ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա. այդ պաշտոնյան պատրա՞ստ է այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար. Չալաբյան 04/12/2023 10:50 | Մեկնաբանություն
Երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքնություն է պահանջում՝ կարծում է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:
Միևնույն ժամանակ, երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքնություն է պահանջում:
Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում՝
ա) Տեղ գյուղի հանդիպակած հատվածը նախկինում գտնվում էր Լաչինի միջանցքի անմիջական շարունակության վրա, և փաստացի՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այն, որ նրանք այդ հատվածից պետք է դուրս գան և վերատեղակայվեն դեպի հարավ, հայտնի էր առնվազն մեկ տարի առաջ: Ինչ՞ու այդ ընթացքում Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, դիրքեր չեն ստեղծվել, տեղի չի ունեցել անհրաժեշտ պատրաստություն՝ նրանց հայկական ուժերով փոխարինելու համար, և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատու;
բ) Տեղից դեպի Կոռնիձոր ռուսական խաղապահների վերատեղակայումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին: Ինչ՞ու գոնե մի քանի օր առաջ այդ հատվածում չեն տեղակայվել հայկական ուժեր, ինչ՞ու է թույլ տվել թշնամական զորքերի անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Կոնկրետ ո՞ր պաշտոնյան է թերացել կատարելու իր սահմանադրական պարտավորությունները, թույլ տալով, որ մեր երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ անարգել ոտնահարվի, և ե՞րբ է նա պարզվելու ու պատասխանատվության կանչվելու:
գ) անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետի պաշտոնում գտնվող անձը հայտարարեց, որ Տեղ գյուղի հատվածում էական բարելավումներ են տեղի ունեցել, և ամեն ինչ արվում է՝ էսկալացիայից խուսափելու համար: Տեսագրության կադրերից երևում է, որ թշնամին մեր տաևածքում անարգել ամրաշինական աշխատանքներ է կատարում, մեր դիրքից 100 մետր հեռավորության վրա, և նրան ոչ ոք չի խոչընդոտում, ենթադրաբար «էսկալացիայից խուսափելու» համար: Հետո էլ թշնամական մեքենան անարգել մտնում է մեր դիրքը, լկտի սադրանք սարքում, հետո էլ դիմահար կրակով սպանում մեր տղաներին, և միայն դրանից հետո համարժեք պատասխան ստանում: Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդ՞ոք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար:
Ես առաջարկում եմ տիկին Գլխավոր դատախազին, որը դեռ երեկ խրոխտ տեսքով քրեական հետախնդում էր նախաձեռնում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, նույն հետևողականությամբ քրեական հետաքնություն նախաձեռնել պարզելու, թե գործող իշխանության որ պաշտոնյաների գործողությունների կամ անգործության արդյունքում ենք մենք շարունակում հայրենիքի տարածքներ և մարդկանց կյանքեր կորցնել, և մասնավորապես, ով է պատասխանատու տվյալ դեպքի համար, երբ առնվազն չորս մարդկային կյանք ենք կորցել թշնամու դիմահար կրակից:
Քանի որ այս տիկնոջից լուրջ արդարադատություն չեմ ակնկալում, խոստանում եմ ինքս հետամուտ լինել այս հարցերի պատասխանները ստանալուն, և ի վերջո մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն: Մինչ այդ, կոչ եմ անում մեր զինվորականներին՝ ենթարկվելու միայն Սահմանադրությանը, և աննահանջ պաշտպանելու մեր երկրի սահմանները, դա է միակ երաշխիքը, որ թշնամին անարգել չմտնի մեր դիրքերը, և դիմահար չսպանի մեր եղբայրներին»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից