ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան 04/20/2023 20:37 | Հարցազրույց
Այս օրերին ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության 2022թ․ կատարած աշխատանքների արդյունքները, որոնք ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդես գալով մի շարք աղմկահարույց հայտարարություններով՝ կապված ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ։ Արցախի ինքնորոշման իրավունքի, Մադրիդյան սկզբունքներին վերաբերող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
- Պարոն Մելիքյան, ՀՀ վարչապետն ԱԺ-ի ամբիոնից մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել․ նա, մասնավորապես, ասել է․ «Ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի՝ պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել եւ չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ ։ Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել եւ դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին, խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետեւ եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես»։
Նախ՝ այս հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։ Ինքնորոշման հասնելու ճանապարհին, որով՝ համաձայն Արցախի իշխանությունների հայտարարությունների, Արցախը գնում է ու շարունակելու է գնալ, ի՞նչ վտանգներ կարող է ստեղծել ՀՀ ղեկավարի նման դիրքորոշումը։
- Կարծում եմ, որ անհրաժեշտ է տարբերակել արցախահայության կողմից 1991 թվականի դեկտեմբերին ինքնորոշման իրավունքի իրացման ակտն օտար պետությունների կողմից դրա արդյունքում իր անկախությունը հռչակած Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթացից: Այսինքն՝ ինքնորոշման ակտը տեղի է ունեցել, սակայն ինչ-ինչ պատճառներով այլ պետություների կողմից չի ճանաչվել: Ուրեմն՝ Արցախի Հանրապետությունն արդեն ոչ թե ինքնորոշման, այլ ճանաչման խնդիր պետք է լուծի: Բայց այսօր Արցախը նախ իր կենսունակությունը պետք է կարողանա գործի դնել, դիմանալ ճնշումերին: Եթե չեմ սխալվում, ՀՀ օրենսդրությունն արգելում է մեր իշխանություններին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս:
- Ինքնորոշման ճանապարհով գնալու արդարացվածությունը կասկածի տակ դնող հայտարարություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Արցախի հարցով պաբերաբար տեղի ունեցող քննարկումների հունի վրա (Սոչի,Պրահա և այլն)։
- Հավանաբար, տարատեսակ կշտամբանքներից խուսափելու համար է, որ պաշտոնական Երևանն ասում է՝ մեր առաջնահերթությունը արցախահայության անվտանգության երաշխիքների ապահովումն է, իսկ մնացյալը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով: Չի ասվում, որ Արցախը պետք է հրաժարվի անկախությունից, բայց ակնարկվում է, որ Հայաստանը դեմ չի գնա նմանօրինակ որոշմանը, եթե Ստեփանակերտն այն կայացնի:
- Կխնդրեմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ են ենթադրում․ Արցախի կարգավիճակի հստակեցումն ինչպե՞ս պետք է տեղի ունենա։
- Չեմ մտնի մանրամասների մեջ․ փաստաթուղթը հրապարակված է, և ցանկացողները կարող են դրան ծանոթանալ: Այդուհանդերձ, կարևոր եմ համարում ուշադրություն հրավիրել դրանում տեղ գտած ինքնորոշման հանրաքվեի դրույթի ադրբեջանական հրապարակային մեկնաբանությանը: Ըստ այդմ, Բաքուն կողմ էր արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Արցախի մեր հայրենակիցները պետք է ընտրեն Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու կամ չունենալու տարբերակների միջև: Իսկ Մադրիդյան սկզբունքները ներառում են ինչպես ինքնորոշման իրավունքի իրացման, այնպես էլ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները հավասարապես: Կարելի է ասել, որ քանի դեռ մենք թղթեր էինք գրում-կարդում, Բաքուն պատրաստվում էր պատերազմին և դրա համար ժամանակ էր շահում բանակցային սեղանի շուրջը:
- Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա տասնամյակներ շարունակ ընթանում էր բանակցային գործընթացը, ի՞նչ կետեր, բաղադրիչներ ունի, որոնք կարող են օգտագործվել՝ հօգուտ հայկական կողմի Արցախի հարցը լուծելու համար։
- Ես Մադրիդյան սկզբունքները մեզ համար շահեկան չեմ համարել ի սկզբանե և դրանց՝ ՀՀ իշխանությունների կողմից ընդունելի բանակցային օրակարգ ճանաչելու պատրաստակամությունը պատճառ դարձավ, որ հրաժարական տվեցի Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ու մտա հրապարակային քաղաքականության մեջ՝ այս, իմ համոզմամբ, ոչ շահեկան բանակցային գիծը փոխելու նպատակն ունենալով: Ցավոք, ես չհաջողեցի, իսկ զարգացումերն էլ ավարտվեցին 2020թ. պատերազմով: Կարծում եմ, որ անիմաստ է փաստաթղթի մեջ շահեկան կետեր փնտրել այն դեպքում, երբ քեզ հետ բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որպեսզի իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից:
- Կարգավորման հիմքում դրված երկու իրավահավասար՝ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներն արդյո՞ք հակասում են իրար, եթե 1991թ․ դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ԼՂՀ-ն ճանաչվել է անկախ պետություն և անջատվել ԽՍՀՄ-ից։ Ո՞ր թվականի սահմաններն են տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքում դրվել բանակցային գործընթացում։
- Արցախի անկախությունը որևէ պետության կողմից չի ճանաչվել: Այդքանով հանդերձ անգամ բավարար է, որ արցախցի մեր հայրենակիցներն իրենց որոշումը կայացրել են և անկախ պետություն են սկսել կառուցել 1991թ․ դեկտեմբերյան հանրաքվեից հետո: Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում Արրցախի վերահսկողության տակ եղած տարածքներն ընդլայնվել են: Դրանք ևս հռչակվել են Արցախի Հանրապետության մաս: Պաշտոնական Երևանը հենց այս տարածքները համաձայնվեց դարձնել առևտրի առարկա՝ դրանք կոչելով անվտանգության գոտի ու փորձելով դրանց վերադարձի դիմաց Ադրբեջանից ստանալ Արցախի Հանրապետության անկախության ճանաչում: Դրա փոխարեն ստացավ ագրեսոր պետության և օկուպանտի պիտակը: Կար այդ տարածքների խնդրի լուծման այլ առաջարկ, որը մեր կողմից շրջանառության մեջ դրվեց 2004-2005 թվականներին, սակայն անտեսվեց:
- Եթե ինչ-որ պահի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքի «խաղաղության պայմանագիր», ի՞նչ ամրագրում պետք է արվի այդ փաստաթղթում, որպեսզի հստակեցվի, որ այն չի տարածվում Արցախի վրա, այսինքն՝ Ադրբեջանի համար Արցախի հարցում վիճարկելու տեղ չթողնվի։
- ՀՀ գործող իշխանությունները կարող են ճանաչել հայ-ադրբեջանական խորհրդային սահմանը՝ գուցե որոշ վերապահումներով, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող մարդասիրական միջանցքի հատուկ կարգավիճակի ամրագրումը պահանջել: Բայց սա վերացական տարբերակ է՝ իրադարձություններն աշխարհում և մեր տարածաշրջանում արագ են զարգանում և կարող են շատ մոտ ապագայում բերել ինչպես նոր ռիսկեր ու մարտահրավերներ, այնպես էլ՝ նոր հնարավորություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ