ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը․ Արցախի հարցով բանակցելու իրավասություն նրան տրվել է բացառապես մի դեպքում․ Արցախի ԱԺ պատգամավոր 04/20/2023 17:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետն Արցախի հարցով լիազորված է բանակցել բացառապես մեկ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում առաջ տանելու ուղղությամբ։ Արցախն Ադրբեջանին բռնակցելու իրավունք Փաշինյանը չունի, Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն ոչ ոք նրան չի տվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբկացության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Կա ՀՀ Գերագույն խորհրդի որոշում, որի համաձայն ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջ տանել Արցախի ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում։ Փաշինյանը հիմա, փաստացի, խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Իր արած քայլերի համար Նիկոլ Փաշինյանն ու գործընթացին մասնակից մյուս քաղաքական դեմքերը պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ․ ազգը չի կարող թույլ տալ, որ հակազգային փաստաթղթերը վավերացվեն»,-ասաց Գալստյանը։
Երեկ և այսօր ՀՀ ԱԺ-ում Փաշինյանի արած պնդումները, թե, իբր, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել Մադրիդյան սկզբունքներով, Արցախի Աժ պատգամավորը պարզագույն մանիպուլյացիա է համարում, որի նպատակը Ադրբեջանին հանձնված տարածքների համար մեղքն ուրիշների վրա բարդելն է։
«Եթե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաստաթղթին, հրաժարվեց։ Սև լիճն ու ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ մյուս տարածքներն է՞լ էին ճանաչվել ադրբեջանական այդ փաստաթղթով։ Մանիպուլյատիվ տարբեր հնարքներով նա էլի փորձում է կերակրել հանրությանը, որ իր տերերին տված խոստումը, որը բխում է Ադրբեջանի շահից, կատարի»,-նշեց պատգամավորը։
Շեշտելով, որ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների անընդունելի լինելու մասին Արցախից բազմիցս արձագանքել են, բայց նա ոչ մի կերպ ականջալուր չի լինում, Գալստյանը գտնում է՝ Արցախի իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ ՀՀ գործող վարչապետին թույլ չեն տալիս անել քայլեր, որոնք վնասում են Արցախի ինքնորոշմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ