ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը. Գեղամյան 04/12/2023 11:42 | Մեկնաբանություն
Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու
Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։
◾️Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։
◾️Երեկ հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի և արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ։
◾️ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ մենք երեկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թե դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը։
◾️ՀՀ դե-ֆակտո կառավարությունը միայն չի կատարել իր վրա դրված գլխավոր պատասխանատվությունը՝ մեր պետության սահմանների պաշտպանությունը, այլև ամենօրյա ռեժիմով կենտրոնացած է բացառապես իրենց ցանկացած ընդդիմախոսի վրա բռնաճնշումներով և երկրորդային նշանակության հարցերով (օր.՝ ինչ-որ փառատոններ, ակադեմիական քաղաքներ և այլն)։ Սա կոչվում է անարժան կառավարում։
◾️Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Բաքվում և Անկարայում ամենօրյա ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետությունը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկա հարձակումները չեզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխավոր խթանն է շարունակելու հարձակումները և աստիճանաբար, մանր-մանր քայլերով չհայտարարված պատերազմում նվաճել Սյունիքի մարզը։
◾️Կից Հայկական ալիքի քարտեզն է, որտեղ կարմիրով նշված են միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից գրավված հատվածները։ Ադրբեջանը թիրախավորել է ողջ Սյունիքը և «կրծելով» առաջ է գնում։
◾️Արդյունքում մենք ունենք.
- նոր տարածքային կորուստներ,
- նոր զոհեր
- հերթական հայաթափվող համայնքը Տեղ գյուղում և հարակից շրջաններում
- թշնամու շարունակաբար աճող ճնշում ու հարձակումներ
- Հայաստանի դե-ֆակտո իշխանություն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկա մարտահրավերները, այլև դրանց դիմագրավել։ Դա ապացուցվում է առնվազն 2020 թ. նոյեմբեր - 2023 թ. ապրիլ ժամանակահատվածի բոլոր իրադարձություններով։
- ՀՀ դե-ֆակտո իշխանությունների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային հետքաշում», «խաղաղության դարաշրջան», «արդար լուծում» և այլն) լիարժեք տապալված են։
Այստեղից հարց. ինչո՞ւ պետք է ներկայիս դե-ֆակտո իշխանությունը հրաժարական չտա ու չհեռանա։
Պարզ պատասխան. որովհետև ՀՀ դե-ֆակտո վարչապետի ու իր գլխավոր քպական խմբավորման համար վերոնշյալ բոլոր խնդիրներից առավել կարևոր է սեփական իշխանությունը պահելը՝ նույնիսկ եթե դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։
Սա ոչ թե կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականության հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի յուրաքանչյուր բնակչի դուռը, ինչպես որ թակել է Տեղ գյուղում կամ Ջերմուկում։
Հանրային մշտական ճնշման բացակայության պարագայում այս ամենն անխուսափելիորեն շարունակվելու է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ