ դրամ։ Դատախազի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ուսումնասիրության ժամանակահատվածը սկսվել է 1995թ.։ Ըստ դատախազության՝ Աբրահամյանի կողմից ձեռքբերված գույքը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։
59 գույքից 15-ը Երևան քաղաքում է, հիմնականում՝ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ նույն մարզի Նարեկ գյուղում, 1-ական գույք՝ Մարմարաշեն, Այնթապ և Արևաբույր համայնքներում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում, 6-ը՝ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Սևան համայնքում, 6-ը՝ Դիլիջան համայնքում, 3-ը՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում: Գույքերից 23-ը հաշվառված է ընտանիքի անդամ չհանդիսացող, այլ անձանց անվամբ, սակայն գույքերի իրական շահառուն, ըստ դատախազության, Հովիկ Աբրահամյանն է: Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 4 ավտոմեքենա, ինչպես նաև՝ դրամական պահանջ է ներկայացվել՝ ընդհանուր առմամբ մոտ 26 մլրդ դրամի չափով։ Դատախազությունը լրացրեց հայցի առարկան, դրան ծանոթանալու համար պատասխանող կողմին ժամանակ տրվեց, ըստ այդմ, դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մայիսի 16-ը։
Դատական նիստին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից