ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած պահի կա հարձակման վտանգ. հասարակությանը պետք է տեղեկացնել սպասվելիքի մասին ու լրջորեն դիմակայության պատրաստվել. Ավետյան 04/14/2023 14:45 | ԼՐԱՀՈՍ
Հասարակության շրջանում զգալի լարվածություն ու անորոշություն կա, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ թշնամին ցանկացած պահի կարող է հարձակվել։ Այդ վտանգը կար ու Տեղի դեպքերից հետո այն ավելի է մեծացել։ Հասարակության հետ աշխատել է պետք, որպեսզի իմանա, թե ինչ է անելու հնարավոր էսկալացիայի դեպքում, այլապես խուճապ կտարածվի, ինչն էլ անդառնալի հետևանքներ կունենա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման հնարավորությանը, որի մասին նաև ԱԽ քարտուղարն է երեկ հայտարարել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Եթե թշնամին հարձակվի, մարդիկ առաջինը մտածելու են իրենց ընտանիքները հանելու մասին, քանի որ լիովին գիտակցում են, որ պաշտպանունակ չենք։ Բնակչությունը սեպտեմբերի 13 է տեսել... Դա միանշանակ, շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու. թշնամին անմիջապես օգտվելու է առաջացած խուճապից։ Որպեսզի դրանից խուսափենք, ոչ թե ուղղակի պետք է հայտարարվի, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, այլ ժողովրդին նախապատրաստել, իրազեկել, թե ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում ու ինչ պետք է անի ինքը։ Այստեղ առանցքային նշանակություն ունի կազմակերպված դիմակայությունը»,-ասում է Ավետյանը։
Գեղամասարի նախկին համայնքապետը, ով ունի նաև կազմակերպչական մեծ փորձ, շեշտում է՝ քիչ չկան համարձակ, կռվող տղաներ, բայց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք ոչինչ չեն կարողանա անել, քանի որ չգիտեն՝ ինչ անել։
«Եթե ավտոմատով կռվելն արդյունավետ լիներ, թեկուզ այդպես կանեիք, բայց, հասկանու՞մ եք, ներկայումս պատերազմում որոշիչը հրետանին ու անօդաչուներն են։ Դու տանդ նստած, թշնամուն չես տեսնում, բայց «սնարյադը» գալիս, ընկնում է տանդ վրա ու տրաքացնում։ Ու Աստված գիտի, թե ով կփրվի, ով՝ չէ։ Ըստ այդմ՝ բանակը լրջորեն պետք է պատրաստվի դիմակայության՝ հեռահար հարվածներով հակառակորդին համարժեք պատասխանելու համար, հասարակությունն էլ օգնի, լրացնի նրան։ Այսինքն՝ համակարգված լուրջ աշխատանք պետք է տարվի, իսկ դա առանձին անհատներով չի լինի, պետությունը պետք է կազմակերպի, հրահանգավորի, թե ով որտեղ ինչ է անելու էսկալացիայի դեպքում»,-նշում է մեր զրուցակիցը։
Հաճախակի հնչող հայտարարությունները, թե, իբր, զենք չունենք, ինչպես նաև սեփական մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու մոլուցքը, ըստ Ավետյանի, հեքիաթներ են, որոնցով երկրի ներկա ղեկավարությունը փորձում է սեփական բաղթողումներն ու սխալները կոծկել ու արդարանալ։
«Առաջ թասիբ կար, համախմբվածություն կար...Հիմա չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Եթե Վարդենիսը թշնամին գրավի, Երևանում ապրողներից շատերի «վեջը չի լինելու», նույն կերպ՝ եթե Տավուշը գրավեն, Վարդենիսում ապրողների «վեջը չի լինելու»... Մեր ամենամեծ թուլությունը, ողբերգությունը դա է։ Մարդիկ չեն գիտակցում, որ, եթե Արցախը կորցնենք, ապա հայկական պետությունը, պետականությունն անմիջապես կորցնելու ենք... Դրա համար եմ ասում, որ հաշվարկել է պետք թշնամու քայլերն ու լրջորեն նախապատրաստվել հակահարվածի։
Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է սպասվում։ Կա՛մ այս ամենը պլանավորված էր ու ըստ պլանի առաջ է գնում, դրա համար էլ ոչինչ չեն անում իշխանությունները, կա՛մ էլ այնքան թույլ ու անկարող են զգում իրենց, որ չեն կարողանում դեմն առնել։ Երկու դեպքում էլ շատ վատ վիճակում ենք, բայց ես հակված եմ առաջին տարբերակին...»,-ասում է Ավետյանն ու հավելում, որ ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ ունեցած անվստահությամբ հանդերձ՝ էլի պատրաստ է համախմբվել նրանց շուրջ, եթե վերջիններս գործի անցնեն ու սկսեն լուրջ քայլերով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը։
Ավետյանը ցավով փաստում է՝ ներկա դրությամբ ոչ մի լուրջ քայլ չի արվում նշված ուղղություններով. դրա վառ ապացույցն էլ երեք օր ՀՀ տարածքում ազատորեն շրջած ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերումն էր քաղաքացիների և ոչ թե պատկան մարմինների կողմից...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ