ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենրիկը, կարծես, իրենց տան երկրորդ հայրը լիներ. չափազանց նվիրվող ու արարող մարդ էր իր տեսակով. դասընկերուհին՝ երեկ զոհված Հենրիկ Քոչարյանի մասին 04/12/2023 15:05 | ԼՐԱՀՈՍ
Տեղի մոտակայքում երեկ զոհված Հենրիկ Քոչարյանը Վայքից էր, պայմանագրային զինծառայող ու, ընդամենը, 26 տարեկան... 44-օրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում կռված, բազմաթիվ սխրանքներ գործած հայորդու կորստի հետ չեն կարողանում համակերպվել նրան ճանաչողները։
Հենրիկի հետ նույն մանկապարտեզ հաճախած, դպրոցում նույն նստարանին նստած Լիլիթը չի ուզում հավատալ, որ դասընկերն այլևս ֆիզիկապես չկա...
«Հենրիկն այնքան նվիրվող մարդ էր. ընտանիքին, ընկերներին անմնացորդ նվիրվող տեսակ էր։ Դասարանի ամենահամեստն էր, բոլորը սիրում էին նրան։ Ինքն այնքան վեհ արժեքներ էր կրում դեռ փոքրուց, որ մենք չէինք էլ հասկանում... Եթե մնացածները դասերից հետո մնում, շփվում էին իրար հետ, ինքն անմիջապես տուն էր շտապում, որ փոքր քրոջը նայի, մայրը գնա աշխատանքի։ Ինքը, ոնց որ, իրենց տան երկրորդ հայրիկը լիներ։ Ամբողջ կյանքում արարել է ու այն ժամանակ, երբ իր տարիքակիցները կյանքն էին վայելում, ինքը գիշեր-ցերեկ աշխատում էր, որ օգնի ընտանիքին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Լիլիթը։
Հուզմունքը կոկորդում խեղդելով՝ Լիլիթը զարմանքով ավելացնում է. «Ինչպե՞ս կարող է մարդ 44 դժոխային օր անցկացնելուց հետո շարունակել ծառայել՝ այն էլ այդքան վտանգավոր վայրում։ Հենրիկն ու իր նմանները կա՛մ անվախ են, կա՛մ չափազանց հայրենասեր։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող էր վերադառնալ ծառայության պատերազմում երկու անգամ վիրավորվելուց հետո։ Դա, երևի, հոգեբանություն է. ոչ թե գումար վաստակելու հարց է, այլ հայրենիքը չափից շատ սիրելու...»։
Հենրիկի դասընկեր Գևորգն էլ մեզ հետ չկարողացավ խոսել. հուզմունքը շատ մեծ էր...Ընդամենն ասաց հետևյալը. «Մենք դասարանով մի մեծ ընտանիքի պես էինք... Հիմա այնպիսի զգացողություն է, ոնց որ ընտանիքի անդամ կորցրած լինեմ... Կներեք, հետո կխոսենք, հիմա չեմ կարող...»։
Հենրիկ Քոչարյանը տան ավագն էր, ամուսնացած չէր, ուներ լեյտենանտի կոչում։
Հիշեցնենք, որ երեկ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական ստորաբաժանումները սադրել, այնուհետև կրակ են բացել ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող մեր զինծառայողների վրա։ Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս զոհ, վեց վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ