ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրիշ էր Մկրտիչը...Ասում էր՝ ես Եռաբլուրում սրբություններ ունեմ, չեմ կարող թողնել ու գնալ երկրից. մանկության ընկերուհին պատմում է հետախույզ «Մգրո»-ի մասին 04/12/2023 14:38 | ԼՐԱՀՈՍ
Տեղ գյուղում ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, ադրբեջանական «Յաշմա»-ի ահ ու սարսափ, Մկրտիչ Հարությունյանին՝ «Մգրո»-ին, հայրենի Թալինում բոլորն էին ճանաչում։ Խիզախ էր, հայրենասեր ու համեստ։ Դպրոցն ավարտելուց հետո Երևան էր տեղափոխվել։ Սովորել ու ավարտել էր Եվրոպական համալսարանի «Միջազգային հարաբերություններ»-ի ֆակուլտետն ու Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան։ Շատ էր սիրում կարդալ, գրեթե միշտ «Պատմություն» էր կարդում։
Թեև երկար ժամանակ Մկրտիչը տեղափոխվել էր Երևան, սակայն կապը հարազատ քաղաքի ու համաքաղաքացիների հետ պահում էր։ Ուշ-ուշ էր այցելում հորն (խմբ._ մայրը երիտասարդ տարիքում է մահացել) ու թալինցի հարազատներին, ընկերներին... 34 տարեկան էր Մկրտիչը՝ ընտանիքի երեք զավակներից ավագը...
«Մգրո»-ի մասին տեղեկությունները «Փաստինֆո» (https://www.pastinfo.am/hy/)-ին հայտնում է մանկության ընկերուհին՝ Տաթևը։ Միասին են մեծացել, ամեն օր իրար հետ խաղացել, միասին դպրոց գնացել...
Շատ է ուզում երկար խոսել, շատ պատմություններ պատմել սիրելի եղբոր, մանկության ընկերոջ մասին, բայց արցունքները խեղդում են կոկորդը...
«Վերջին անգամ փետրվարին եմ տեսել՝ եղբոր նշանադրության օրը... Ինքը յուրահատուկ էր... Իրեն բոլորն էին ճանաչում։ Բոլորս իրենով հպարտանում էինք։ Չեմ հավատում, որ Մկրտիչն այլևս մեզ հետ չէ։ Ես միշտ մտածել եմ, որ ինքը հզոր է, որ իր հետ չի կարող վատ բան պատահել»,- պատմում է Տաթևը...
Մինչև 44-օրյա պատերազմը ինքնատիպ հումորով, կյանքով լեցուն ու ժպտադեմ էր Մգրոն, պատերազմից հետո ավելի սակավախոս ու մտահոգ էր դարձել...
«44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում էր կռվել, սեպտեմբերի 13-ին ևս ոսոխի դեմ փայլուն մարտ էր վարել։
«Մի առիթով Յաշմա»-ի հետ բանակցությունների ժամանակ ադրբեջանցիներն ասել էին, որ իր աչքերը չեն կարողանում մոռանալ... 44-օրյայից հետո ավելի քչախոս էր դարձել, միշտ մտածկոտ էր, լուռ։ Սիրում էր, շատ էր սիրում իր գործը։ Այնքան էր սիրում, որ ընտանիքից շատ գնահատեց»,- դողացող ձայնով ասում է Տաթևը...
Երկու անչափահաս դուստր ուներ Մկրտիչը՝ 6 և 8 տարեկան ու շա՜տ ընկերներ Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում։ Դրսում բնակվող ընկերները հաճախ էին համոզում, որ ծառայությունը թողնի, ինքն էլ Հայաստանից տեղափոխվի, բայց չէր գնում։ Շատ էր սիրում հայրենիքը...
«Երբեք չէր խոսում երկրի վիճակի մասին, երբ առաջարկում էին գնալ, ասում էր՝ ես «Եռաբլուր»_ում սրբություններ ունեմ, որոնք չեմ կարող թողնել ու գնալ։ Ուրիշ էր Մկրտիչը...»,- պատմում է մանկության ընկերուհին։
...Երկար սպասեցնել չտվեց մարտական ընկերներին Մկրտիչը... 11.04.23-ին ինքն էլ գնաց միանալու «Եռաբլուր»-ում ամփոփված իր սրբություններին։ Գնաց, որ մենք շարունակենք ապրել, որ վրեժի ծով դառնանք ու իր կիսատ գործն ավարտին հասցնենք...
Արփի Ռափյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ