ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղությունը հնարավոր կլինի, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը. Փաշինյան (տեսանյութ) 04/18/2023 11:49 | Քաղաքական
Խաղաղությունը հնարավոր կլինի, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք: Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որի շրջանակներում անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ հարաբերություններին։
«Ապագայի որեւէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի: Առանցքային հարցը հետեւյալն է՝ փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության անհրաժեշտ պաշար ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու, այլեւս այդ ապագան կառուցելու եւ իրագործելու համար»,- հայտարարել է Փաշինյանն ու ավելացրել. «Իմ պատասխանը միանշանակ է եւ աներկբա՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու եւ այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լվատեսություն կա եւ ես վստահ եմ դրանում»:
Ըստ նրա՝ հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրությունն առավել եւս, բայց հենց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց:
«Սա Հայաստանի բնակարանային երբեւէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12,6 տոկոսը: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք բնակարնաշինությունն այսպիսի ծավալ չի ունեցել»,-ասել վարչապետը՝ նշելով, թե սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ տասնայկ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում:
«Իմ գնահատմամբ, դա նշանակում է եւ կարող է նշանակել մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է եւ իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու եւ արարելու հնարավորությու են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել կամ կառուցել: Մարդիկ հավատում են կառավարության «ապագա կա» կարգախոսին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ կառավարության պատասխանատվությունը ունի միայն մեկ արտահայտություն, դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։ Ու քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն` խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Հարցերի հարցը հետեւյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի: Այս հարցն ունի երկու երես. Առաջինը, որքանով Ադրբեջանի գործողությունները գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ երկրորդ, հատկապես 44-օրյա պատերազմից հետո եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, դրանք որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»,–ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք պետք է մարդկանց բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք իրենց կհասկանան. «Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ