ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա մշակված գործողությունների հստակ պլան. Նաիրա Մելիքյան 04/18/2023 16:40 | ԼՐԱՀՈՍ
«Իմ ունեցած տեղեկություններով, այս պահի դրությամբ մեր կողմից իրականացված բողոքի ակցիայի վերաբերյալ որևէ արձագանք Քննչական կոմիտեից չկա և չեմ էլ կարծում, որ կլինի։ Այսինքն, այս իշխանությունները, որի մի մասնիկն էլ այդ կառույցն է, շարունակում է գնալ նույն ապօրինի ճանապարհով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է 44 օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանը մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Հիշեցնենք , որ օրեր առաջ 44 օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան էին իրականացրել ՀՀ Քննչական կոմիտեի առաջ, պահանջելով պատասխանատվության ենթարկել նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բռնության գործադրած ոստիկանության աշխատակիցերին։ 24-ժամյա նստացույցի ընթացքում ՔԿ որեւէ պաշտոնյա այդպես էլ չհանդիպեց ծնողներին, ինչից հետո վերջիններս հայտարարեցին, որ իրավական առումով իրենց պայքարն ավարտվում է, քանի որ իրավական առումով այս երկրում որևէ հարց չի լուծվում ու իրենց պայքարը շարունակվելու է արդեն քաղաքական ասպեկտով։
Նաիրա Մելիքյանը վստահեցրեց, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու, դրանք ավելի մեծ թվով մասնակիցներ են ներառելու իրենց շարքերում։ «Կա, արդեն, մշակված գործողությունների հստակ պլան, որի մասին այս պահին չեմ կարող փակագծեր բացել։ Սակայն, այն, որ քաղաքական պայքարը չի ընդհատվելու, այս հարցում միակարծիք են բոլոր այն ծնողներն, ովքեր նախաձեռնել են այս շարժումն ու սրա շարքերում են»,- ասել է մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյո՞ք Քննչական կոմիտեին դիմելուց զատ, ծնողները չե՞ն պատրաստվում դիմել այլ գերատեսչությունների նույնպես, Նաիրա Մելիքյանը պատասխանում է՝ 2020 թվականից ի վեր այլևս որևէ կառույց չի մնացել, որին չեն դիմել, որի առաջ բողոքի ակցիաներ չեն կազմակերպել՝ էլ Ազգային Ժողով, Կառավարություն, ուժային կառույցներին և այլն, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ ապարդյուն. «Անհրաժեշտ է, որպեսզի այս իշխանությունների դեմ բողոքող բացառապես բոլոր մարդիկ համատեղվեն միևնույն պայքարի շրջանակներում՝ կլինի դա ՊՆ նախկին շենքից վտարվածները, Արցախից տեղահանվածները, «Փեթակ»-ի փակվելու որոշման դեմ պայքարողները, թե պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Պայքարը պտուղներ չի տալիս այն պատճառով, որ մարդիկ գործում են անջատ, առանց համախմբման։ Այս իշխանություններից բողոքում է մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը, ամեն մեկն իր բողոքի լուրջ և հիմնավոր պատճառն ունի, սակայն, նորից եմ կրկնում, պայքարը մնում է անպտուղ, որովհետև այն համախմբված չէ, սա է բացթողումը, որ պետք է ուղղել»,- նկատում է Նաիրա Մելիքյանը։
Ամփոփելով զրույցը, Նաիրա Մելիքյանն ասում է՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները չեն պատրաստվում պատասխանատվություն կրել ամենաթող վարքի և իրենց կողմից իրականացված ապօրինի, պետականաքանդ գործողութունների համար. «Ես այսօր, արդեն, հայտարարում եմ՝ մենք չունենք պետություն, չունենք Կառավարություն։ Սրանք թրքացած խունտայի ներկայացուցիչներ են, ովքեր, բացարձակապես, հետաքրքրված չեն մեր պետության անվտանգային հարցերով, առհասարակ, մեր լինելիության հարցը սրանց չի հետաքրքրում։ Մեր զավակների արդար դատաստանը տեսնելու միակ ճանապարհը սրանցից օր առաջ ազատվելն է, սրանց հեռացումը, որն իրենց կամքով չի լինելու, դա անելու է ժողովուրդը։ Հետևաբար, որքան արագ նա համախմբվի այդ նպատակի շուրջ, այդքան արագ կազատվենք այս քաոսից, որի մեջ հայտնվել են ոչ միայն զոհված զինծառայողների ծնողներն, այլև ողջ պետությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ