ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի խորհուրդ լրագրողին` Նիկոլին մի գերազանցիր, ամոթ է. Գեղամ Նազարյան 04/12/2023 23:00 | ԼՐԱՀՈՍ
Մեծագույն անբարոյականություն եմ համարում փորձերը՝ մոլորեցնել հանրությանը եւ տպավորություն ստեղծել, թե ես այս կամ այն պատճառով աշխարհին այլ կերպ, Նիկոլի գործողություններին էլ բոլորովին այլ կերպ եմ նայում, քան նախկինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Մեծագույն ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով այսօր մասնակից դարձան իմ` հերոս Աբգարի հոր դեմ կազմակերպված զազրելի արշավին։ Կատարվածը ցավալի էր, թե իր բնույթով, թե չհասկացվածությամբ, թե, ցավոք, ուղղորդմամբ:
Լրագրողի եւ լրատվամիջոցի հետ վիճելու ցանկություն եւ մտադրություն չունեմ, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ լրատվամիջոցներում։ Պարզապես մի խորհուրդ լրագրողին` Նիկոլին մի գերազանցիր, ամոթ է, արժանապատիվ չէ։ Վերնագիր ստանալու համար ծանր մեղքի տակ մի մտիր։
Իսկ հիմա բուն հարցի մասին , համարո՞ւմ եմ Նիկոլին դավաճան թե ոչ: Նիկոլի գործողությունների, քայլերի, արկածախնդրության հետեւանքները չսպիացող վերք է պատճառել ինձ, իմ ընտանիքին, հազարավոր մեր նման ընտանիքներին։ Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճանը։
Մեծագույն անբարոյականություն եմ համարում փորձերը մոլորեցնել հանրությանը եւ տպավորություն ստեղծել, թե ես այս կամ այն պատճառով աշխարհին այլ կերպ, Նիկոլի գործողություններին էլ բոլորովին այլ կերպ եմ նայում, քան նախկինում։
Որեւէ մեկին, անգամ իմ դեմ սկսած արշավի հրամանատարին, մասնակիցներին չեմ մաղթում կամ ցանկանում այն, ինչ ես ու իմ կինը, իմ դուստրն ու որդին զգալու են մինչեւ կյանքի վերջ։
Կրկնում եմ, Նիկոլն ինձ համար ավելին է քան դավաճան։ Հայոց լեզվում չկա բառ , որով ես կամ ինձ նման տասնյակ հազարավոր ծնողներ կարող ենք նկարագրել այն ինչ զգում ենք, այն ինչ մտածում ենք Նիկոլի մասին։
Մի մտեք այնտեղ որտեղ սարսափելի ցավ է, մի գնահատեք դիմացինի կորստյան չափը եւ այդ կորուստը բերողի հանդեպ նրանց ունեցած վրեժը կամ նրանց ընկալումը դրա նկատմամբ: Եթե մեկին բառեր են պետք կրկնեմ այդ բառերը նորից ՝ Նիկոլը ձեզ համար պարզապես դավաճան է, իսկ ինձ համար ավելին քան դավաճան:
Հուսամ վերնագիր տարածող հայերը իրենց մեջ ազնվություն կգտնեն տարածել նաեւ սա: Հուսամ այս նյութի հեղինակ լրատվամիջոցը եւս գրառումս կտեղադրի ու նույն ջերմեռանդությամբ կտարածի։
Բոլորիդ ընտանիքներին երջանիկ ընտանեկան կյանք եմ ցանկանում: Այնպիսի կյանք, որբեք չզգաք, թե ինչ է զգում Գեղամը, Դավիթը, Վաչագանը, Հակոբը, Դարչոն, Գեւորգը, Սիմոնը, հազարավոր այլ հայրեր։
Աբգարս ինձ հուշում է` ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։
Իսկ իմ խոսքերին կասկածողները թող նայեն Աբգարիս խաչքարին ու մեկ անգամ եւս խորը մտածեն, թե ինչ են անում։
Աստված պահապան ու օգնական մեր երկրին ու ազգին»,- գրել է Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ