Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

ՔԿ-ն բողոքում է, թե զոհված զինծառայողների հարազատներից ոմանք հանդես են եկել էմոցիոնալ հայտարարություններով,վիրավորել ՔԿ ներկայացուցիչներին 04/14/2023   12:36  |  ԼՐԱՀՈՍ

Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում պահանջներ են ներկայացրել  հանդիպելու ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ։ Այս մասին գրված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած պարզաբանման մեջ։

Այս կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։

Նշված անձանց կողմից մինչ այսօր ներկայացված՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ նախկին բազմաթիվ դիմումները ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից (որոշ դեպքերում՝ միասին) կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։

 Դրանց ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել  էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։

Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։

Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է։

Վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։

Վերջինս հիմնավորվում է նաև նրանով, որ տուժող ճանաչված անձինք հերթական հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեցին հետայսու առերեսում քննչական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ միջադեպին մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։

Բացի այդ, Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից։ Հաշվի առնելով վերջիններիս զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ լինելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափել է քննչական գործողության մասնակցելու համար նրանց հարկադրաբար ներկայացնելուն ուղղված միջոց ձեռնարկելուց։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում մյուս ծնողներին բացատրվել է նախաքննության ամբողջականությունն ապահովելու առումով այդ անձանց մասնակցության կարևորությունը։ Եվ չնայած ներկաները վստահեցրել են, որ այդ հարցում կաջակցեն վարույթն իրականացնող մարմնին, սակայն առ այսօր ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել։ 

Զուգահեռաբար ակցիա իրականացնող անձինք նախընտրել են, առանց անգամ վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների բավարարությունը հաշվի առնելու և դրանցից բավարար չափով տեղյակ լինելու, նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։ Բացի այն, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են, նաև ավելորդ անգամ փաստում են, որ նշված անձանցից ոմանց իրական նպատակը օբյեկտիվ իրականության բացահայտմանը նպաստելը և այդ նպատակով վարույթն իրականացնող մարմնին աջակցելը չէ։

ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում, անկախ համագործակցությունից նշված անձանց հրաժարվելու իրողությունից, վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:22 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ից ասել են զբաղված են ու չեն կարող իջնել. ՔԿ որեւէ պաշտոնյա չի հանդիպել ՔԿ շենքի մոտ գիշերած ծնողների հետ (տեսանյութ)
12:08 14/04/2023ՔԿ նախագահից սպասելիքներ չկան, բայց նա պարտավոր է իջնել ու հանդիպել զոհված զինծառայողների ծնողներին. Սոս Հակոբյան (տեսանյութ)
11:53 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների ծնողները գիշերել են ՔԿ-ի մոտ. նստացույցը շարունակվում է (ուղիղ)
22:13 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ նախագահը հեռացավ «թուրք», «դավաճան» վանկարկումների ներքո, նրա մեքենայի հետեւից շշեր նետվեցին (տեսանյութ)
21:56 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱմոթ, ամոթ, դավաճան, Ոստիկանները շղթայված պատ կազմեցին. ինչ է կատարվում քննչական կոմիտեի մոտ (տեսանյութ)
21:34 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍՊետական դավաճանները պետք է ենթարկվեն պատասխանատվության, այո, այդ մասով մտել ենք քաղաքականություն եւ ունենք ամբիցիա. Նաիրա Մելիքյան (տեսանյութ)
21:21 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԻրեն պետք էր պարտություն, տարավ պարտության ու մեր երեխեքին կոտորեց, ցավն այն է, որ կան ծնողներ, որոնք չեն պայքարում իրենց երեխաների արյան համար. Էդուարդ Եղիազարյան (տեսանյութ)
21:11 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍՏանեն երեխեքի գլուխը ուտեն, Արցախը հանձնեն ու հիմա էլ մեր տարածքը հանձնեն, լավ հետո՞. զոհված զինվորի մայր (տեսանյութ)
20:54 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե թուրքը սպանել էր խաղաղ բնակչի, ապա նույն հաջողությամբ այդ թուրքը տաքսիով կարող էր գալ Երեւան, ոչ մի գյուղ, քաղաք ապահով չէ. զոհված զինվորի հայր (տեսանյութ)
20:39 13/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսքան արհամարհվեցինք այս երկրում, մի ոստիկանի չափ ծնողը չկա՞. զոհված զինվորի հայր (տեսանյութ)

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]