ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Սահմանադրությունը չի օժտում վարչապետի պաշտոնում գտնվող անձին՝ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը․ Չալաբյան 04/19/2023 11:21 | Մեկնաբանություն
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: 1918-1920 թվականներին, երբ այդ պետությունը արհեստականորեն կազմավորվել է օսմանյան զենքի հովանավորությամբ, Արցախը եղել է վիճելի տարածք, և կառավարվել է Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, իսկ Ազգերի Լիգան էլ այն դիտարկել է հայաբնակ տարածք և նախատեսել է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության մաս:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միակողմանիորեն հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դրան հաջորդեց նրա «քաղաքակիրթ» գործընկերոջ ելույթը Բաքվից, որով սույն հանցագործ պետական կազմավորման պարագլուխը պահանջեց Հայաստանից ոչ միայն պարզապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Արցախը նրա կազմում, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությունից պահանջեց լքել այն:
Ենթադրելով, որ այս երկու գործընկերների ելույթները փոխհամաձայնեցված էին և նպատակ ունեին ահաբեկել հայ ազգին, ցանկանում եմ ի պատասխան հայտարարել հետևյալը՝
Ա) Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: 1918-1920 թվականներին, երբ այդ պետությունը արհեստականորեն կազմավորվել է օսմանյան զենքի հովանավորությամբ, Արցախը եղել է վիճելի տարածք, և կառավարվել է Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, իսկ Ազգերի Լիգան էլ այն դիտարկել է հայաբնակ տարածք և նախատեսել է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության մաս: Հետագայում, թեև այն օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից և հարկադրաբար մտցրվել Խորհրդային Ադրբեջանի կազմ, Արցախը օժտված է եղել ինքնավար մարզի կարգավիճակով, և խորհրդային օրենքներով իրավունք է ունեցել անջատվել Խորհրդային Ադրբեջանից, ինչից այն օգտվել է, օրինական հանրաքվեով անջատվելով Ադրբեջանից 1991 թ. դեկտեմբերին: Այդ պահից ի վեր, Արցախը զենքը ձեռքին պաշտպանել է իր անկախությունը, կայացել է որպես գործող պետություն, և Ադրբեջանը չի կարողացել հաստատել իր վերահսկողությունը նրա վրա, չնայած մի քանի ագրեսիվ պատերազմներին, զանգվածային ռազմական հանցագործություններին, և Արցախի բնակչության նկատմամբ շարունակվող հոգեբանական տեռորին:
Բ) Իր իսկ «Պետական անկախության մասին» Սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը, ուստի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում անիմաստ է: Ադրբեջանի և Արցախի միջև սահմանները կարող են որոշվել բանակցությունների միջոցով, այն պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը որպես իրավահավասար բանակցող կողմ:
Գ) Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբևիցե որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա պարբերական հղում են կատարում երկու գործընկերները, ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանը խորհրդային սահմաններում ճանաչելու համար, քանի որ այն պահին, երբ Ադրբեջանը միացավ այդ հռչակագրին, այն արդեն իսկ չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը:
Դ) 2007 թ հրապարակված, և 2009 թ. Ադրբեջանի և Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունած Մադրիդյան սկզբունքներում հստակորեն արձանագրված է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը հենվում է նրա բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Ավելին, ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող չեղարկել այդ իրավունքը, որը բխում է ՄԱԿ կանոնադրությունից և ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտից՝ արդի միջազգային իրավունքի երկու հիմնաքարային փաստաթղթերից:
Ե) եւ վերջապես, ՀՀ Սահմանադրությունը չի օժտում վարչապետի պաշտոնում գտնվող անձին՝ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը: Կառավարությունը միայն իրավունք ունի բանակցել միջազգային պայմանագրեր, իսկ դրանք ուժի մեջ են մտնում միայն Սահմանադրական դատարանում հաստատվելուց, Ազգային ժողովում վավերացվելուց, և Նախագահի կողմից ստորագրելուց հետո: Ուստի ցանկացած պաշտոնատար անձ, որը փորձում է խոսել կամ գործել Հայաստանի անունից առանց համապատասխան լիազորության, փաստացի խախտում է ՀՀ սահմանադրական կարգը, և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության՝ իր լիազորությունների չարաշահման և սահմանադրական կարգի տապալման համար:
Ամփոփելով վերոնշյալը, կուզեի վերահաստատել, որ ոչ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող անձը, և ոչ էլ նրա մարդատյաց գործընկերը որևէ իրավասություն չունեն՝ բռնակցելու Արցախը Ադրբեջանին, տեղահանելու և հայրենազրկելու նրա քաջարի ժողովրդին, և փակելու մեր պատմության վերջին էջը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը դադարեցնի դիմադրությունը, անմռունչ ենթարկվի նրանց կամքին, թույլ տա իրեն կռտել և պատվազրկել, և գլխիկոր հեռանա իր պատմական հայրենիքից:
Համոզված եմ, որ որքան էլ այս երկուսը փորձեն ահաբեկել մեզ, դա տեղի չի ունենա, մենք արդեն հիմա բարձրացնում ենք մեր գլուխը, և պատրաստվում ենք պայքարի նոր փուլի՝ մեր կյանքի իրավունքի և ազատության համար: Յուրաքանչյուրս այսօր պետք է մեր մեջ հաղթահարենք մեր ներքին վախերն ու երկմտանքը, գիտակցենք, որ սա պայքար է մեր ազատության, արժանապատվության և մեր հավաքական ազգային ապագայի համար, և մեր հստակ և կազմակերպված գործողություններով խափանենք թշնամու մարդատյաց պլանները: Աստված զորավիգ մեր հայրենիքին և ազգի բոլոր պայքարող զավակերին!
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ