ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն Ադրբեջանի մաս՞ է ճանաչում, չեղարկո՞ւմ է անկախության հանրաքվեն,սահմանները. Օսկանյան (տեսանյութ) 04/19/2023 15:59 | ԼՐԱՀՈՍ
«Հայկական կողմից Մադրիդյան փաստաթուղթը ներկայացվելով որպես իր առաջարկությունների փաթեթ, իսկ ադրբեջանական կողմից՝ որպես առաջարկությունների հիմք, արդեն իսկ նշանակում է, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի ինքնուրույն՝ հանրաքվելի միջոցով»,- Մադրիդյան սկզբունքներին այսօր անդրադարձել ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ հակադարձելով Փաշինյանին։ Նշենք, որ ՀՀ ԱԺ ամբիոնից Ն. Փաշինյանի երեկ հերթական անգամ հանդես էր եկել վիճահարույց հայտարարություններով՝ զարգացնելով այն թեզը, թե, իբր, Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Վարդան Օսկանյանը նշում է՝ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը. «Միգուցե Փաշինյանին հարց տալ, թե նույն տրամաբանությունից ելնելով, ինչո՞ւ է նա ցանկանում այսօր Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումը։ Փաստորեն, ելնելով Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունից, եթե ինքը մտնում է այդպիսի բանակցության մեջ, որով Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ապա արդյո՞ք կրկին իր իսկ տրամաբանությունից ելնելով, չի ստացվում, որ ինքը՝ Փաշինյանը, Հայաստանը, նույնպես, ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Ստացվում է, որ Հայաստանի որոշ մասեր, նույնպես, Ադրբեջանի կազմում են»։
Արդյո՞ք Ադրբեջանի հետ այսպիսի բանակցությունների մեջ մտնելով, Փաշինյանը չի՞ չեղարկում Հայաստանի անկախության հանրաքվեն և մեր սահմանները, հռետորական հարցադրում է կատարում Արտաքին գործոց նախկին նախարարն ու օրինակ բերում. «Որևէ մարդ բնակարան ունի, որի բոլոր փաստաթղթերն իր իսկ ձեռքում են։ Ինքն իր ընտանիքով, տարիներ շարունակ, այդ բնակարանում է ապրել, բայց կա նաև մեկը, ով հավակնություններ ունի այդ բնակարանի նկատմամբ և անընդհատ խանգարում է նրանց բնականոն կյանքին, խոչընդոտում է նրանց մուտքը բնակարան, բնակարանի միջանցքներում, ինչ – որ, ապօրինի գործողութուններ է կատարում և այլն։ Տան սեփականատերը, այս խնդիրներին վերջ տալու համար, դատարան է դիմում։ Ստացվում է, որ Փաշինյանի տրամաբանությամբ, դատարան դիմողը, որ բոլոր օրինական իրավունքներն ունի՝ պաշտպանելու սեփական տունը, պետք է հրաժարվի իր տնից, որպեզի օրինազանցը հանգստա, իրեն հանգիստ թողի և այլևս չխանգարի իրենց կյանքին»,- ասում է Օսկանյանը։
Նախկին նախարարը շեշտում է՝ այն ինչ արվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առաջին իսկ օրվանից՝ Լ. Տեր – Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք՝ միջազգայնորեն ճանաչելու և ամրագրելու համար հայկական կողմի շահերն ու իրավունքները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունքը, որը պետք է ընդուներ նաև ադրբեջանական կողմը՝
մեզ հաջողվել է հենց այդ փաստաթղթի՝ Մադրիդյան սկզբունքների վրա հիմնվելով։ Մադրիդյան փաստաթուղթն, իսկապես, եղել է մեր դիվանագիտության հաղթանակներից մեկը», - ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից