ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում 04/19/2023 12:08 | ԼՐԱՀՈՍ
Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականցվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների եւ գիտնականների համար:
Զորյան ինստիտուտը 2018 թվականին համաձայնության հուշագիր է ստորագրել ՀԱՀ-ի հետ «Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոն» հիմնելու վերաբերյալ՝ ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի հարցազրույցները տառադարձելու, թարգմանելու եւ անգլերեն ենթավերնագրեր ավելացնելու նպատակով։
ՀԲԸՄ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը կենտրոնի գործունեության համակարգման գործում մեծ դեր է ունեցել հիմնադրման օրվանից ի վեր: Հարցին, թե ինչ նշանակություն ունի ՀԱՀ-ում Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, վերջինս ասաց.
«Որպես կենտրոնի զարգացման թիմի անդամ, ես շատ ոգևորված եմ, քանզի կարծում եմ, որ կենտրոնը եւ այս հավաքածուն հսկայական ազդեցություն են ունենալու ՀԱՀ ուսանողների եւ հետազոտողների գիտական եւ հետազոտական աշխատանքների վրա: Ես հպարտ եմ զգում, որ իմ ներդրում ունեմ այս կենտրոնի ստեղծման գործում եւ անհամբեր սպասում եմ տեսնելու այն աշխատանքն ու հետազոտությունը, որը ծնունդ է առնելու հարցազրույցների այս հավաքածուից»։
ՀԱՀ-ի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու գրադարանավար Արազ Մարգոսյան, ով նաեւ Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնի կառավարման եւ աշխատանքների համակարգման պատասխանատուն է, նշում է.
«Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունները եզակի եւ անհատական մարդկային հոգիների հիշողություններ ու վկայություններ են, ովքեր ականատես են եղել եւ վերապրել են Հայոց ցեղասպանության վայրագությունները: «Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ բանավոր պատմության կենտրոնի» համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ստանձնել այս վկայությունների պահպանության, ժողովածուի տառադարձման ու թարգմանության աշխատանքների վերահսկման եւ Հայաստանում դրանց հասանելիության համակարգման գործը»:
Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագիծը մեկնարկել է 1983 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ ժամանակի հետ նոսրանում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների շարքերը։ Այժմ այն իր տեսակի մեջ ամենամեծ տեսալսողական հավաքածուն է:
Տարիների ընթացքում բազմիցս վերահաստատվել է այն իրողությունը, որ սույն հավաքածուն շատ արժեքավոր ռեսուրս է հետազոտողների, գիտնականների եւ կինոգործիչների համար՝ հաշվի առնելով այն գիտական մոտեցումը, որն օգտագործվել է հարցազրույցի վարման եւ տեսանկարահանման ընթացքում։ Մշակվել է 90 հարցից բաղկացած հատուկ հարցաշար, որը ներկայացվել է չորս ընդհանուր խորագրի ներքո՝ քաղաքային/գյուղական կյանքը հայրենիքում, կոտորած եւ տեղահանություն հայրենիքից, որպես ներգաղթյալ ունեցած փորձառությունները, վերաբերմունք եւ մեկնաբանություն:
Այս հարցաշարը մանրաքնին մշակվել է տարբեր մասնագետների կողմից, այդ թվում՝ մարդաբանների, սոցիոլոգների եւ հոգեբանների: Այս հարցաթերթիկները ոչ միայն կոչված էին բացահայտելու Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն, այլ նաեւ մանրամասներ եւ արժեքավոր պատումներ ներկայացնելու Ցեղասպանությանը նախորդած հայ ժողովրդի կյանքի եւ գործունելության մասին։
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը խոսել է այն կարեւորագույն նշանակաության մասին, որը այս հավաքածուն ունի հետազոտողների համար․
«Ինքս՝ որպես հետազոտող, աներեւակայելի արժեքավոր եմ համարում Զորյան ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուն: Հետազոտության մեջ սկզբնաղբյուրային նշանակության վկայությունների օգտագործումը նպաստում է տարբեր տեսակետների եւ հայեցակարգերի ձեւավորմանը, որոնք լրացնում են փաստագրված պատմության բացերը: Հավաքածուի մանրամասն ներկայացված քարտացուցակի շնորհիվ հնարավոր է լսել այս վկայությունները, առանձնացնել որեւէ շրջանի մարդկանց պատմությունները, ապա մեկտեղելով ընդհանրական իրողությունները որոշակի պատկերացում կազմել տվյալ շրջանի մասին։ Ուրախ եմ, որ Զորյան ինստիտուտի եւ ՀԱՀ-ի համատեղ ջանքերով մենք կարող ենք այս հարցազրույցները հասանելի դարձնել աշխարհի հետազոտողներին»։
Բացի իր ակադեմիական արժեքից, հավաքածուի տեսողական բաղադրիչը տարիների ընթացքում գրավել է նաև մի շարք կինոգործիչների ուշադրությունը: Զորյան ինստիտուտի հարցազրույցները Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ երկու լիամետրաժ ֆիլմերի ոգեշնչման աղբյուր եւ ստեղծման հիմք են հանդիսացել: Կինոռեժիսոր Թեոդոր Բողոսյանի 1988 թվականի՝ Ամերիկայի հանրային հեռարձակման հիթ դարձած «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմը վկայակոչում է Մարիամ Դևիսի հարցազրույցը, որը ժողովածուի համար արված առաջին հարցազրույցը է։ «Բարս Մեդիան» ներկայացնող ռեծիսոր Իննա Սահակյանի բազմաթիվ մրցանակների արժանացած «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ Զորյան ինստիտուտի կատարած հարցազրույցի վրա։
Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում կատարվող աշխատանքների շրջանակում ՀԱՀ ուսանողներին է վստահվել նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի բանավոր պատմության ծրագրի շրջանակներում իրականացվող հարցազրույցների տառադարձման եւ թարգմանության աշխատանքները։ Այս դեպքում եւս նպատակը նույնն է՝ թարգմանել հարցազրույցները անգլերեն եւ հասանելի դարձնել դրանք աշխարհի գիտնականներին եւ հետազոտողներին:
Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության ժողովածուի եւ Զորյան ինստիտուտ-ՀԱՀ Բանավոր պատմության կենտրոնում իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://zoryaninstitute.org/the-armenian-genocide-oral-history-collection/ վ: և https://library.aua.am/ziauaoh/ :
Զորյան ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ծառայում է կրթաթոշակների եւ հանրային իրազեկման գործին` կապված մարդու իրավունքների, ցեղասպանության և սփյուռք-հայրենիք հարաբերությունների խնդիրների հետ: Աշխատանքներն իրականացվում են գիտնականների եւ մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով համեմատական եւ միջգիտակարգային մոտեցում եւ ակադեմիական բարձրագույն չափանիշներին:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) հիմնադրվել է 1991 թվականին։ Այն մասնավոր, անկախ համալսարան է՝ կցված Կալիֆորնիայի համալսարանին եւ հավատարմագրված Միացյալ Նահանգների WASC ավագ քոլեջի եւ համալսարանական հանձնաժողովի կողմից: ՀԱՀ-ը տեղացի եւ միջազգային ուսանողներին առաջարկում է արևմտյան ոճի բարձրակարգ կրթություն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ վերապատրաստման ծրագրերի միջոցով, խթանում է հետազոտությունն ու նորարարությունը, խրախուսում է քաղաքացիական ներգրավվածությունը եւ համայնքային ծառայությունը, խթանում ժողովրդավարական արժեքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից