ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
...Երբ բոլոր «վարունգները» շարունակ թարս են աճում․ «Փաստ» 04/15/2023 08:10 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ունի ոչ նախանձելի, բայց կայուն այն հատկանիշը, որ եթե անգամ առերևույթ «լավ բան» են ուզում անել, ներողություն՝ որպես «լավ բան» են ուզում ներկայացնել, հանրագումարում ստանում են հակառակ արդյունք, այսինքն՝ «վատ բան»: Շատ վատ բան: Ավերիչ բան: Դա թերևս բոլոր պոպուլիստական իշխանությունների ախտանիշն է: Եվ դա ոչ թե «բախտի բան» է, այլ միանգամայն օրինաչափ, եթե չասվի՝ անխուսափելի հետևանք: Երբ ընդունվում էր, օրինակ՝ մոլեխաղերի գովազդն արգելելու որոշումը, տարբեր փորձագետներ զգուշացնում էին, որ մոլեխաղերի տարածումը զսպելու առումով այն թույլ էֆեկտ է ունենալու, փոխարենը կարող են տուժել գործունեության այլ ոլորտներ:
Հիմա ոչ թե վերացական փորձագետները, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է նկատում, որ վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հեռարձակողների ֆինանսական դրությունը: Մենք չէ, այլ Տիգրան Հակոբյանն է ասում. «Մոլախաղերի գովազդն արգելեցին, և հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրին մոտ 1 մլրդ դրամ»: Մենք պարզապես հավելենք՝ ոչ միայն հեռարձակողները, այլ ընդհանրապես լրատվական դաշտը: Ու այստեղ արդեն անխուսափելի հարց է ծագում. ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը:
Ըստ արգելքի որոշումն ընդունելու ժամանակ արված հայտարարությունների՝ երկրորդը: Բայց արի ու տես, որ մոլեխաղային կազմակերպությունների «շարժը» ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է լուրջ չափերով, մինչդեռ ԶԼՄ-ները միայն կորուստներ են ունեցել: Տիգրան Հակոբյանի խոսքը ուղղակի մի փոքր պետք է «խմբագրել»: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունը մյուս բոլոր առումներով «օ-քեյ» է: Ամենևին: Նույնիսկ հակառակը՝ այս իշխող ուժի գործունեությունը բոլոր ուղղություններով է անկումային: Բոլոր ընդունած օրենքներն ու որոշումներն են վնասաբեր, ավերաբեր: Եվ նման կառավարության ու խորհրդարանի ցանած բոլոր «վարունգները» մշտապես թարս են աճում և աճելու:
...Պոպուլիստական իշխանություն ունենալը թանկ «հաճույք» է, իսկ Հայաստանի դեպքում՝ մահացո՛ւ թանկ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․ 04․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ