ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չճանաչված պետության վարչապետը. Վահե Հեվհաննիսյան 04/19/2023 10:42 | Վերլուծություններ
Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Ըստ այդմ.
- Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։
- Նա չի զգում կատարված պատմական աղետի ծավալները։ Չի զգում անսահման կորստի չափը։
- Նման ելույթից հետո դահլիճում հանդարտ քննարկումները և չփոփոխվող առօրյան խոսում են պետական և ազգային տոտալ փլուզումների մասին։ Կամազուրկ, անհեռանկար հայկական գետոյի մթնոլորտ, փլուզված հասարակություն և անելիքը չիմացող քաղաքական միավորներ։
- Նիկոլի դիմաց չկա այլընտրանքային առաջնորդություն, և դա´ է հնարավորություն տալիս Նիկոլին՝ ասել այն ինչ ուզում է, պատմությունը կեղծել այնպես, ինչպես ուզում է, պետական մեքենան վարել այնտեղ, ուր ուզում է։
- Դա նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում։
Եվ վերջապես, Նիկոլի ելույթը անխուսափելի է դարձնում «Մեծ հայկական ռազբորկան», որն անպայման լինելու է և ներառելու է թե' մինչև 2018-ը, թե' դրանից հետո, թե' նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Նիկոլի իշխանության գալը, ինչո՞ւ այսքան հեշտ փլուզվեց պետությունը, ինչո՞ւ այսքան հեշտ ժողովուրդը մերժեց պետությունը։ Ինչու՞ քաղաքական և պետական համակարգը համառորեն հանձնվեց պատեհապաշտներին՝ երկրի կառավարման պրոցեսից դուրս թողնելով գրագետ, պետական մտածողությամբ, լուրջ մարդկանց։ Ինչո՞ւ էր տարիներ ի վեր իշխանությունը շատ-շատերի համար ընկալվում որպես փող դիզելու միջոց, պետությունը՝ որպես «ոսկու հանք», ինչպե՞ս կարող էին Արցախի հարց ունեցող պետության բարձրաստիճան պաշտոնյաները դառնալ խոշոր կապիտալի տեր։
Սա ինչ-որ տեղ բացատրում է հանրության բթացած արձագանքը կատարվողին։ Սակայն չի բացատրում ընդդիմության արձագանքի անհամարժեքությունը։ Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։
Իրեն չճանաչված պետության ղեկավար զգացող մարդը, բնականաբար, պիտի էնպես անի, որ էդ պետության հասարակությունը վերածվի ամբոխի ու մոռանա իր պատմությունը, կորցնի սեփական ամբողջականության զգացողությունը։ Կանգնում է ամբիոնին ու մարդկանց համոզում, որ 30-ամյա պատմությունը չի եղել, դու հիշողություն չպետք է ունենաս, դու չես ունեցել խաղաղություն և արժանապատվություն, ու դու ոչինչ ես։ Իրեն պետք է դա, որ շարունակի մնալ իր տեղում ու կառավարի ամբոխը։ Իսկ մենք՝ հասարակությունը, ուզու՞մ ենք վերածվել ամբոխի։ Իհարկե չենք ուզում, և դրա հակաթույնը, իր դեմ պայքարի մեխանիզմն իր խոսքում առաջարկել է հենց ինքը՝ Նիկոլը։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը»,-գրել է Վահե Հեվհաննիսյանը իր հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ