ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգի զգացողությանը հաղթում է սեփական տանն ապրելու ցանկությունը․ Քրիստինե Վարդանյան 04/12/2023 23:39 | ԼՐԱՀՈՍ
Բոլոր բնակավայրերում հարցուփորձից հետո, պարզվում է, որ այս նարատիվները սնուցող նյութեր մարդիկ հիմնականում կարդում կամ դիտում են սոցիալական ցանցերի կասկածելի աղբյուրներից, որոնց համար ընդհանուր է 4 երևույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Մի քանի արձանագրում Տեղ գյուղի և սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում.
1. Թշնամու հետ խաղաղության քարոզը դեռևս լայն արձագանք չունի մարդկանց շրջանում: Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հասկանում է թշնամուց եկող սպառնալիքը և փնտրում է ուղիներ դրան դիմագրավելու համար: Ադրբեջանի ամեն հերթական ագրեսիա ամրապնդում է այս մտայնությունը:
2. Ռազմական ագրեսիան չի սահմանափակվում միայն տարածքների գրավմամբ:
Տեղ գյուղում, օրինակ, այսօր թեև բաց են եղել դպրոցները և ուսուցիչները եղել են աշխատավայրում, իրավիճակով պայմանավորված բնականոն դասապրոցես ամեն դեպքում չի ստացվել իրականացնել:
Կտրուկ ավելացել են անորոշությունները և ռիսկերը. ինչպե՞ս պետք է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, ինչպես պետք է շարունակել կյանքը գյուղում նոր պայմաններում. սրանք հարցեր են, որը տալիս է յուրաքանչյուր բնակիչ:
3. Ընդհանուր առմամբ բացակայում է արձանագրումը, որ իրավիճակը փոխելու ամենամեծ ռեսուրսները ունեն պետական բարձր պաշտոն զբաղեցնողները, իշխող խմբակցությունը: Մարդիկ հավասար ակնկալիք ունեն բոլորից, որովհետև դիմագրավում են գոյաբանական մարտահրավերների և առանց խտրության ակնկալում են օգնություն բոլորից: Միևնույն ժամանակ մեծ անվստահություն կա բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր ի սկզբանե, պետք է լինեն այս հարցերի հասցեատերերը:
Բոլոր բնակավայրերում հարցուփորձից հետո, պարզվում է, որ այս նարատիվները սնուցող նյութեր մարդիկ հիմնականում կարդում կամ դիտում են սոցիալական ցանցերի կասկածելի աղբյուրներից, որոնց համար ընդհանուր է 4 երևույթ.
1. լոյալությունը կամ սատարումն իշխող ուժին
2. Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգի նվազեցումը
3. հակառուսականությունը
4. Ոչ իշխանական ուժերի նկատմամբ ատելության սերմանումը
4. Ամեն դեպքում, հատկապես այսպիսի իրավիճակներում, մարդիկ կարևորում են իրենց նկատմամբ դրսևորած ցանկացած ուշադրություն:
Հ. նկարն այսօր Տեղ գյուղ այցելությունից է: Այստեղից մի քանի հարյուր մետր այն կողմ ՀՀ սահմաններ ներխուժած ադրբեջանական ուժերն են, իսկ գյուղի բնակիչները, որոնք ամեն քայլափոխի տեսնում են այդ պատկերը, իրենց այցելած մարդկանց հրավիրում են շախմատ խաղալու, փեթակներին այցելելու, սուրճ խմելու, որովհետև վտանգի զգացողությանը հաղթում է սեփական տանն ապրելու ցանկությունը»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ