Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Ադրբեջանցիների «վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսեւորումները»՝ հայ մարզիկների հանդեպ. Առավոտի հիշեցումը 04/17/2023   11:16  |  ԼՐԱՀՈՍ

«Առավոտ»-ը գրում է.

«Մինչ հայությունը հատկապես «ֆեյսբուքում» ծանր բանավեճերի մեջ է, թե արդյոք Արամ Նիկոլյանը ճի՞շտ արեց, որ այրեց Ադրբեջանի դրոշը, արդյոք նա նախկի՞ն է, թե ներկա, արդյոք դրանով նա բարձրացրե՞ց, թե իջեցրեց Հայաստանի վարկանիշի նշաձողը, Aravot.am-ը որոշել է հիշեցնել ադրբեջանական կողմի մի շարք հայտնի արարքներ, որոնք ոչ միայն «հակասպորտային» են, այլև հակահայ ու հակամարդկային, միաժամանակ՝ խրախուսված այդ երկրի բարձր ղեկավարությունից։ Հայերին ոչ մեկ անգամ «վանդալիզմի» մեջ մեղադրող մեր հարևանների մասնակցությամբ մի քանի տասնյակ, եթե ոչ ավել ցայտուն դեպքեր կան՝ ինքնին փաստող, թե որքան խորն է հայատյացության ակունքն այդ երկրում ու հասարակությունում։ Եվ խոսքը դեռ միայն սպորտի մասին է։ Ընդ որում, նման դեպքեր եղել են դեռևս սովետական Ադրբեջանի տարիներին և դրանց մի մասը, ցավոք, հասանելի չեն դարձել լայն հանրությանը։

Օրինակ․ 1984թ․-ին «Արարատ»-ի և Բաքվի «Նևթչի»-ի միջև խաղի ժամանակ ադրբեջանցիները շրջափակել էին մարզադաշտը ու հայ մարզիկներին սպանելու կոչեր էին անում։ Նրանց խմբերը շուռ են տվել ու այրել ոստիկանական մեքենա, քաղաքում ջարդեր հրահրել։ «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է տարհանել մարզադաշտից։ Մեկ անգամ չէ, որ «Արարատ»-«Նևթչի» խաղերը բախումներով են ուղեկցվել։

1985թ․-ի խաղերից մեկից առաջ Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցի առիթով ադրբեջանցիները Բաքվում թռուցիկներ էին տարածել։ Ապրիլի 21-ի խաղն անցել է ոստիկանների խիստ հսկողության ներքո, սակայն հանդերձարանում, այնուամենայնիվ, ձեռնամարտ է տեղի ունեցել։ Կարդացեք նաև Ադրբեջանցի ծանրորդներին դիմավորում են նույն կազմակերպությունից, որը «էկոակտիվիստներ» է ուղարկում Լաչինի միջանցք Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով. Նիկոլ Փաշինյան «Ներքին ու արտաքին թուրքերը զավթում են այն, ինչ հնարավոր է»․ հերոսների ծնողները Կապանում են

Գանք մեր օրեր․ 2005թ․–ի նոյեմբերին Կիպրոսում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիկները հանկարծակի հարձակվել են Հայաստանի հավաքականի վրա: Մինչ այդ ադրբեջանցիները մի կողմ են հրել կիպրոսցի պատանուն, որի ձեռքերում «Հայաստան» ցուցանակն է եղել: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան այս միջադեպի համար Ադրբեջանին 1 տարով որակազրկեց։

2006թ․ հունվարին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչ խաղից Բաքվի «Նևֆչիի» հետ` խուսափելու համար «քաղաքական և այլ ենթատեքստերից»։ Ինչպես հայտարարել է «Փյունիկ»-ի այդ ժամանակվա փոխնախագահ Կարեն Հարությունյանը,  նախորդ տարի՝ 2005թ․-ին, «Փյունիկ»-«Նևֆչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած երկրպագուների համար:

«Դեռևս «Փյունիկ»-«Շախտյոր» խաղի ժամանակ ներկա էին մեծաթիվ ադրբեջանցի երկրպագուներ, և արդեն այն ժամանակ հայտարարություններ էին հնչում մահու և կենաց պայքարի, հաշվեհարդարի մասին»,-ասել է Կարեն Հարությունյանը։

2011թ․ հոկտեմբերին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են մարզահամերգային համալիր, քարեր գցել հայկական պատվիրակության ուղղությամբ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն, հերքեց հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հարձակում հայ մարզիկների վրա։

Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է․ «Երբ կա հայ-ադրբեջանական չլուծված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից, մենք չենք հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։

2015թ․ ապրիլին ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովը Սամբոյի աշխարհի գավաթի պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգը հնչելիս ցուցադրաբար կքանստել է։ Ադրբեջանական սպորտի պատասխանատուները սա ոչ միայն չդատապարտեցին, այլև մարզիկի արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացրին։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում։

2016թ․-ի մայիսի 12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող «Քունգ-ֆուի» Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի մարզիկների ու նրանց երկրպագուների միջև: Արցախցի Դավիթ Պետրոսյանին պարտված Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, ինչին միացել են ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները՝ մահակներով: Միջադեպը կրկնվել է մայիսի 16-ին։

2019թ․ մայիսին պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե «Արսենալի» այդ ժամանակվա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ժամանել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու: Սակայն «Արսենալը» հայտարարեց, որ անհրաժեշտ երաշխիքներ չի ստացել՝ Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Այս պատճառով Մխիթարյանը Բաքու չգնաց։

2018թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացել է «ACB Promotion» մարտեր առանց կանոնների մրցաշարը՝ Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասնակցությամբ։ «First Armenian Front» երկրպագուների խմբի Facebook-ի էջի հաղորդմամբ՝ Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել ՀՀ-ի և Արցախի դրոշները: Երկրպագուների միջև ձեռնամարտ է եղել, ադրբեջանցիները փախել են։ Տիմուր Նագիբինը Գեորգի Կարախանյանին պարտվելուց հետո որակազրկվել է, քանի որ հարվածել է Կարախանյանին։

2019թ․ հունիսին ուկրաինական ХарківTimes-ը գրել է, որ Խարկովի պետական ակադեմիայի  հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, որոնք ցանկացել են նրա սենյակում թմրանյութ թողնել։ «Տղաս պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով, ձյուդոյով։ Ուկրաինայի հավաքականի անդամ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր»,-լրատվամիջոցին ասել է հայրը։

2020թ․ փետրվարին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն: Հաղթանակը «չմարսած» ադրբեջանցի երկրպագուները դահլիճում մեջքով շրջված դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին:

2020թ․ հուլիսին ադրբեջանցիները կոտրել են ազատ ոճի ըմբիշ, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի «ինստագրամյան» էջը։

2021թ․ սեպտեմբերին հայ երկրպագուները Ֆրանսիայի Մարսել քաղաքում Եվրոպա լիգայի խմբային փուլի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղի ժամանակ պարզել են ՀՀ դրոշը։ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով երկրպագուներն իրեր են նետել հայ և ֆրանսիացի երկրպագուների վրա, ապա քաշքշուկ է եղել։ Ագրեսիվ թուրքերն ավանդապար ձեռքով ցույց են տվել «գորշ գայլերի» նշանը։

2022թ․ հուլիսին Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգևատրության ժամանակ Հայաստանի օրհներգը հնչելիս իջել է հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ 

2022թ․ հոկտեմբերին Ալբանիայում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ և ևս 2 փոքր ոսկե մեդալներ։ Պարգևատրման արարողության ժամանակ Էմրե Օզթուրքը Գարիկ Կարապետյանի հետ վիճելով՝ անընդհատ ձգտում էր Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը։ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ թուրք մարզիկն իջավ հարթակից, հետո հետ եկավ, ենթադրաբար, իր մարզչի խորհրդով։ Ոսկե մեդալը ստանալուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքը մեկնեց՝ շնորհավորելու արծաթը նվաճած Օզթուրքին, բայց վերջինս չարձագանքեց։ Տեղի ունեցավ հրմշտոց։

2023 հունվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հրապարակած տեսահոլովակի առնչությամբ։ Ադրբեջանին զայրացրել է այն փաստը, որ անվանի ֆուտբոլիստը պատկերել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 15/04/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում երեք հոգի է պայթել ականի վրա․ երկուսը մահացել են
13:17 15/04/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցի մարզիկները փակված են հյուրանոցում
10:21 15/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը. նրանք կվերադառնան Բաքու
23:26 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱրամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել․ Նարեկ Մանթաշյան
23:20 14/04/2023  |  ՔաղաքականԱլիեւը պատրաստ է մահապարտի դեր ստանձնել. ԱՄՆ-ն 2-րդ Ուկրաինան է ստեղծում՝ ի դեմս Ադրբեջանի (տեսանյութ)
23:55 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի իշխանությունը պետք է պատժվի իր հանցագործ զինվորականներին հովանավորելու համար. Արման Թաթոյան
20:32 13/04/2023  |  ՔաղաքականԳրեթե բոլոր հայ տղամարդիկ դառնալու են փաստացի լեգիտիմ թիրախ Ադրբեջանի համար․ Գեղամյան
16:13 12/04/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կարևոր է. ԵԱՀԿ գործող նախագահ
21:46 11/04/2023  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
21:26 11/04/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում նվազել են ցորենի արտադրությունն ու պաշարները

Արխիվ

[]