ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյան - Ալիև օպերատիվ կապն ընդհատվել է, Ադրբեջանն, այլևս, ոչինչ չունի քննարկելու այս իշխանությունների հետ, հաջորդ քայլն անխուսափելի պատերազմն է. Նահապետյան 04/20/2023 18:26 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, իր հրապարակային խոսքով, հերթական անգամ, մանիպուլացիաների տեղ է թողնում։ Երբ նա հայտարարում է, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով, ինչպես նաև՝ հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, ապա այստեղ ուզում եմ հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունի այդ մարդը՝ ճշգրտել կամ խնդրահարույց հատվածներ ասելով։ Կարող եմ ենթադրել, որ իր կողմից նշված՝ կրճատված 1,4 կմ հատվածում, արդեն իսկ, ադրբեջանցիներն են եկել, նստել։ Միգուցե ինքը խնդրի լուծում ասելով դա է համարում։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ ինքը կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես»,- ասել է Փաշինյանը։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ թե՛ դեմարկացիան, թե՛ դելիմիտացիան քարտեզների վրա կատարվող աշխատանք է, և ինքը չգիտի էլ, թե այդ ի՞նչ քարտեզներով է Փաշինյանի իշխանությունը դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնում. «Կա երեք պետությունների կողմից ստեղծված հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այդ հարցերով, սակայն, այն այս պահին չի գործում։ Հետևաբար, ես ենթադրում եմ, որ դա արվում է ԵՄ դիտորդների մոտ եղած ինչ – որ քարտեզներով»։
Այն, ինչ հենց այս պահին տեղի է ունենում Սյունիքում՝ գետնի վրա կատարվող դեմարկացիոն աշխատանքներ են, որոնք, նորից եմ կրկնում, չգիտեմ, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է կատարվում։ Եթե այդ գործողությունները կատարվեին ռուսական կողմի հետ, ապա իրենք այդ մասին հրապարակավ կբարձրաձայնեին։ Այնինչ, մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ռուսական կողմից, ապարդյուն կերպով, ամեն ձև փորձում են այս իշխանություններին հասկացնեն, որպեսզի ստորագրեն ՀԱՊԿ-ի համագործակցության պայմանագիրը, ինչը, համառորեն, անտեսվում է սրանց կողմից։ Հետևաբար, ես կարող եմ ենթադրել, որ Սյունիքում այս պահին տեղի ունեցող գործողությունները կատարվում են ԵՄ քարտեզներով, որը Փաշինյանն ի գիտություն է ընդունել և, ըստ այդ հիմքի՝ 100 դիտորդի մուտք է լիազորել դեպի Սյունիք»։
Ռազմական փորձագետն ահազանգում է՝ խնդիրն այստեղ միայն Սյունիքը կամ Տեղ համայնքը չեն, որքան այն, որ այս քայլերով ադրբեջանական կողմն ամբողջությամբ փակում է Արցախը. «Ադրբեջանը կարող է, նույնիսկ, ամենամոտ ապագայում այդ հատվածում մի անցակետ դնել և թեման փակել՝ վերջ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Հայաստանից դեպի ադրբեջանական կողմ կանցնի, ստիպված կլինի այդ հատվածում անձնագրային և մաքսային ստուգում անցնել, նրանց կարող է նաև ԱԱԾ-ն և բանակը ստուգել, այդ թվում նաև՝ ստուգումների կարող են ենթարկվել այդ հատվածով անցնող տրանսպորտային միջոցները»։
Նահապետյանը նկատում է՝ Սյունիքի խնդրահարույց հատվածներում՝ ադրբեջանական կողմից ոչ թե սահմանապահ զորք է տեղակայված, այլ բանակային ստորաբաժանումներ. «Սահմանապահ զորքի մոտ ականանետ զենք չի կարող լինել։ Սակայն, ապրիլի 12 միջադեպի ընթացքում հակառակորդի դիրքերից՝ հայկական կողմի ուղղությամբ, ականանետ է օգտագործվել։ Եթե մեր դիմաց բանակային ստորաբաժանում է կանգնած, ապա հայկական կողմը, նույնպես, պետք է համալրված լինի բանակային ստորաբաժանումներով, ոչ թե սահմանապահ զորքով, որովհետև սահմանապահ զորքի գործառույթն այլ բան է ենթադրում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ է Փաշինյանը թշնամու բանակային ստորաբաժանման դիմաց սահմանապահ զորք կանգնացրել, որ ի՞նչ անեն, կամ չանեն, կամ չգիտեմ, չեմ հասկանում՝ թե ո՞վ է դրան այդպիսի խորհուրդ տվել»,- ասում է ռազմական փորձագետը։
Անդրադառնալով փաշինյանական գործելաոճին և տրամաբանությանը, Հայկ Նահապետյանն առաջարկում է ուշադրություն հրավիրել, հատկապես, հետևյալ հանգամանքի վրա. «Բոլոր ժամանակներում, բացառության մեկ դրվագի՝ Սոչիի հանդիպմանը, երբ խոսք է գնացել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, Փաշինյան Նիկոլն օգտագործել է՝ սկզբում դեմարկացիա, հետո դելիմիտացիա եզրույթները։ Ինչո՞վ է այդ դրվագը հատկանշական՝ նա շատ լավ տեղյակ է, որ դելիմիացիան քարտեզների վրա կատարվող աշխատանքն է, որից հետո, ստեղծված համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ, այդ քարտեզների հիման վրա կատարված աշխատանքները կիրառում են, արդեն, գետնի վրա։ Ինչո՞ւ է Փաշինյանը, բացառությամբ մեկ դրվագի, եռակողմ բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործում դեմարկացիա, հետո նոր՝ դելիմիտացիա եզրույթները։ Ես հասկացա խնդիրը՝ Փաշինյանը՝ գործնականում և փաստացի, հանձնելու է տարածքները, որն իրենից ներկայացնում է դեմարկացիայի պրոցես, որից հետո, այդ դեմարկացիան անցկացվելու է քարտեզների վրա, որն էլ, իր հերթին՝ դելիմիտացիան է։ Ինչն էլ հենց այս պահին կատարվում է Սյունիքում, որի համար էլ ադրբեջանական բանակային ստորաբաժանումների դիմաց Փաշինյանը կանգնեցրել է գործառույթներով և լիազորություններով խիստ անհամաչափ հայկական սահմանապահ զորքը։ Ահավասիկ, Սյունքիում Փաշինյանն արդեն սկսել է դեմարկացիոն աշխատանքները, այսինքն՝ գետնի վրա Ադրբեջանը վերցնում է այն հատվածները, ինչ իրեն պետք է, որից հետո, առանց այդ հատվածների էլ կկազմվի Հայաստանի նոր քարտեզը, այսինքն՝ տեղի կունենա դելիմիտացիայի պրոցես»,- ահազանգում է ռազմական փորձագետը։
Երբ Փաշինյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներն այստեղ ճշգրտված չեն, այդ պատճառով Սյունքիում տեղի ունեցողի ֆոնին ՀԱՊԿ-ի դիտորդներ չկան, սրանով նա արդարացնում է ԵՄ դիտորդների ներկայությունն այդ տարածքներում։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին, ապա այստեղ Փաշինյանը հայտարում է՝ վերջիններիս դիտորդական առաքելությունը թույլատրվել է, որովհետև նրանք 1991 թվականին ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչել են, նշանակում է՝ ինչ – որ մի քարտեզով է ճանաչվել մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ո՞րն է եղել այդ քարտեզը՝ այն, որով հենց հիմա Փաշինյանը Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ քարտեզը, նույնպես, համաձայնեցված է թշնամու հետ, ինչպես որ վերջին շրջանում հայկական և ադրբեջանական ղեկավարների բոլոր գործողություններն են խիստ սինքրոնիզացված, ռազմական փորձագետը չի բացառում։ Այդ համաձայնեցումը կարող է տեղի ունեցած լինել՝ ինչպես ԵՄ դիտորդների միջոցով, այնպես նաև՝ Փաշինյան - Ալիև օպերատիվ կապի միջոցով, որի մասին ոչ մեկ անգամ հայտարարվել է Փաշինյանի բերանով։
Հատկանշական է, սակայն, մի հանգամանք, որ բոլորովին վերջերս՝ Տեղի ռազմական ագրեսիայից հետո, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի բերանով հայտարարվեց, որ Փաշինյան - Ալիև օպերատիվ կապն, այլևս, ընդհատվել է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն, այլևս, ոչինչ չունի քննարկելու այս իշխանությունների հետ, իսկ սրան հաջորդող քայլը անխուսափելի պատերազմն է, որ բոլոր կանխատեսումներով, սպասվում է առաջիկա ապագայում։ Թե ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում, երբ չունի օգնության որևէ շանս՝ սեփական նախաձեռնությամբ մերժելով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օգնության պայմանագրի ստորագրումն ու անտեսելով ռուսական կողմի բազմաթիվ հորդորենը՝ կնքելու ՀԱՊԿ պայմանագիրը, խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում։ Փաստացի ստացվում է, որ սպասվող պատերազմին Հայաստանը բացարձակ մենակ է մնում Ադրբեջանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից