ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա խայտառակություն է, որովհետև անձին ձեռքերով անշարժացնելը և դեմքին թքելը խուլիգանության դիսպոզիցիայի տակ մտնող արարք է. Դանիել Իոաննիսյան 04/19/2023 21:32 | ԼՐԱՀՈՍ
Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելու վերաբերյալ հաղորդման հիման վրա վարույթ չնախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և քրեական արդարադատության մարմինների կողմից բարձրաստիճան պաշտոնյային քրեական պատասխանատվությունից պաշտպանելու միջոց է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն, ապա մոտեցել ու թքել է վրան այն բանից հետո, երբ Կարենը Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ավելին, ոստիկանները բերման էին ենթարկել ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ նրա ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացուն։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։
«Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
Իրավապահներն իրենց նախաձեռնությամբ դեպքին չեն արձագանքել, հրապարակումներին ընթացք չեն տվել, թեեւ քրեական դատավարության օրենսգրքով մամուլի հրապարակումները եւս առիթ են՝ քրեադատավարական ընթացակարգով քննություն սկսելու համար։ Ապրիլի 5-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: «Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով:
Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դանիել Իոաննիսյանը։
Դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել էր ՔԿ, որտեղ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ-ից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, մինչդեռ Դանիել Իոաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ Քրեական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ քրեական վարույթի նախաձեռնման փուլում լիազորություն և գործիքակազմ չունի՝ պարզելու դեպքը եղել է, թե ոչ։
«Մենք էլ չգիտենք, ենթադրում ենք, քանի որ Ալեն Սիմոնյանը չի էլ հերքել։ Պետք է վարույթը նախաձեռնվի և պարզվի՝ դեպքը եղել է, թե ոչ։ Ըստ էության վարույթ նախաձեռնելու միակ իրավիճակն այն էր, որ դիմումի մեջ գրվածին գնահատում են, որ ընդհանրապես քրեական օրենսգրքի որևէ հոդվածով արգելված արարք չի էլ կարող պարունակել։ Սա խայտառակություն է, որովհետև անձին ձեռքերով անշարժացնելը և դեմքին թքելը խուլիգանության դիսպոզիցիայի տակ մտնող արարք է, էլ չեմ ասում անձին ակնհայտ ապօրինի բերման ենթարկելը։ Ինչի համար են այդ մարդուն բերման ենթարկել։ Նրա համար, որ իր դեմքին թքել են, թե որ ԱԺ նախագահին ասել է «դավաճան»։ Քննիչը պարտավոր էր վարույթ հարուցել, քանի որ դիմումում նշված հանգամանքները, այնքանով որքանով հրապարակված են, Քրեական օրենսգրքով արգելված տարրեր պարունակում են, հետո արդեն վարույթի սահմաններում պարզել՝ եղել է, չի եղել, ինչի է եղել, ով է արել։ Նախկինում պետք է բացատրություն վերցնեին, գնահատեին՝ հանցակազմ կա, թե ոչ, հիմա այդ փուլը չկա»,- նշեց Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ վարույթ չհարուցելն ակնհայտ ապօրինի է և քրեական արդարադատության մարմինների կողմից բարձրաստիճան պաշտոնյային քրեական պատասխանատվությունից պաշտպանելու միջոց է։
Դիտարկմանը, որ փաստացի իրավապահ մարմինները կաշկանդված են իշխանություններին առնչվող դեպքերով պատշաճ քննություն իրականացնելու հարցում, Իոաննիսյանն արձագանքեց՝ նշելով, որ հստակ դա տեսնում ենք և որևէ այլ ողջամիտ բացատրություն՝ վարույթ չնախաձեռնելուն չկա։
Քրեական վարույթ չնախաձեռնելը կարող է վատ նախադեպ լինել։ Քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը դեռևս չի ստացվել, ստանալուց հետո կքննարկվի դատախազին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դատարան բողոքարկելու հարցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ