ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հապաղելու ժամանակ չունենք. ԱՄՆ-ում մեծացած Գեւորգը տեղափոխվել է Արցախ՝ բնակության 04/20/2023 21:05 | Կյանքն՝ Արցախում
Շրջափակված Արցախից այնտեղ ապրող արցախցու զրկանքների, Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով արցախցու ոտնահարված իրավունքների մասին աշխարհին պատմողներից մեկը Գևորգ Իսկաջյանն է։ Գևորգը ԱՄՆ-ում մեծացած, բայց երբևէ հայրենիքի ու արմատների հետ կապը չխզած երիտասարդներից է, Արցախ է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ հստակ նպատակով՝ Արցախի մասին աշխարհին պատմելու հաստատակամությամբ։
«2021թ․ որոշեցինք Հայ Դատի գրասենյակ բացել Արցախում, քանի որ գիտակցում էինք՝ դժվար ժամանակներ են սպասվում։ Գրասենյակը բացելուց հետո զգացինք, որ անգլախոս լսարանի հետ ակտիվ աշխատելու խնդիր ունենք․ սենատորներին, կոնգրեսականներին, արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հասցնելն էր պետք Արցախում տիրող իրավիճակը, Ադրբեջանի առաջացրած տարատեսակ խնդիրները։ Երբ ինձ առաջարկեցին տեղափոխվել Արցախ ու զբաղվել այդ գործով, անմիջապես համաձայնվեցի։ Ապրելով այստեղ ու անձամբ շփվելով իմ հայրենակիցների հետ՝ ավելի շատ բան ստանում եմ, քան տալիս եմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Գևորգը։
Հայ Դատի գրասենյակի աշխատանքն է՛լ ավելի արդիական դարձավ 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո, երբ Ադրբեջանը կտրեց Արցախը Հայաստանից ու արտաքին աշխարհից՝ փաստացի արտասահմանցի լրագրողներին ևս զրկելով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող անմարդկային գործողություններն արձանագրելու հնարավորությունից։
Արդեն շուրջ մեկ տարի կամուրջ ապահովելով Արցախի ու արտաքին աշխարհի միջև՝ Գևորգը հույս ունի, որ միջազգային հանրությունն ու խոշոր դերակատարներն ինչ-որ պահի կսանձեն Ադրբեջանին, որն ավելի քան 4 ամիս է՝ 120 հազար արցախահայությանը լիակատար շրջափակման մեջ է պահում։
«Մեր ռեսուրսները շատ քիչ են՝ Ադրբեջանի համեմատ, բայց եղածն էլ ամբողջությամբ չենք օգտագործում։ Արցախում հրաշալի ֆիլմարտադրողներ, վավերագրողներ ու լրագրողներ կան․ նրանց աշխատանքն արտաքին լսարանին ներկայացնելու խնդիր ունենք։ Ամենակարևորն այն է, որ աշխարհին ներկայացվի Արցախի պատմությունը, արցախցու կյանքը։ Դրանում մեծ դերակատարում կարող են ունենալ Սփյուռքի մեր երիտասարդները։ Նրանց ու Արցախի մեր հայրենակիցներին կապել է պետք, հաամգործակցության հնարավորություն տալ։ Նաև սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերը կարող են այդ գործին մեծապես օգնել՝ տարածելով իրենց առօրյան, դժվարությունները ներկայացնող նյութեր»,-վստահեցնում է Գևորգը։
Արցախից արտասահմանցի լրագրողների հետ աշխատելու շուրջ մեկ տարվա ընթացքում հայրենադարձված երիտասարդը համոզվել է՝ դրսում շատերն են հասկանում, պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում․ այլ հարց է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ իր համար անցանկալի արձագանքներն ու քայլերը չեզոքացնելու համար։
«Մեկ ամիս առաջ Ադրբեջանը արտասահմանցի լրագրողներ էր բերել Լաչինի միջանցք, որ ցույց տա, թե, իբր, Ադրբեջանի կառավարությունը կապ չունի միջանցքը փակելու հետ, այսպես կոչված, «էկոակտիվիստներն» են այդպես որոշել ու արել։ Այդ լրագրողներից որոշների հետ ես ևս զրուցել եմ, վստահեցրել, որ Արցախի շրջափակումը ծրագրել ու իրագործում է Ադրբեջանի կառավարությունը։ Ճիշտ է, Ադրբեջանը կաշառում է արտասահանցիներին, որ հակաադրբեջանական ելույթներ, հրապարակումներ չանեն, բայց հավատացեք, որ մարդիկ, ամեն դեպքում, ընկալում են իրականությունը։ Ում հետ զրուցել եմ, նրանց առնվազն 80 տոկոսը հասկանում է, թե ինչ է կատարվում իրականում»,-ասում է Գևորգն ու ուրախությամբ հավելում՝ եթե պատերազմի օրերին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներն առավելապես չեզոք էին, ապա շրջափակումից հետո ակնհայտորեն դատապարտում են Ադրբեջանին։
«Մենք պետք է հասկանանք՝ տեղեկատվական պատերազմը ևս մեր փոխարեն ոչ ոք չի վարելու։ Այս դաշտում հապաղելու ժամանակ չունենք»-ասում է հայրենադարձված երիտասարդն ու վստահեցնում՝ Արցախի, Հայաստանի ու Սփյուքի ներուժը միատեղելու դեպքում որոշ ժամանակ անց արդյունքը տեսանելի կլինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ