Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ձևավորել այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել ինքնիշխան և մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ. վարչապետ 04/16/2023   17:01  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։

Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր:

Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

հարգելի գործընկերներ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստին շահագրգիռ մասնակցության համար: Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը, որովհետև այն տեղի է ունենում Հանրապետության նախագահի, Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ և մենք հնարավորություն ենք ունենում յուրաքանչյուր հարցի մոտենալ տարբեր դիտանկյուններից և տեսանկյուններից: Երբեմն անում ենք արձանագրումներ, որոնք թեև մեզ համար կարող են չլինել նորություն, բայց այդ արձանագրումների վերահաստատումը կարևոր է քաղաքականությունների ճշգրտման առումով:

Ուզում եմ մեր քննարկման բովանդակությունն ամփոփել մի քանի կետերով: Առաջին, ի վերջո ո՞րն է մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Նման տնտեսությունը կարող է լինել և պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները և ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում, որովհետև առանց կրթության ոլորտի ներդրումների` այդ նպատակն իրագործելի չի լինի:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք այս իմաստով կրթություն ասելով նկատի ունենք և նախադպրոցական կրթությունը, և հանրակրթությունը, և մասնագիտական կրթությունն ու ուսուցումը, և բուհական ու ետբուհական կրթությունը: Շատ կարևոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաև տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է:

Եվ այս բոլոր գործողությունների նպատակը և ուղեկցող խնդիրն, ի վերջո, մեր երկրում միավոր աշխատուժի արտադրողականության բարձրացումն է և որպես սրա արդյունք` մեր երկրում բոլոր ոլորտներում նոր ստանդարտների որդեգրումը: Ինչպես նախկինում արձանագրել ենք, այսօր էլ արձանագրում ենք, որ բարձր ստանդարտներ ունեցող տնտեսությունը և երկրում ժամանակակից ստանդարտների գոյությունը բոլոր ոլորտներում, սկսած ոստիկանությունից` ավարտած սննդի անվտանգությամբ, ինքնիշխանությունն ապահովող կարևոր ատրիբուտ է, և սա կարևոր արձանագրում է:

Հաջորդ ֆունդամենտալ, հայեցակարգային խնդիրը, որ շատ կարևոր է, ըստ էության, հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումն է կամ Կառավարության քաղաքականությունը հարկեր վճարելու նոր մենթալիտետի ձևավորման վրա, ինչը նույնպես մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետև միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, ահա միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի: Սա նույնպես չափազանց կարևոր քաղաքական հարց է մեր Կառավարության համար:

Նաև քննարկեցինք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, որը մենք պատրաստվում ենք առաջիկայում ներդնել: Մեր քննարկումների կարևորագույն նպատակներից մեկն այն էր, որ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի, այդ թվում` սոցիալական ուղղություններով` կրթության, առողջապահության որոշակի ծախսեր անելու իմաստով:

Իհարկե, որպես տրամաբանական շարունակություն` մեր քաղաքական, ռազմավարական նպատակն է նաև, որպեսզի մարդկային ռեսուրսների զարգացման համար ստեղծենք բավարար, անհրաժեշտ տնտեսական, առողջապահական, կրթական, անվտանգային և մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս կարգի խորհրդակցությունները, քննարկումները մեզ համար չափազանց կարևոր են և Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի գործունեությունը ես համարում եմ արդյունավետ, ինչը չի նշանակում, որ մենք արդյունավետության պիկին ենք, բայց նշանակում է, որ այս քննարկումներն առնվազն շատ օգտակար են:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծարգո նախագահ Ձեզ, մեր խորհրդարանական գործընկերներին, մեր փորձագետներին, որոնք շատ շահագրգիռ մասնակցություն են ունենում, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և հաջողություն մաղթել մեզ` մեր երկրի առջև ծառացած և առկա խնդիրներն առավել արդյունավետ կերպով լուծելու գործում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:42 16/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱյնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ կայուն ֆինանսավորումն ինքնանպատակ չէ և չի շտկելու բոլոր խնդիրները․ Փաշինյան
12:00 15/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը փաստացի պատանդ է հանձնում ՀՀ֊ն՝ էն ակնկալիքով, որ իրեն կգթան և ինքը կմնա իշխանության. Ալեն Ղևոնդյան
11:27 15/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. aysor.am
08:43 15/04/2023  |  ՄամուլԿառավարության կասկածելի նախագիծը. «Ժողովուրդ»
08:20 15/04/2023  |  ՄամուլՓաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի. «Ժողովուրդ»
08:10 15/04/2023  |  Մամուլ...Երբ բոլոր «վարունգները» շարունակ թարս են աճում․ «Փաստ»
19:39 14/04/2023  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Սյունիքի հանձնումը կբարդի ԱԱԾ-ի վրա, այս անգամ կհեղինակազրկի ու կլուծարի ԱԱԾ-ն. Ազատամարտիկ
16:02 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում ենք տպավորիչ առաջնություն. Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին
08:08 14/04/2023  |  ՄամուլԳերմանիայում Նիկոլ Փաշինյանին շատ կոշտ զգուշացրել են «Հրապարակ»
20:43 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍՄիայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ «Մադրիդյան սկզբունքները» ԼՂ-ն հանձնելու մասին է, ամոթ է էլի վերջապես. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Արխիվ

[]