ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետարանին տրամադրվող բյուջեն կավելանա. մեկնարկել է Երևանի ավագանու նիստը 04/18/2023 13:26 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կավելանա համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը միաձայն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծի շրջանակում:
Փոփոխությունների համաձայն՝ պետական աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները:
Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվելու են շատրվաններ և բարեկարգվելու է շրջակա տարածքը: Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները:
Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը, նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների:
Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։
Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով, որը կնպաստի Երևան քաղաքի փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ, որի շրջանակներում փոխվում է ասֆալտի ընդհանուր ծածկը: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքները իրականացվելու են Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների թվով 19 փողոցներում՝ շուրջ 18,6 կմ:
Նախատեսվում է «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի շրջանակներում ձեռք բերել 14 հատ թունելային հզոր օդափոխիչներ՝ 480,000.0 հազ. դրամի չափով:
Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր 24 հարց: Նիստը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ