ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում անչափահասը դիտավորյալ վրաերթով սպանություն է կատարել. վերջինիս նկատմամբ տնային կալանք է կիրառվել 04/19/2023 15:08 | Քրեական խրոնիկոն
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված Երևան քաղաքի բնակչին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն:
Իրականացված քննչական և վարութային՝ մարտավարական առումով արդյունավետ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Երևան քաղաքի 42-ամյա վերոնշյալ բնակչի և 44-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես՝ հնչեցվել են հայոհոյանքներ, որի ընթացքում 42-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դրանից հետո 44-ամյա տղամարդու քրոջ որդին՝ 2006թ. ծնված անչափահասը, «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան վարել է 42-ամյա տղամարդու ուղղությամբ, որոշ տարածք հետապնդել և դիտավորյալ վրաերթի ենթարկելով՝ ապօրինաբար կյանքից զրկել նրան։ Ապա, ավտոմեքենան թողնելով մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա, փախել է դեպքի վայրից։
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթները միացվել են իրար, որով հետագա քննության իրականացումը փոխանցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնին։
Քրեական վարույթով կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և չկրակված փամփուշտներ։
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում 17-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5մլն դրամի չափով և տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ