ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքը և ԵՄ հայտարարությունը․ Զաքարյան 04/12/2023 19:15 | ԼՐԱՀՈՍ
Փորձենք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին: Նախ հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
««…Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»։
Այս նախադասությամբ ԵՄ-ն արդարացնում է Ադրբեջանի սադրանքը ու մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ սահմանազատման բացակայության պատճառով է տեղի ունեցել “միջադեպը”: Հետաքրքիր է, իսկ ուր էր Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ԵՄ-ն, երբ 2021թ-ից սկսած բազմաթիվ տեղերում հակառակորդը խախտել է այսպես կոչված 1991թ. գիծը:
«…Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին»։
Այս միտքը նորից գալիս է հուշելու, որ Պրահայում Նիկոլը ի հաշիվ Արցախի, պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց հիմա նույնիսկ այդ հակահայկական պայմանավորվածությունը Ալիևը չի հարգում ու չի բավարարվում: Իսկ Բրյուսելին բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ կզոհի Հայաստանը: Փաստորեն, Բրյուսելը ևս սպասում է Հայաստանի նոր զոհաբերություններին: Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա, երբ 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 23 սահմանազատման մասին եռակողմ հայտարարություն ես ստորագրում Մոսկվայի միջնորդությամբ, իսկ հետո գնում նույնը փորձում ես անել Բրյուսելի միջնորդությամբ՝ բնականաբար մնում ես առանց միջազգային երաշխիքի: Արդյունքում երկու կողմն էլ թքած են ունենում քեզ հետ համագործակցության լրջության վրա: Դրա համար է Նիկոլը ողբում, որ եթե վաղը խաղաղության համաձայնագիր կնքի Բաքվի հետ, միևնույն է միջազգային հստակ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Այս իրավիճակում ԵՄ-ն օգտվելով առիթից, իր բնականաբար ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Դրա համար էլ կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է “աջակցել” այդ գործընթացին:
Հայտարարության վերջում նշվում է, որ ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի ԵՄ-ն, ապա ինչո՞ւ երեկվա ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով, թե՞ գործ ունենք հերթական «Face-saving»-ի հետ:
Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ