ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՄՊԿ աշխատակցի սպանության գործը դատախազությունը վերցրել է ՔԿ-ից, այն կփոխանցվի ԱԱԾ 04/18/2023 14:47 | Քրեական խրոնիկոն
Ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը կփոխանցվի ԱԱԾ՝ ադրբեջանցի զինծառայողներին առնչվող վարույթին միացնելու պամար։ Համենայն դեպս, ինչպես ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, սպանության դեպքի վերաբերյալ քրեական վարույթը պահանջվել է Դատախազությունից ։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ապա հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչների կողմից հայտնաբերվել ու բռնվել է ապրիլի 10-ին ՀՀ ապօրինի ներթափանցած երկրորդ ադբրեջանցին, որի մոտ եղել է նաեւ սպանված պահնորդի հեռախոսը։
Անգամ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ԶՄՊԿ աշխատակցին սպանել է ադրբեջանցին։ Անցած օրերի ընթացքում իրավապահ մարմինները չեն հերքել այս տեղեկությունը, սակայն պաշտոնապես միայն հայտարարվեց, որ ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը կալանավորվել են ու նրանք մեղադրվում են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Հանրության մոտ կասկած էր ձեւավորվում, որ փորձ է արվում հայ պահնորդի սպանության գործը կոծկել, քանի որ առ այս պահը ադրբեջանցուն սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ Ն.Ղահրամանյան իրավապահների թերացումը համարեց ապացույցներ չունենալը՝ պնդելով, որ պահնորդի սպանությունն ադրբեջանցու կողմից կատարված լինելու մասին իր տեղեկությունը հավաստի է։
Պատգամավորի պնդումից հետո ՔԿ-ից հայտնեցին, որ գործը դատախազությունը պահանջել է. ամենայն հավանակնությամբ այն կփոխանցվի ԱԱԾ-ին, քանի որ ադրբեջանցիների կողմից սահմանն ապօրինի հատելու գործը քննվում է ԱԱԾ-ում։
ԶՄՊԿ աշխատակից է սպանվել. դիակի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել
Ձերբակալված ադրբեջանցին ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքում է
«Մենք թափեցինք հայի արյուն». ադրբեջանցին Կապանից ուղիղ եթեր է մտել
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ