ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանը չխոսեց Ալեն Սիմոնյանի կողմից՝ քաղաքացու դեմքին թքելու դեպքի մասին (տեսանյութ) 04/11/2023 12:07 | Քաղաքական
ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանը բավարար չափով տեղեկություն չունի՝ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքի վերաբերյալ գնահատական տալու համար։ Մասնավորպես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով ՄԻՊ թեկնածուին, ասաց, որ հուսով է՝ նա կարևորում է նաև խոսքի ազատությունը։
«Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, որը նա դրսևորեց, երբ ՀՀ-ում ՀՀ քաղաքացին, օգտվելով կարծիքի ազատ արտահայտման իր իրավունքից, ներկայացնելով իր քաղաքական գնահատականը, անվանեց «դավաճան», ինչի պարագայում ԱԺ նախագահը հրահանգեց բռնել այդ մարդու ձեռքերը, հետո մոտենում է քաղաքացուն, թքում նրա դեմքին, ասում՝ «դավաճանը մայրիկդ է»։ Կխնդրեի Ձեր գնահատականը՝ որպես ՄԻՊ՝ այդ երևույթին, ինչպես նաև, ելնելով արդարության, ազնվության սկզբունքից, որ յուրաքանչյուր դեպք պետք է ստանա իրավաչափ վերաբերմունք, գնահատեք նաև որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը, ինչին արձագանքելով, Անահիտ Մանասյանը փաստացի գնահատական չտվեց Ալեն Սիմոնյանի արարքին։
Մասնավորապես, Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքը հիմնարար իրավունք է, բայց չի կարող լինել առանց սահմաններին, այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ։
«Ես իմ խոսքին շատ պատասխանատու եմ վերաբերում, ինչպես նաև՝ այն առաքելություններին ու առաջնահերություններին, որոնց վերաբերյալ խոսել եմ։ Որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե դրանց վերաբերյալ ծանոթ չեմ բոլոր հանգամանքներ։ Ի դեպ, դա չի վերաբերում բացառապես այն գործին, որի վերաբերյալ խոսեցիք այժմ, խոսքը կարող է վերաբերել նաև Ձեր քաղաքական ուժը ներկայացնող տարբեր անանց վերաբերելի գործերին, ես դրանց վերաբերյալ ինձ թույլ չեմ տալու պարզապես որևէ տեսակ հայտնել՝ գործի հանգամանքները չտիրապետելով։ Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել, երբ կունենամ ՄԻՊ գործիքակազմ, որն այս պահին չունեմ։ Իմ հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ-ում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը»,- նշեց Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ