ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեփական կյանքը փրկելու համար անգործություն ցուցաբերելու և 20 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող հրամանատարին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել 04/17/2023 15:45 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում սեփական կյանքը փրկելու համար անգործություն ցուցաբերելու և դրա հետևանքով «Ցորի» զորամասի 20 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող հրամանատար Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Ցորի» զորամասի գործով դատական նիստը, որի ընթացքում գրավի միջնորդության դեմ առարկություններ են ներկայացրել հանրային և մասնավոր մեղադրողները՝ մեղադրող և տուժող կողմերը։
Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ դատարանում հարցաքննվում են վկաները։ Նախորդ դատական նիստին առանցքային վկաներից մեկի՝ Գևորգյանին տեղափոխող մեքենայի վարորդի, հարցաքննության ավարտից հետո Գևորգ Գևորգյանի պաշտպանը միջնորդեց մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Նախորդ նիստին մեղադրող և տուժող կողմը բարձրաձայնել էին միջնորդությանը ծանոթանալու անհրաժեշտության մասին, ըստ այդմ, նրանք առարկությունները ներկայացրել են այսօր։ Մեղադրող դատախազը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ նկատի ունենալով, որ քննության տվյալ փուլում դատակոչի ցուցակում ներառված 23 վկաներից հարցաքննվել է միայն 9-ը, հետևաբար, նրանց նկատմամբ Գևորգյանի կողմից անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը բարձր է։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը ևս առարկեց միջնորդության դեմ՝ արձանագրելով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդեցություն գործադրելով դեռևս չհարցաքննված վկաների նկատմամբ։ Փաստաբանի դիտարկմամբ՝ բացի մեղադրանքի ծանրությունից, պետք է հաշվի առնել նաև այն հագամանքը, որ գործում առկա տվյալների համաձայն՝ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը մինչև կալաավորվելը հանդիպումներ է ունեցել վկաների հետ, որոնք հիմնականում նախկինում իր ենթականերն են եղել։ Բացի այդ, վկաների մի մասը Գևորգ Գևորգյանի հետ փախուստի են դիմել մարտի դաշտից և նրանց արարքին իրավական գնահատական դեռևս տրված չէ։
Մեղադրող կողմի առարկություններից հետո պաշտպան Գոռ Գևորգյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված խոսել չէր կարող, ըստ այդմ, խնդրեց դիրքորոշում իրականացնել հաջորդ դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից