ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները մոտեցել և պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքը, մերոնք արժանի պատասխան են տվել և այդ պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել. Խաչատրյան 04/12/2023 12:02 | ԼՐԱՀՈՍ
Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չեն եղել։ Դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել։ Դիրքային իրավիճակը պահպանվել է, ինչպես եղել է մինչև մարտական գործողությունները։ Որևէ փոփոխություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ Տեղում, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրագրողի դիտարկումը, որ ՊՆ հրապարակած տեսանյութի համաձայն՝ երևում է, որ ադրբեջանական «պիկապը» մոտենում է հայկական դիրքերին, սակայն հայկական կողմը կրակ չի բացում, արդյոք հրաման կա «չկրակելու», հունից հանեց ՔՊ-ական պատգամավորին. «Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք»»:
Խաչատրյանի խոսքով՝ բանակը երեկ իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է: Պատգամավորն ընդգծեց, որ մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել, իհարկե, մարտական գործողություններն ավարտվել են մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է, դժվարությամբ, բայց փայլուն կատարել է ու շատ լավ է, որ այս պահին խաղաղություն է ու անդորր:
Հարցին՝ ի՞նչ են բանակցում, պատգամավորը հեգնանքով արձագանքեց. «Ասում են՝ եկեք Արցախը տանք ձեզ. չգիտե՞ք՝ ինչ են բանակցում, ինչ են պահանջում, ամեն ինչ անում են, որ մեր ինժեներական աշխատանքները չիրականացվեն, այնտեղ շատ լուրջ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ինչը ադրբեջանցիների դուրը չի գալիս»:
Մարտը դադարեցնելու հարցում որևէ միջնորդություն չի եղել. դադարեցվել է ՀՀ ու Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների խոսակցությունների ու բանակցությունների արդյունքում. «Հարցն այսպես է դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերազմ, թե դադարեցվում է ու դադարեցվել է: Դադարեցման մեջ, վստահ եմ, մեծ դեր է ունեցել երեկվա դիրքերում ամուր կանգնելն ու պատասխան հարված տալը», - հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ