ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիկահողի արգելոցն այլևս գոյություն չունի, Մթնաձորի անռատները չկան. Սյունիքի անտառների փոխարեն զինվորական պոլիգոններ են. Նարինե Կիրակոսյան 04/19/2023 20:53 | ԼՐԱՀՈՍ
«Ամենաշոկային տեսարանները, որոնց հանդիպեցի Սյունիք կատարած վերջին այցի ընթացքում, այն բացահատումն էր, որ Սյունիքի 100- 200 ամյա ծառերն ու թավածածկ անտառներն այլևս չկան, դրանք մասսայաբար վերացվել են, իսկ տեղերում՝ կամ ռազմաբազաներ են, կամ պոլիգոններ։ Տպավորություն էր, թե մեր հայրենիքի մի ահռելի հատված, ուղղակի, վերածվել է մեծ պոլիգոնի, որտեղ ռազմական լայնածավալ գործողություններ են ընթանալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։ Նշենք, որ նա վերջերս այցելել էր Սյունիք, եղել մարզի խոշոր բնակավայրերում և համայնքներում, այցելել անտառածածկ հատվածներ, արգելոցներում։
Էկոլրագրողն ահազանգում է՝ այն ջարդը, որ կատարվել է Սյունիքի բնության հետ կամ այլևս վերականգնման ենթակա չէ, կամ դրանց վերականգնման համար մեզանից տասնամյակներ են պահանջվելու. «Շիկահողի արգելոցն, այլևս, գոյություն չունի, Մթնաձորի անտառները չկան։ Բակունցի և Անանյանի նկարագրած բնությունն այլևս վերացված է։ Միայն Շիկահողի արգելոցից 3000 հա հող, այլևս, ամայի տարածություն է։ Կապանի օդանավակայանից մինչև Գեղանուշի պաչամբար ընկած հատվածում, այսինքն՝ բնության հատուկ պահպանվող արգելոցների տարածքում, ռեժիմը չփոխելով, թշնամու հետ միասին նոր ճանապարհներ են սարքվել, որ տանում են մինչև Ներքին Հանդ։ Այսինքն, այն տարածքը, որ Փաշինյանի իշխանությունը հանձնել է Ադրբեջանին՝ թավ անտառածածկույթով, բերրի հողաշերտով և ահռելի տարածքով, ամբողջովին հնձված է»։
Նարինե Կիրակոսյանը նշում է՝ երբ դեռևս 2005 թվականին Իրանն ու Հայաստանը որոշեցին դեպի այդ երկիր տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել, պլանային նախագծում հենց վերոհիշյալ տարածքն է ընդգրկված եղել, սակայն, ժամանակին բարձրացված մեծ աղմուկի, էկոակտիվիստների ու լրագրողի համախմբված աշխատանքի արդյունքում, դա տեղի չի չունեցել։ Հատկապես, Շիկահողի արգելոցի տարածքով այլընտրանքային ճանապարհ կառուցել չէր կարելի.«Հիմա ուզում եմ հասկանամ՝ Շիկահողի արգելոցը, որ կառուցվել է 1958 թվականին և ձգվում է դեպի Արաքսի հովիտ, ինչպե՞ս դարձավ ադրբեջանական հող, որ մի հատ էլ հեկտարներով հատուկ պահպանության ենթակա անտառներ ծառահատվեցին այնտեղ, մեծ իմաստով, ուղղակի արգելոցն այլևս չկա»,- զայրացած ահազանգում է բազմափորձ էկոլրագրողը։
Շատ դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է իրականում կատարվել մեր բնության հետ Սյունիքում, ասում է Նարինեն. «Մեր հատուկ տեսակի չափազանց թանկարժեք դուբը մասսայական ծառահատման է ենթարկվել։ Այսպես կոչված, նախկինների օրոք, երբ այդ անտառներից գինու տակառ պատրաստելու համար հազարից մեկ 5-6 ծառ էր կտրվում, չէիք պատկերացնի, թե ի՜նչպիսի աղմուկ էր բարձրանում։ Դուբի անտառներն, այլևս, հեկտարներով չկան։ Ամենասարսափելին այն է, որ Սյունիքի խիստ թանկարժեք անտառները կտրվել են մասնագիտական մոտեցմամբ, այսինքն, նախապես լավ կազմակերպված անտառային ջարդ է կատարվել։ Կապանից դեպի Քաշաթաղ նայող անտառն, ամբողջությամբ, թրթուրավոր տեխնիկայով հնձված է»։
Երբ նայում ես այդ պատկերին, բացի ծանր ապրումներից ու հույզերից, հասկանում ես նաև, որ այդ ողջ տարածքը նախապես պատրաստել են հավանական լայնամասշտաբ ռազմական գործողութունների համար, ասում է էկոակտիվիստը. «Անհնար է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը տեղյակ չլինեն այս սպանդից։ Ահա այստեղ ես նաև հասկանում, որ արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի, հանկարծ, որևէ ինֆորմացիա այս սպանդի վերաբերյալ դուրս չգա։ Եթե հիշում եք, Որոտանի ճանապարհը փակելուն զուգահեռ, օրենքի ուժով արգելվեց առանց ԱԱԾ-ի թույլտվության այդ տարածքներում նկարահանումներ իրականացնել։ Ահա, թե, փաստորեն, ինչի համար էր այդ վերահսկողության իրական նպատակներից մեկը՝ անարգելք ջարդի ենթարկել Սյունիքի բնությունը»։
Էկոլրագրողը նշում է՝ Շիկահողի արգելոցից ներքև ընկած տարածքում, մոտ 64 հա տարածքության վրա Ներքին հանդում գտնվող Սոսիների պուրակն է. «Այստեղ էին եկել, հազարամյա սոսիները գրկել ու նկարվել Ալիևների ընտանիքը՝ 2021 թվականին։ Այդ սոսիները հազար և ավելի տարեկան են։ Սարսափով եմ մտածում, որ դրանք, ևս կարող են վերացրած լինել։ Այդ հատվածներում այս անգամ չեղա, առաջիկա այցս կլինի հենց այդ ուղղությամբ»։
Վերջինս նկատում է՝ բավական չէ, որ մետր առ մետր հանձնվում է Լեռնահայաստանը, մի բան էլ՝ խիստ թանկարժեք և հազվագյուտ բնության ջարդ են իրականացնում։ Սա հայկական գենի վերցման ևս մեկ տարբերակ է, որ գործի է դրել մեր թշնամին՝ փաշինյանական իշխանության ակնհայտ օգնությամբ և հանցավոր համագործակցության շնորհիվ. «Սյունիք կատարած մեր այցի ընթացքում հստակ ուրվագծվեց, որ այս կառավարությունը 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, արագընթաց կերպով, պատրաստվել և լծվել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք տալու գործընթացին, այդ թվում նաև՝ տրամադրվելիք այդ «միջանցքի» ճանապարհին հայտնված արժեքավոր բնության անխնա ջարդի հաշվին։ Մեր այցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ ՍյունԻքի միջով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք կոչվածն, արդեն, գրեթե պատրաստ է։ Սիսիանի տարածքի Անգեղակոթ գյուղն, այդ նպատակին ծառայեցնելու համար, արդեն կատարյալ ասֆալտապատ է և մնացել է բառացիորեն չնչին մի հատված, որպեսզի ճանապարհահատվածը միանա Նախիջևանին։ Այս ացի ցավալի բացահայտումներից մեկն էլ այն էր, որ Սյունիքում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական ներկայություն կա։ Կապան գնալու ճանապարհին՝ օդանավակայանի մոտակայքում, բացի Ադրբեջանի դրոշից տեսանք նաև Թուրքիայի ծածանվող դրոշը։ Սյունիքում մեր բացահայտումներից ուշքի գալու համար մեզանից, շատ մեղմ ասած, երկար ժամանակ պահանջվեց»,- ամփոփելով զրույցն ասում է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ